ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կորոնավիրուսով վարակվածների 40 տոկոսը դառնում է անախտանշան վարակակիր. հետազոտություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

COVID-19-ի հաստատված ախտորոշմամբ մարդկանց մոտ 40 տոկոսը հանդիսանում է կորոնավիրուսային վարակի անախտանշան կրող։ Այսպիսի եզրակացության են եկել Պեկինի համալսարանի գիտնականները, որոնք իրենց նոր հետազոտությունը հրապարակել են JAMA Network Open ամսագրում։

Նրանք ուսումնասիրել են 95 գիտական աշխատանքների արդյունքները եւ եկել այն եզրահանգման, որ 5 վարակվածից 2-ի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների։ Հետազոտության մեջ ներառվել են խաչաձեւ եւ կոհորտային ուսումնասիրությունները, ինչպես նաեւ մի շարք դեպքերի հետազոտությունները։ Ընդհանուր առմամբ հետազոտությունն ընդգրկում է ավելի քան 29 մլն մարդ։

Գիտնականների խոսքով՝ անախտանշան դեպքերի ընդհանուր տոկոսը թեստավորված բնակչության շրջանում կազմել է 0,25 տոկոս։ Առանձին ուսումնասիրություն է կատարվել ծերերի տան բնակիչների (4,52 տոկոս), ավիաուղեւորների եւ զբոսանավերի ուղեւորների (2,02 տոկոս), բուժաշխատողների եւ ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցների պացիենտների (0,4 տոկոս), ինչպես նաեւ հղի կանանց (2,34 տոկոս) շրջանում։ Կորոնավիրուսային վարակ ունեցող մարդկանց մեջ անախտանշան վարակակիր է եղել 40,5 տոկոսը։

Ինչպես նշում են գիտնականները, պացիենտների մեծ մասը չի դիմել բուժօգնության համար եւ չի հայտնաբերվել ջերմության սքրինինգի օգնությամբ։ Գրեթե բոլորի մոտ վարակը հայտնաբերվել է ռիսկի նեղ խմբերում զանգվածային թեստավորմամբ, ինչպես նաեւ հիվանդների շրջապատում շփումների ստուգում իրականացնելով։ Հետազոտողները կարծում են, որ ամենայն հավանականությամբ անախտանշան վարակակիրների տոկոսը իրականում շատ ավելի մեծ է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular