ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ»․ Հետընտրական հերթական վեճը՝ Վեդիում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Քաղպայմանագիրը բոլոր հնարավոր ձեւերով փորձում է Վեդիում իշխանությունը զավթել, այստեղ մասնակից երեք ուժերից եւ ոչ մեկը 50+1 ձայն չի ստացել, առաջատարը հզոր համայնքն է, սակայն ՔՊ-ն ջանում էր Արամ Զավենիչի «Հանրապետության» հետ կոալիցիա կազմել: Մենք քանիցս անդրադարձել ենք, տեղեկացնելով, որ Զավենիչի թեկնածուն` Գագիկ Հակոբյանը՝ Գոջ մականունով, երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ եւ հավատրիմ մնացել նախընտրական երդմանը, որ որեւէ ուժի հետ կոալիցիա չի կազմի:

Վեդիում իշխանությունը բոլոր գործիքները կիրառել է, որպեսզի կոտրի նրա դիմադրությունը` անգամ պատրաստակամություն են հայտնել Գոջին զիջել համայնքի ղեկավարի պաշտոնը, փոխարենը իրենց վերցնել տեղակալների, մի քանի համայնքապետերի պաշտոն, սակայն ապարդյուն: Կրքերն այնքան են լարվել, որ նախօրեին Արամ Զավենիչի ընկերոջ` Վեդի Ալկո գործարանի սեփականատեր Մանվել Ղազարյանի որդիները, որոնք աջակցել են Գոջին, առաջին օրվանից մասնակցել ընտրարշավին, ընդհարում են ունեցել թեկնածուի հետ: Պահանջել են վերադարձնել ծախսած գումարները, եթե չի միանում ՔՊ-ին:

Մեզ ասացին, որ խոսքը մոտ 14 միլիոն դրամի մասին է, սակայն Գոջն ասել է, որ այդ գումարը ծախսել են թիմի, ոչ թե իր կարիքների համար, կողմերի միջեւ վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, Վեդի Ալկոյի գործարանի տարածքում քաշքշուկ է սկսվել, թեկնածուին ծեծել են: Չնայած կողմերից ոչ մեկը բողոք չի ներկայացրել, սակայն մեզ ասացին, որ ոստիկանները Գոջին հրավիրել են ոստիկանություն` բացատրություն տալու, ապա բաց են թողել, որ աղմուկ չբարձրանա:

Սա եղել է վերջին կաթիլը, եւ երբ ՔՊ-ականներն ու Արամ Սարգսյանը հասկացել են, որ հնարավոր չէ կոալիցիա կազմել, եկել են պայմանավորվածության եւ Գոջին էլ ստիպել են, որ մանդատներից հրաժարվելու դիմում ներկայացնեն եւ Վեդիում նոր ընտրություններ անցկացնեն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular