ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շառլ Միշելը կառաջարկի կողմերին դելիմիտացիայի ու դեմարկացիայի հետ կապված փորձագիտական ու տեխնիկական աջակցություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը այսօր նախ երկկողմ հանդիպումներ կանցկացնի Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։ Երեկոյան էլ նրանց հետ եռակողմ հանդիպում է անցկացնելու:

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Ստեփան Գիրգորյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ է ակնկալվում բրյուսելյան այս հանդիպումներից քաղաքագետն ասաց․ « Դրական եմ համարում, որ Եվրոպան ավելի ակտիվ ու ուշադիր է մեր նկատմամբ, քանի որ առաջին ու գլխավոր խնդիրը, որը կդրվի Բրյուսելում, այն կլինի, որ կողմերն առանց ուժի կիրառման լուծեն իրենց հարցերը: Չգիտեմ, որ հարցերը կառանձնացվեն, դա կարող է լինել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, դելիմիտացիան կամ դեմարկացիան, բայց նշանակություն չունի, Շառլ Միշելն այդ հարցը կդնի Հայաստանի ու Ադրբեջանի առջև, որ պետք է խաղաղ ճանապարհով լուծվեն առկա հարցերը: Իսկ դա ավտոմատ բխում է մեր շահերից, որ հարցերի լուծման համար ուժ չի կիրառվի: Եթե Ալիևը գնում է հանդիպման Շառլ Միշելի հետ, պարզ է, որ հասկանում է, որ դա լուրջ բան է, ու չի կարող հետագայում հրաժարվել այդ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից: Բացի այս, պարզ է, որ Շառլ Միշելը կքննարկի համագործակցության հնարավորություններ տարածաշրջանում, ճանապարհների ապաշրջափակման հարցեր: Շառլ Միշելը կառաջարկի կողմերին դելիմիտացիայի ու դեմարկացիայի հետ կապված փորձագիտական ու տեխնիկական աջակցություն: Ցանկացած դեպքում այդ հանդիպումը մեզ ձեռնտու է, միանշանակ»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular