ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համազգային դիմադրությունը կարող է վիժեցնել Թուրքիայի և նրանց սպասարկող ուժերի օրակարգը. Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չարիքի իշխանությունը գնում է նոր արկածախնդրության՝ ի հաշիվ ՀՀ և Արցախի կենսական շահերի և սերունդների իրավունքների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Տևական ժամանակ հայտարարում էինք, որ Հայաստանի և Թուրքիայի իշխանությունները համատեղ իրականացնում են կուլիսային բանակցություններ, ինչը հերքվում էր Հայաստանի իշխանությունների կողմից։ Երեկ, նորից օտար աղբյուրից, այս դեպքում Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունից պարզ դարձավ, որ երկու երկրները պատրաստվում են հարաբերությունների կարգավորման համար հատուկ բանագնացներ նշանակել։ Ակնհայտ է, որ բանագնացների նշանակմանը նախորդել են ժողովրդի թիկունքում իրականացված գաղտնի բանակցություններ, որոնք վերաճել են մի մակարդակի, երբ պետք է նշանակվեն բանագնացներ։

Հայտնի է, որ մինչև 2020 թ․ պատերազմը Թուրքիան Հայաստանին ներկայացրել է երեք հիմնական նախապայմաններ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում, Թուրքիայի հետ առկա փաստացի սահմանի իրավական ճանաչում, Արցախյան հիմնախնդրից հրաժարում։ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ հայ ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիայի և պատերազմի ելքից հետո Թուրքիան ավելացրեց ևս մեկ նախապայման՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի տրամադրում» Ադրբեջանին։

ՀՀ օրվա իշխանությունները, կառավարության տխրահռչակ ծրագրով ըստ էության բավարարել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու թուրքական նախապայմանը, ինչի դրսևորումներից մեկն էլ Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ի ամոթալի հայտարարությունն էր։ Արցախյան կարգավիճակի մասին պետական դիրքորոշման բացակայությունն էլ վկայում է թուրքական ևս մեկ նախապայմանի կատարման մասին։

Հատկանշական է, որ ՀՅԴ Բյուրոն դեռևս մարտի 16-ին, հաշվի առնելով տարբեր պաշտոնյաների հայտարարությունները, միջազգային և տարածաշրջանային զարգացումները և սեփական տեղեկությունները` հայրենիքի մի կարևոր հատված թշնամուն հանձնած իշխանություններին խստորեն զգուշացրել էր՝ Թուրքիայի Հանրապետության հետ չմտնել բանակցային այնպիսի գործընթացների մեջ, որոնք կարող են ենթադրել թուրքական պետության 100-ամյա նպատակների իրագործում։

Սիրելի հայրենակիցներ, այլևս փաստ է, որ ՀՀ և Թուրքիայի իշխանությունների միջև կա գաղտնի պայմանավորվածություն։ Թուրքիան երբեք պատրաստ չի եղել առանց նախապայմանների հաստատել դիվանագիտական հարաբերություններ։

Չարիքի իշխանությունը հերթական անգամ դիմում է նոր արկածախնդրության՝ ի հաշիվ ՀՀ և Արցախի կենսական շահերի և սերունդների իրավունքների։

Երբ ասում էինք՝ պետք է կանխենք Հայաստանի թուրքացումը, նաև հենց սա նկատի ունեինք:

Ուշ չէ. համազգային դիմադրությունը կարող է վիժեցնել Թուրքիայի և նրանց սպասարկող ուժերի օրակարգը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular