ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շարմ Էլ Շեյխում կայացել է Հայաստանի և Լիտվայի գլխավոր դատախազների հանդիպումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շարմ Էլ Շեյխում ընթացող Կոռուպցիայի դեմ պայքարի՝ ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկինեի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը: Այս մասին հայտնում է Դատախազությունը:

Երկու երկրների գլխավոր դատախազները քննարկել են իրենց ղեկավարած կառույցների միջև կապերի ընդլայնման հնարավոր ուղիները, քրեական գործերով իրավական փոխօգնության մեխանիզմների գործարկման արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:

Շեշտելով կոռուպցիայի դեմ պայքարի՝ ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի կարևորությունը համամարդկային այս չարիքի կանխարգելման, դրա դեմ պայքարի ունիվերսալ միջոցների մշակման, լավագույն փորձի յուրացման և տեղեկատվության փոխանակման տեսանկյունից՝ Արթուր Դավթյանը և Նիդա Գրունսկինեն քննարկել են հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի կառուցակարգերի բարեփոխումները և դրա շրջանակներում երկու երկրների դատախազությունների միջև առավել թիրախային համագործակցության ծավալման հարցերը:

Արթուր Դավթյանը շեշտել է, որ բարեփոխումների ոլորտում Լիտվայի Հանրապետության փորձը հետաքրքրում է Հայաստանի Հանրապետությանը՝ հաշվի առնելով հետխորհդրային ընդհանուր ժառանգության պայմաններում հակակոուպցիոն պայքարի եվրոպական չափորոշիչների տեղայնացման ուղղությամբ արձանագրած հաջողությունները:

ՀՀ գլխավոր դատախազն իր գործընկերոջն ընդհանուր գծերով ներկայացրել է այս ուղղությամբ Հայաստանում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումները, պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, նախնական քննության և դատաքննության փուլերում կոռուպցիոն քրեական գործերով քննությունների մասնագիտացման և այլ կառուցակարգերի ներդրման գործընթացները:

Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազը շեշտել է իրենց շահագրգռությունը ՀՀ գլխավոր դատախազության հետ կապերին նոր որակ հաղորդելու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շրջանակը հստակեցնելով այդ ուղղություններով գործակցությունն ամրապնդելու առումով:

Այս հարցերն առավել հանգամանալից քննարկելու, հարաբերությունները զարգացնելու նոր մեկնարկ ապահովելու համատեքստում տիկին Գրունսկինեն  Արթուր Դավթյանին հրավիրել է այց կատարել Լիտվա

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular