Շուրիգին. Հայաստանի և Ադրբեջանի սահմանը իրենից ներկայացնում է «շերտավոր թխվածք»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrossaprimavera.ru–ն գրում է, որ ըստ ռուս ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուրիգինի և այլ ռազմական փորձագետների «շերտավոր թխվածք» է այն իրավիճակը, որը ձևավորվել է այս պահին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Մեկնաբանելով սահմանամերձ շրջանների մասին ներկայացված ռեպորտաժը Շուրիգինը նշել է, որ հրապարակված տեսանյութից կարելի է եզրակացնել, որ պատերազմը Լեռնային Ղարաբաղում ավարտվել է, սակայն սահմանային աշխատանքները չեն ավարտվել։ «Ստեղծվել է մի իրավիճակ, որը զինվորականներն անվանում են «շերտավոր թխվածք»: Հայաստանի պաշտպանական օբյեկտները մոտ են ադրբեջանական ստորաբաժանումների դիրքերին. պատերազմի ավարտից հետո դա նորմալ իրավիճակ է, քանի դեռ բոլոր պայմանագրերը չեն ստորագրվել։ Այդ ամենը հաշվի կառնվի քարտեզների վրա, և, իհարկե, կլինի ուժերի բաժանում, և սահմանները կսահմանազատվեն, ինչը հնարավորություն կտա դադարեցնել պատերազմը»,- ասել է նա։ Նրա խոսքով, պատերազմը կավարտվի, երբ բոլոր փաստաթղթերը ստորագրվեն ու սահմանազատման գիծը գծվի։ Նաև կարևորել է սահմանին սադրանքների բացակայությունը, որոնք առաջացնում են բռնությունների բռնկումներ և բախումներ, որոնք ոչ մեկին պետք չեն։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը