ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարօրինակ հանդիպում Բրյուսելում․ ի՞նչ է թաքցնում Փաշինյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

4,5 ժամ․ այսքան է տևել Հայաստանի վարչապետի, ԵԽ նախագահի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը Բրյուսելում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման մի շոշափելի հատված Փաշինյանն ու Ալիևը զրուցել են դեմ առ դեմ, առանց Միշելի մասնակցության։ Նախքան հանդիպումը կարծիքներ էին շրջանառվում, թե Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները փորձում են ձախողել հանդիպումը։ Իլհամ Ալիևն, օրինակ, ՆԱՏՕ-ում կայացած ասուլիսում հայտարարել էր, թե Հայաստանը պետք է Ադրբեջանին նույն անարգել մուտքը տա դեպի Զանգեզուրի միջանցք։

«Այսօր Լաչինի միջանցքում չկան մաքսակետեր: Նույնը պետք է լինի նաև Զանգեզուրի միջանցքում։ Եթե Հայաստանը պնդի` մաքսակետեր ստեղծելու համար վերահսկել ապրանքների և քաղաքացիների տեղաշարժը Զանգեզուրի միջանցքով, ապա այն ժամանակ մենք պնդելու ենք Լաչինի միջանցքում նույն պայմանները։ Սա տրամաբանական է»,- նշել էր Ալիևը։

Նիկոլ Փաշինյանն էլ անմիջապես ֆեյսբուքում գրառում էր արել, նշել, թե Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։

«Ադրբեջանի նախագահի փորձերը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ՝ որևէ աղերս չունի մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ և անընդունելի է Հայաստանի համար»,- ասել էր Փաշինյանը։

Ինչևէ, ժամեր տևած հանդիպումից հետո թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ կառավարության պաշտոնական կայքը չնչին տեղեկություններ են հայտնել հանդիպման արդյունքների մասին։ Հատկապես նշել են երկաթուղու վերագործարկման, Հայաստանի՝ դրանից օգտվելու հնարավորությունների մասին։

«Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո։ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն»,- հայտնել են կառավարությունից։

Որևէ բառ չկա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի», Ադրբեջանի ստանալիքների մասին, ինչը, թերևս, տարօրինակ և մտահոգիչ է։ Ոչ պակաս տարօրինակ ու մտահոգիչ է նաև ԵԽ նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությունը։ Թեև ադրբեջանական ԶԼՄ-ները հիացական գոչյուններ են արձակում բրյուսելյան հանդիպման վերաբերյալ, իրենք էլ որևէ մանրամասն չեն ներկայացնում։ Սահմանազատման և սահմանագծման անհրաժեշտության, հումանիտար խնդիրների, փոխվստահության ամրապնդման և այլ գեղեցիկ ձևակերպումների տակ որևէ հստակություն չկա, ոչինչ չի ասվում, թե ինչ են զիջել կամ պատրաստվում զիջել պատերազմում պարտված կողմը։ Կամ այդ զիջումներն այնքան վատն են, որ փաշինյանական իշխանությունները առայժմ գաղտնի են պահում, որպեսզի հանրությանը մանիպուլացնելով պատրաստեն դրանց, և ժամանակ ձգեն։

Դավիթ Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular