Քաղաքագետ. Ադրբեջանի համար շատ հեշտ կլինի փակել Լաչինի միջանցքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆregnum.ru –ն գրում է, որ Լաչինի միջանցքը, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ և ունի ռազմավարական նշանակություն, չափազանց խոցելի տարածք է։ Այդ մասին ասել է ՄԳԻՄՕ-ի ավագ գիտաշխատող, Վ.Բ. Արծրունու անվան Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վիկտոր Նադեին-Ռաևսկին: «Լաչինի միջանցքն իրականում միջանցք չէ, այլ անդունդ։ Բավական է այդ անդունդի մի հատվածում մի զույգ հրետանի տեղադրել, և այնտեղով նույնիսկ ծանր զրահամեքենաների համար անցնելը գրեթե անհնարին կլինի, որովհետև առկա է օձաձև ճանապարհ, որի վրա ցանկացած տանկի կամ զրահափոխադրողի կողմնային հատվածները տեսանելի են դառնում»,- ասել է փորձագետը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերից սկսած վեց կիլոմետր երկարությամբ և հինգ կիլոմետր լայնությամբ Լաչինի միջանցքի անվտանգությունը վերահսկվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կողմից։