ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական Հայաստանում հանցագործությունների թիվը գնալով ավելանալու է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Հայաստանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արագ քայլերով վերածվում է ոստիկանապետության, հանցագործությունների թիվը գնալով ավելանում է։ Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 23834 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, այս տարի 1826 դեպք ավել է գրանցվել։ Հատկապես աճը զգալի է ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքում, գրեթե 1300 դեպքով։ Հանցագործությունների թվային աճի վրա շոշափելի է տնտեսական վիճակի վատթարացումը, ինչպես նաև անպատժելիության մթնոլորտը, որ ձևավորվել է գործող իշխանությունների անողնաշարության պատճառով։ Գների աճը, աշխատատեղերի նվազումը, տնտեսական ենթակառուցվածքների ոչնչացումը շատերին է ստիպում հանցագործություններ կատարել՝ գոյատևելու, ապրուստի միջոցներ հայթայթելու համար։ Իսկ ոստիկանությունը պարզապես ռեսուրսներ չունի դրանք կանխելու համար։

Իրավապահները ամիսներ շարունակ զբաղված են բոլորովին այլ «աշխատանքով»՝ հետապնդում են վարչախմբի հակառակորդներին, բերման են ենթարկում ընդդիմախոսներին, միջամտում են խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններին, իսկ հանցագործությունների դեմ պայքարի համար ո՛չ ժամանակ ունեն, ո՛չ բավարար թվով աշխատակիցներ։ Սա էլ հնարավորություն է տալիս հանցագործներին՝ իրենց անպատիժ զգալ։ Եվ փաշինյանական իշխանություններին առաջին հերթին հարկավոր է հետապնդել ու պատժել ընդդիմադիր գործիչներին, այլ ոչ գողություններ ու կողոպուտներ կատարողներին։ Ըստ էության, առաջիկայում գրանցված և չգրանցված հանցագործությունների աճի ականատեսն ենք դառնալու։ Օրենքի գերակայությունից բարբաջող վարչախումբը թքած ունի օրենքի և իրավունքի վրա։

Նորայր Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular