ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան. ծեծկռտուք խորհրդարանում և կրքեր «Զանգեզուրի միջանցքի» հարցով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ritmeurasia.org-ը գրում է, որ մի քանի օր տևած քննարկումներից հետո Հայաստանի խորհրդարանը «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական մեծամասնության ձայներով ընդունեց երկրի 2022 թվականի բյուջեն։ Սակայն շաբաթվա գլխավոր քաղաքական իրադարձությունը ոչ թե բյուջեի ընդունումն էր, այլ խորհրդարանում իշխանություն-ընդդիմություն հերթական քաշքշուկը, նույնիսկ ծեծկռտուքը։ Նման երևույթները հազվադեպ չեն ժողովրդավարական երկրներում, բայց դրանք որպես այդպիսին «ժողովրդավարության» նշան չեն հանդիսանում։

Խնդիրներից մեկն է մամուլի կողմից տեղեկատվության շահարկումը թե՛ իշխանական, թե՛ այն հատվածի կողմից, որը վերահսկվում է այլընտրանքային քաղաքական ուժերի կողմից։ Սակայն հիմնական մանիպուլյատորները ոչ թե լրագրողներն են, այլ քաղաքական գործիչները։ Հիմնական և շատ տաղանդավոր մանիպուլյատորը մնում է իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Իրականում նրա իշխանության գալը և դրան հաջորդած ընտրական հաղթանակները եղել են մասամբ հենց հասարակական կարծիքի մանիպուլյացիաների արդյունք: Մանիպուլյատորների մեկ այլ խումբ էլ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն են, որոնք Փաշինյանին են մեղադրում ռազմական պարտության մեջ։ Բնականաբար, նա կրում է պատասխանատվության իր բաժինը, բայց ոչ պակաս, ավելի մեծ պատասխանատվություն կրում են նաև նախկին նախագահները, ովքեր իրականացրել են ռազմական զարգացման սխալ քաղաքականություն։ Ըստ այդմ Փաշինյանը հակադարձում է նրանց մեղադրանքներին մատնանշելով, որ բանակի թուլացման պատճառը եղել է համատարած կոռուպցիան:

Սակայն ներքաղաքական դիսկուրսի հիմնական հարցերը, որոնք անընդհատ թափվում են խորհրդարանում, մամուլում և, համապատասխանաբար, իրենց արձագանքը գտնում  Ռուսաստանում, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով սահմանազատման, ինչպես նաև դրան առնչվող հարցերն են։ Փաշինյանի խորհրդարանական ընդդիմախոսներն իրենց մամուլում բավականին հզոր տեղեկատվական արշավ են սկսել դրա դեմ և ընդդեմ վարչապետի մտադրության Մոսկվայի խորհրդատվական աջակցությամբ սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթացը հենվելով ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզների վրա։ Հետաքրքիր է այն, որ միարժամանակ Փաշինյանին մեղադրում են «արևմտամետ» լինելու մեջ, մինչդեռ իրենք հասարակությանը վստահեցնում են իրենց «ռուսամետ» լինելու մեջ։ Ներքաղաքական մեղադրանքների առանցքային թեման ապաշրջափակման խնդիրն է։ Ստեղծվել է մասնագիտացված եռակողմ՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, աշխատանքային հանձնաժողով, որն անց է կացրել մի քանի հանդիպումներ։ Սակայն հրապարակային քաղաքական հռետորաբանության մեջ Բաքուն, որին աջակցում է Թուրքիան, օգտագործում է «Զանգեզուրի միջանցք» տերմինը, այսինքն խոսում է Սյունիքի մարզով անցնող արտատարածքային միջանցքի մասին։ Միաժամանակ անդրադարձ է արվում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող այն տրանսպորտային միջանցքին, որը գտնվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վերահսկողության տակ։ Այդ հռետորաբանությունը ինչ որ տեղ բաց է թողնում այն ​​փաստը, որ Լեռնային Ղարաբաղը անկլավ է, իսկ Նախիջևանի ինքնավարությունը՝ էքսկլավ, որը սահմանակից է Իրանին և Թուրքիային: Իր հերթին, Իլհամ Ալիևը Սոչիի եռակողմ հանդիպումից հետո բնակչության հետ իր վերջին հանդիպումներից մեկում ասել է, որ պատրաստ է կրկին ուժ կիրառել Հայաստանի դեմ, եթե նա խուսափի կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները կամ սկսի ինչ որ ռևանշիստական ​​գործողություններ։ Եվ դա չնայած այն հանգամանքին, որ եռակողմ հայտարարություններից և ոչ մեկում, այսինքն Հայաստանի ղեկավարության կողմից ստորագրված պաշտոնական փաստաթղթերում, ոչ մի խոսք չկա Զանգեզուրի միջանցքի, ավելի ճիշտ՝ արտատարածքային միջանցքի մասին։ Այլ հարց է, որ «Զանգեզուրի միջանցք» տերմինը և բուն այդ հասկացությունը կա մեկ այլ վերջերս ընդունված փաստաթղթում՝ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում։  Թուրքիայում անցկացված այդ գագաթնաժողովի առանցքային փաստաթուղթը, մասնավորապես, մատնանշում է «Զանգեզուրի միջանցքի» համատեղ առաջմղման անհրաժեշտությունը միջազգային տնտեսական տարբեր հարթակներում։ Հայաստանն, իհարկե, այդ կազմակերպության անդամ չէ, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան, ընդհակառակը, նրա միջուկն են կազմում։ Այնպես որ դա այլ կերպ չի կարելի անվանել, քան տեղեկատվական-քաղաքական ճնշում Հայաստանի վրա։ Բայց Բաքվի կողմից նման ճնշումը Հայաստանում ակտիվորեն կիրառվում է ընդդիմության կողմից, որը մեղադրում է Փաշինյանի կառավարությանը Զանգեզուրի միջանցքի հարցում Մոսկվայի և Բաքվի հետ ինչ որ գաղտնի կամ բանավոր պայմանավորվածություններ ունենալու մեջ։ Հետևաբար, քանի որ Փաշինյանը, ըստ ընդդիմության, դավաճանում է ազգային շահերին, պետք է անհապաղ հրաժարական տա։ Բնականաբար, Փաշինյանը դա չի պատրաստվում անել, հատկապես, որ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները չբացահայտեցին ընդդիմության առավելությունները իշխող կուսակցության նկատմամբ։

Վերադառնալով տեղեկատվության մանիպուլյացիայի խնդրին, նկատենք, որ իշխանությունների կամ նրանց հակառակորդների կողմից ներքաղաքական պայքարում օգտագործվող քաղաքական պոպուլիզմը շատ հաճախ ներթափանցում է ռուսական մամուլ։ Հաճախ այդ պոպուլիզմը «կապված» է լինում Փաշինյանի կառավարության կողմից ստորագրված եռակողմ և այլ փաստաթղթերի տարբեր մեկնաբանությունների հետ։ Միանգամայն բնական հարց է առաջանում. ինչպե՞ս հասնել ճշմարտության այս խճճված բարդությունների մեջ։ Իրավիճակից, մեր կարծիքով, միակ ելքը կարող է լինել որոշակի շահագրգիռ կողմերի տարբեր կողմնակալ մեկնաբանությունների քննադատական գնահատականով պաշտոնական փաստաթղթերի ընթերցումը: Ցավոք սրտի, պաշտոնական փաստաթղթերի բնօրինակ տեքստերին ծանոթանալու ցանկություն ներկայումս ոչ միայն լրագրողները, այլ նաև քաղաքական գործիչներն ու փորձագետները, կամ նման կերպ իրենց ներկայացողները չունեն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular