ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՀԿ-ն կոչ է արել ջանքեր գործադրել 2022 թվականին համավարակին վերջ տալու նպատակով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետ Մարիա վան Կերխովեն համաշխարհային հանրակցությանը կոչ է արել ջանքեր գործադրելու, որպեսզի եկող տարի վերջ տրվի նոր կորոնավիրուսի համավարակին: Համապատասխան հայտարարությունը նա արել է դեկտեմբերի 14-ին իսպանական El Pais թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Մենք պետք է վերջ տանք այս համավարակին,- նշել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը:Մեզ անհրաժեշտ է կրճատել վարակումը մինչեւ ցածր մակարդակ, պատվաստման (միջոցով) խուսափել ծանր հիվանդություններից եւ ժամանակին բուժում ապահովել: 2022  թվականը պետք է դառնա այն տարին, երբ մենք դա կանենք»: Նա հավելել է, որ չի կարող կանխատեսել, թե երբ կավարտվի համավարակը: «Ես կարծում եմ, որ դա մեր ձեռքին է,- ընդգծել է փորձագետը:- Բայց ես գտնում եմ, որ մենք քիչ բան ենք անում՝ վերջին մոտենալու համար»:

Վան Կերխովեն նաեւ մեկնաբանել է օմիկրոն շտամի հայտնվելը: «Եթե այն ավելի հեշտ է փոխանցվում, եւ հայտնվում են (վարակման) մեծ թվով դեպքեր, կա՛մ նոր ախտահարվածների պատճառով, կա՛մ նրանց թվում վարակի (հայտնաբերման) պատճառով, ովքեր արդեն պատվաստված են, դեպքերի այդ մեծ թիվը կվերաճի մեծ քանակով հոսպիտալացումների,- պարզաբանել է նա:- Իսկ մեծ քանակի հոսպիտալացումներն առանց այն էլ գերբեռնված համակարգում կհանգեցնի մեծ քանակով մահերի: Այնպես որ դա անհրաժեշտ է»:

Ես կարծում եմ, որ մեր հանդեպ ծառանում է աշխարհում վարակումների ցունամին ինչպես դելտա շտամի, այնպես էլ «օմիկրոնի» պատճառով»,- ճշտել է ԱՀԿ-ի փորձագետը:- Ես կրկնում եմ կառավարություններին. մի սպասեք եւ սկսեք գործել: Եվ ես նկատի չունեմ մեկուսացումը»: Նա հիշեցրել է դիմակներ օգտագործելու, հեռավար աշխատանք ապահովելու, այլ մարդկանց հետ շփումները սահմանափակելու, ժողովներից խուսափելու եւ հիվանդանոցները նախապատրաստելու անհրաժեշտությունը: Բացի դրանից, վան Կերխովեն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ օմիկրոն շտամի հայտնվելը «չի նշանակում, թե պատվաստանյութերն անօգուտ կդառնան»: «Դա սոսկ նշանակում է, որ գուցե դրանք չեն պաշտպանում այնպես, ինչպես դա դելտա տարբերակի հետ էր»,- հավելել է փորձագետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular