ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ շաբաթում աշխարհում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը նվազել է 10 տոկոսով. ԱՀԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անցյալ շաբաթ աշխարհում ավելի քան 4 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, գրեթե 47 հազարը՝ մահացել: Ինչպես դեկտեմբերի 15-ին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ախտահարման նոր դեպքերի քանակը նախորդ յոթ օրվա համեմատությամբ նվազել է 5 տոկոսով, իսկ մահացու վախճանների թիվը 10 տոկոսով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Անցյալ շաբաթ վարակման, ինչպես նաեւ մահերի նոր դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատությամբ նվազել է համապատասխանաբար 5 տոկոսով եւ 10 տոկոսով»,- ասված է ԱՀԿ-ի համաճարակաբանական տեղեկագրում:

Փաստաթղթում բերված վիճակագրության համաձայն՝ դեկտեմբերի 6-ից մինչեւ 12-ը հայտնաբերվել է 4 000 817 ախտահարված եւ արձանագրվել է 46 961 մահացու վախճան: Եվրոպային է բաժին ընկնում յոթ օրվա ընթացքում արձանագրված վարակման դեպքերի 65 տոկոսը եւ մահերի 60 տոկոսը. նշվել է հիվանդացության 7 տոկոսով նվազում, մահացությունը նվազել է 3 տոկոսվ: Հիվանդացության զգալի աճ է արձանագրվել Աֆրիկայում (111 տոկոսով): Միեւնույն ժամանակ անցյալ շաբաթ վարակման զգալի քիչ դեպքեր են եղել Ամերիկայում (10 տոկոսով) եւ Հարավ-արեւելյան Ասիայում (10 տոկոսով) եւ Արեւմտա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (7 տոկոսով): Մահացությունն աճել Է Արեւմտա - խաղաղօվկիանոսյան տարաշրջանում (4 տոկոսով), բայց կրճատվել Է Հարավ - արեւելյան Ասիայում (50 տոկոսով), Ամերիկայում (14 տոկոսով), Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (3 տոկոսով) եւ Աֆրիկայում (1 տոկոսով): Շաբաթվա ընթացքում ախտահարվածների ամենամեծ թվի մասին հայտնել է ԱՄՆ-ը (674 019): Այնուհետեւ հետեւում են Գերմանիան (351 738), Մեծ Բրիտանիան (350 340), Ֆրանսիան (335 972) եւ Ռուսաստանը (215 283): Աշխարհում գերակշռող «դելտա» շտամը վերջին 60 օրում հայտնաբերվել է անալիզների 99,2 տոկոսի, «օմիկրոնը»՝ 0,4 տոկոսի դեպքում:

Ինչպես նշում են ԱՀԿ-ում, 77 պետություններում հայտնաբերված օմիկրոն շտամը, «աճի առավելություններ ունի «դելտայի» հանդեպ. այն ավելի արագ է տարածվում ոչ միայն Հարավային Աֆրիկայում, որտեղ «դելտայի» շրջանառությունը եղել Է ցածր, այլեւ, դատելով ըստ ամենայնի, այնտեղ, որտեղ շատ են դելտա տարբերակով վարակման դեպքերը, մասնավորապես, Մեծ Բրիտանիայում:

Փորձագետները, վկայակոչելով նախնական տվյալները, ուշադրություն են հրավիրում, որ պատվաստանյութերը նվազ արդյունավետ են «օմիկրոնից» պաշտպանության հարցում, իսկ այդ շտամով կրկնական վարակման ռիսկն ավելի բարձր է, քան մյուսներով: «Ամբողջությամբ վերցված այս նոր տարբերակի հետ կապված ռիսկը, որն անհանգստություն Է հացուցում, մնում է շատ բարձր»,- ասված է տեղեկագրում:

Դեկտեմբերի 14-ի տվյալներով՝ աշխարհում համավարակի սկզբից արձանագրվել են կորոնավիրուսով վարակման 270 031 622 դեպք եւ 5 310 502 մահացած: Մեկ օրում վարակվածների թիվն ավելացել Է 395 564-ով, մահացու վախճաններինը՝ 5 312-ով: Ամենից շատ վարակման հաստատված դեպքեր, որոնց մասին տվյալներն ստացվել են ԱՀԿ-ում, արձանագրվել են ԱՄՆ-ում՝ 49 629 855: Այնուհետեւ գալիս են Հնդկաստանը (34 703 644) եւ Բրազիլիան (22 167 781): Մահացու վախճաններն ամենից շատ են ԱՄՆ-ում՝ 790 920, երկրորդ հորիզոնականն զբաղեցնում է Բրազիլիան (616 251), երրորդը՝ Հնդկաստանը (475 888), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular