ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակցությունները հասարակությունից գաղտնի են պահվում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի ԱԳ նախարարը նշել էր, որ Անկարան և Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն, կբացվի նաև ավիահաղորդակցությունը: ՀՀ ԱԳՆ-ն էլ դրական է գնահատել Թուրքիայի պատրաստակամությունը և նշել, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի:

Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։

Հարցին, թե ի՞նչը հիմք հանդիսացավ, որ երկու երկրներն էլ երկխոսություն սկսելու պատրաստակամություն հայտնեցին՝ թուրքագետն ասաց. «Եթե հաշվի չառնենք այս հայտարարությանը նախորդած դեպքերը, միայն այս հայտարարությունը լսելով կարող ենք ասել, որ Թուրքիայի հայտարարությունը ողջունելի է ու նա դրական քայլ է անում, բայց… Նախ՝ ավիահաղորդակցության մասով. Ստամբուլի ու Երևանի միջև վաղուց կան ավիաթռիչքներ, առնվազն 20 տարի, ուղղակի ավիաթռիչքներ իրականացնող թուրքական ավիաընկերությունը սնանկացավ, այսինքն՝ զուտ օբյեկտիվ պատճառներով, անկախ քաղաքական թեմաներից, այդ թռիչքները դադարեցվել են: Ստացվում է, որ Թուրքիան այս հարցը մանիպուլացնում է, իսկ այս հայտարարությանը նախորդող դեպքերին երբ նայում ենք` ամբողջովին այլ պատկեր է ստացվում: Թուրքիան խոսել է նախապայմանների լեզվով, ավելին՝ Հայաստանի համար անընդունելի նախապայմանների լեզվով, և երկրորդ՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է Ադրբեջանով: Չավուշօղլուի հայտարարության մեջ շեշտվում է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն իրականացնելու է Ադրբեջանի հետ համաձայնեցնելով: Սա ի՞նչ է, եթե ոչ նախապայման, սրան էլ գումարած՝ Թուրքիան իր նախորդ նախապայմաններից չի՞ հրաժարվել, թե՞ հրաժարվել է, ցավոք, մենք դրա մասին չգիտենք: Բանակցությունները հասարակությունից գաղտնի են պահվում, ու նույնիսկ փորձագետները կդժվարանան հստակ ասել, թե ինչ նախապայմանների շուրջ են բանակցելու կողմերը: Ուրախ կլինեմ, որ ընդհանրապես նախապայմաններ չլինեն, բայց դա ֆանտաստիկայի ժանրից է: Նախորդ հարաբերությունների կարգավորման ժամանակ էլ, երբ նույնիսկ փաստաթուղթ հրապարակվեց , որ առանց նախապայմանների պետք է լինեն հարաբերությունների կարգավորումները, Թուրքիան հրաժարվեց իր իսկ ստորագրած փաստաթղթից»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular