ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կարոտի նռնենի». Սոնա Ռուբենյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմում զոհված Շանթ Նավոյանի մասին երգը

ՄՇԱԿՈՒՅԹ

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 18-ամյա Շանթ Նավոյանի մահվան տարելիցին՝ դեկտեմբերի 14-ին, որը նաև Շանթի ծննդյան օրն է, նրա մասին երգ ու տեսահոլովակ է ներկայացվել։

Գաղափարը ծնողներինն է, որն իրագործվել է խոսքերի հեղինակի՝ Ավետ Բարսեղյանի, երաժշտության հեղինակ՝ Արսեն Գրիգորյանի և կատարողի՝ Սոնա Ռուբենյանի միջոցով:

Երաժշտությունը գրվել է սեպտեմբերի սկզբին, իսկ երգի բառերը՝ պատերազմի տարելիցին՝ սեպտեմբերի 27-ին։

Մինչ բառերը գրելը՝ Ավետ Բարսեղյանը նախ ծանոթացել է Շանթի հետ կապված հիշողություններին և պատմություններին։

Երգն անվանվել է «Կարոտի նռնենի». ինչպես պատերազմի դաշտում, այնպես էլ դրանից հետո Շանթն ու նռնենին միմյանցից անբաժան են եղել:

Պատերազմի օրերին Շանթն իր նոթատետրերից մեկում գրել է․ «Երրորդ օրն էր, արագ տեղափոխվեցինք հիմնական կրակային կետ ու սկսեցինք արկեր իջեցնել՝ կրակելու համար: 80 կգ արկերն իջեցնելուց աչքս ընկավ ինձնից մի 30 մետր հեռու գտնվող մեծ ու կարմիր պտուղներով նռնենու վրա: Երկու օր ոչինչ չընդունած ստամոքսս ու կռվի լրջությունը պատկերացնող ուղեղս սկսեցին պատերազմել: Ոտքերս վազում էին՝ մեքենայից արկ իջեցնելու, բայց աչքս նռնենուց չէր կտրվում: Ուշք ու միտքս ծառին մոտենալն ու նուռ խժռելն էր:

Ականջիս սուլոց լսվեց, գլուխս վախվորած թեքեցի վերև, ու վրաս կարմիր անձրև թափվեց: Պայթյունը մի պահ խլացրել էր, ինձ գցեցի գետնին ու սկսեցի գոռալ տղերքի անունները, որ համոզվեմ՝ բոլորը լավ են...: Չորսն էլ լավ էին: Նայեցի կողքերս՝ ամեն ինչ նույնն էր, մենակ նռնենին չկար. արկն ընկել էր ուղիղ վրան ու փոշիացրել...: Նրա տեղում մուգ ծուխ էր բարձրանում: Տպավորություն էր, թե ընկեր եմ կորցրել: Քայլեցի թաքստոց, նստեցի հողին ու սկսեցի դեմքս մաքրել քաղցր կարմիրից: Իմ ուղղությամբ կրակված առաջին արկն իր վրա վերցրեց նռնենին»:

Արցախյան 44-օրյա պատերազմում Շանթ Նավոյանը մարտնչել է Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ «Մենք առաջ ենք գնում» խոսքերով 18-ամյա զինծառայողը պատերազմի ամբողջ ընթացքում գոտեպնդել է ծնողներին, համոզել, որ ամեն բան կարգին է, ինքը լավ է։

Վերջին հեռախոսազանգի ժամանակ Շանթը մորն ասել է՝ «Մի տեսակ հոգնած եմ, մամ, գնամ, քնեմ»: Դա եղել է մոր և որդու վերջին զրույցը: Շանթ Նավոյանը զոհվել է հոկտեմբերի 10-ին՝ պատերազմի ժամանակ առաջին անգամ հայտարարված հրադադարից րոպեներ անց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular