ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 15)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Թեյի համաշխարհային օր, Էսպերանտո լեզվի համաշխարհային օր, Ուկրաինա` Դատական աշխատողների օր, Հոլանդիա՝ Թագավորության օր, Ռուսաստան՝ Պրոֆեսիոնալ պարտականությունները կատարելու ընթացքում զոհված լրագրողների հիշատակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1895 – ծնվել է կոմպոզիտոր և խմբավար Կարո Զաքարյանը։

1899 – ծնվել է հայազգի խորհրդային լրագրող, գրող, ԽՍՀՄ օրհներգի խոսքերի համահեղինակ Գաբրիել Էլ-Ռեգիստան։

1915 – վախճանվել է հրապարակախոս Տիգրան Արփիարյանը։

1916 – ծնվել է գրող, արձակագիր Վիգեն Խեչումյանը:

1918 - հայ-վրացական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել անգլիական զորքերի ափհանում Փոթիում։

1924 – ծնվել է ճանաչված երգիչ, հայ երգարվեստի երախտավոր Հովհաննես Բադալյանը:

1929 – ծնվել է կինոռեժիսոր Արման Մանարյանը («Տժվժիկ»):

1934 – ծնվել է երկրաբան Հենրիխ Վարդանյանը։

1957 – ծնվել է լրագրող, պետական գործիչ Նիկոլայ Գրիգորյանը։

1969 – վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, գրականագետ Կոստան Զարյանը։

1982 – ստեղծվել է Երևանի Կամերային թատրոնը:

1985 - Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահ Դուկրոն հանդես է եկել 35 պատգամավորների անունից և պահանջել հատուկ օրենք ընդունել և ճանաչել «1915 թվականի ցեղասպանությունը, որին զոհ է դարձել հայ ժողովուրդը»։

2003 - Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը ընդունել է մի բանաձև, որով դարասկզբին տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները ճանաչել է որպես ցեղասպանություն:

2005 - Բուենոս Այրեսի «Արմենիա» հրապարակում Հայաստանից բերված խաչքար է տեղադրվել։

2008 - Երևանի Տերյան և Լալայանց շենքերի բնակիչները երթ են կազմակերպել դեպի նախագահի նստավայր` բողոքելով իրացման գոտում հայտնված իրենց շենքերի քանդման և դրանց տեղում «էլիտար» շենքեր կառուցելու որոշման դեմ: 

2012 - ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանին առաջադրել է նախագահի թեկնածու, որը գալիք նախագահական ընտրություններին պետք է մասնակցի «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով:

2012 – վախճանվել է գեղանկարիչ Պետրոս Պետրոսյանը։

2016 - Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը 9 ամսվա դադարից հետո ընդունել ու ճանապարհել է ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերության Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող մարդատար ինքնաթիռը:

2017 - Հայ-իրանական սահմանին բացվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին։

2019 - վախճանվել է գործարար,  Հայկական միջազգային ասամբլեայի նախագահ Սերժ Ջիլավյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

37 – ծնվել է  Հռոմի կայսր Ներոնը։

533 - Տիկամերոնի ճակատամարտում բյուզանդացի զորահրամանատար Վելիզարիայի բանակը ջախջախել է վանդալների թագավոր Գելիմերի բանակին, որի արդյունքում Աֆրիկայում գտնվող վանդալների պետությունը դադարել է գոյություն ունենալ։

944 - Բյուզանդիայի կայսր Ռոման 1-ինը գահընկեց է  արվել որդիների կողմից, որի արդյունքում ծագել են ժողովրդական հուզումներ, որոնք դադարել են միայն Կոնստանտինին կայսր հայտարարելուց հետո։

1055 - Խալիֆ ալ-Կաինի համաձայնությամբ Բաղդադ են մտել Թորգուլ խանի թուրք-սելջուկական զորքերը։

1467 – տեղի է ունեցել Բաի ճակատամարտը, որը մոլդովա-հունգարական պատերազմի նշանավոր մարտերից մեկն է:

1598 - Սանչխոե ամրոցի 20 հազար ճապոնացի զինվորներ գեներալ Սիմացու Յոսիհարայի ղեկավարությամբ նստել են 500 նավեր և ուղևորվել Կորեայում շրջափակվածներին օգնության։

1610 – ծնվել է ֆլամանդացի նկարիչ Դավիդ Կրտսեր Տենիրսը։

1675 – վախճանվել է բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերը։

1821 - հիմնադրվել է «Ֆրանսիական աշխարհագրական ընկերությունը»։

1840 - Նապոլեոն Բոնապարտի աճյունը հանդիսավորությամբ վերադարձվել է Փարիզ։

1852 – ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Անտուան Անրի Բեքերելը։

1858 – ծնվել է գերմանացի հոգևորական և հասարակական գործիչ Յոհաննես Լեփսիուսը։

1899 – անգլո-բուրական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Կոլենսոի ճակատամարտը:

1917 - ԽՍՀՄ Կարմիր բանակում մտցվել է առաջին տարբերանշանը՝ կարմիր աստղը։

1924 – ծնվել է վրացի բանաստեղծուհի, թարգմանչուհի Աննա Կալանդաձեն:

1939  – կայացել է «Քամուց քշվածները» նշանավոր ֆիլմի պրեմիերան:

1958 – վախճանվել է ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Վոլֆգանգ Պաուլին։

1966 – վախճանվել է ամերիկացի ֆիլմարտադրող, ռեժիսոր, կինոսցենարիստ Ուոլթ Դիսնեյը։

1966 - ֆրանսիայի Մեդոնյան աստղադիտարանում հայտնագործվել է Սատուրնի 10-րդ արբանյակ Յանուսը։

1972 – ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված №2997 բանաձևի համաձայն ստեղծվել է UNEP ծրագիրը։

1982 - բացվել է սահմանը բրիտանական գաղութ Ջիբրալթարի և Իսպանիայի միջև։

2000 - կանգնեցվել է Չերնոբիլյան ատոմակայանի 3-րդ էներգոբլոկը, որով իսկ այդ ատոմակայանը դադարել է լինել գործող։

2018 - Ուկրաինայում ստեղծվել է միավորված տեղական ուղղափառ եկեղեցի։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular