ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը մեծ դեր է խաղում 3-րդ երկրների հետ ԵԱՏՄ-ի կապերն ընդլայնելու գործում. Սերգեյ Կոպիրկին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման և ԵԱՏՄ-ի ընդլայնման արդիականությունն առավել քան ակնհայտ է բոլոր նրանց համար, ովքեր ծանոթ են անդամ երկրների փոխհարաբերություններին և տարածաշրջանային իրողություններին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այդ մասին Եվրասիական փորձագիտական ակումբի 7-րդ ամենամյա համաժողովի ընթացքում ասել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով Եվրասիական տնտեսական միության 7 տարվա գործունեության և կառույցին Հայաստանի անդամակցության 7-ամյակի մասին:

«Պետք է ասեմ, որ Ռուսաստանը, Հայաստանը և մյուս անդամ պետությունները սերտորեն համագործակցում են ԵԱՏՄ-ում, և, քանի որ մենք հիմա Երևանում ենք, կուզեի հատուկ շեշտել հայկական կողմի կառուցողական, շահագրգռված մոտեցումը ինտեգրման զարգացման հարցերում: Հայաստանը մեծ դեր է խաղում երրորդ երկրների հետ ԵԱՏՄ-ի կապերի ընդլայնման գործում», - նշեց Ռուսաստանի դեսպանը:

Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ Եվրասիական միության աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը դրա աշխարհագրության ընդլայնումն է երրորդ երկրների և տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ կապերի հաստատման միջոցով:

Այսօրվա դրությամբ ԵԱՏՄ-ին անդամակցում է 5 պետություն՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ են ստացել Մոլդովան, Ուզբեկստանը և Կուբան, ևս 5 պետության՝ Չինաստանի, Իրանի, Վիետնամի, Սինգապուրի և Սերբիայի հետ ստորագրվել են տարբեր խորության առևտրային համաձայնագրեր:

Դեսպան Կոպիրկինը այդ համատեքստում հիշեցրեց, որ Երևանում 2019 թ. հոկտեմբերին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցում էին նաև Իրանի և Սինգապուրի ղեկավարները:

ԵԱՏՄ-ից Հայաստանի ստացած տնտեսական օգուտները, ըստ դեսպանի, նույնպես ակնհայտ են: Դրա մասին է վկայում ԵԱՏՄ-ի մյուս անդամ պետությունների հետ Հայաստանի փոխադարձ առևտրի աճը:

«Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանի արտահանման ծավալները ԵԱՏՄ երկրներ ավելացել են գրեթե 30 տոկոսով, ընդ որում աճը գրանցվել է բոլոր գործընկերների հետ», - հաղորդեց Ռուսաստանի դեսպանը:

Եվրասիական փորձագիտական ակումբի 7-րդ ամենամյա ժողովը և «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամության 7 տարին. եվրասիական ինտեգրումը երեկ, այսօր, վաղը» թեմայով համաժողովը կազմակերպել էին Եվրասիական փորձագիտական ակումբը և «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը: Համաժողովին մասնակցում էին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը, Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոմկուսը, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի դեսպանությունների դիվանագետները, Հայաստանում ռուսական 102-դր ռազմաբազայի ներկայացուցիչները և Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular