ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դա մեր ազգային նպատակներին չի ծառայելու․ համաձայնելով՝ ՀՀ-ն ընդունում է Թուրքիայի նախապայմանը՝ Արցախի հարցի փակում․Մինասյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայի հայտարարության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շատ ակնհայտ է, որ Թուրքիան, Ադրբեջանը այսօր թուլացած ՀՀ-ից և իրենց շահերն սպասարկող իշխանություններից ցանկանում են պոկել ամեն ինչ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ պետք է նշանակվի երկու կողմերից էլ, և հարցին՝ ինչպե՞ս է ինքը՝ որպես ընդդիմության ներկայացուցիչ, վերաբերվում այս գործընթացին։

«Այս վտանգավոր միտումը, ի վերջո, տանելու մեր պետականության վերջնական կործանմանը։ Այս մարդիկ կա՛մ չեն գիտակցում, կա՛մ հատուկ են անում այդպես, որ մենք անընդհատ հայտնվենք թուրք-ադրբեջանական ճիրաններում»,-ասաց պատգամավորը։

Հարցին՝ ի՞նչ զարգացումներ եղան, որ Անկարայից նման հայտարարություն է հնչում, Մինասյանն արձագանքեց, թե այդ հարցը պետք է ուղղել իշխանություններին, քանի որ նրանք էին կառուցողական որակում Ադրբեջանի ղեկավարին, դրական ազդակներ էին ստանում Թուրքիայից։ «Ակնհայտ է, որ սա մեր ազգային նպատակներին չի ծառայելու»,-նշեց ընդդմիադիր խմբակցության քարտուղարը։

Հարցին՝ ՀՅԴ-ն դե՞մ է, որ ՀՀ-ն ու Թուրքիան փորձեն բարիդրացիական հարաբերություններ ձևավորել, Մինասյանն արձագանքեց․ «Եթե խոսքն առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման մասին է, բազմիցս ենք ասել, որ դրան համաձայն ենք։ Բայց երբ ասում ենք՝ բարիդրացիական, ու՞մ հետ բարիդրացիական՝ մի պետության, մի իշխանության, որն ուզում ոչնչացնե՞լ քեզ։ Իր հետ ի՞նչ բարիդրացիություն։ Դու պետք է միջազգային իրավունքի շրջանակներում քո իրավունքները պաշտպանես»,-ասաց նա՝ հարց հնչեցնելով՝ առանց ազգային իրավունքները պաշտպանելու, ազգին պատուհասած արհավիրքները ճանաչելու, հետևանքները վերացնելու ի՞նչ բարիդրացիական հարաբերություններ կարող են լինել։

«Եթե ձեր թշնամին, թեև ձեր հարևանն է, պատրաստ է ամեն օր և ամեն ժամ մորթել, ոչնչացնել ձեզ, ձեր տունը խլել ձեր ձեռքից, իր հետ ի՞նչ բարիդրացիություն եք ուզում»,-ասաց նա։

Ըստ Մինասյանի՝ մի բան հստակ է՝ սա նոր գործընթաց չէ, ինչու՞ էին Թուրքիան ու Ադրբեջանը մինչև պատերազմի սկիզբը հրաժարվում։ «Եթե իրենք այս գործընթացով հասնում են իրենց նպատակին, դա մեր շահերի՞ց է բխում։ Այսինքն՝ ՀՀ-ի, Արցախի, հայ ժողովրդի ոչնչացումն իրենց նպատակն է, և իրենք նման քայլ են իրականացնում, եթե ՀՀ իշխանությունը մի փոքր ազգային մտածողություն ունենա, չպե՞տք է գնահատի՝ ինչու են նրանք անպայման ուզում այս նպատակն իրականացնել»,-նշեց պատգամավորը։

Հարցին՝ Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու, Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու հարցե՞ր կան, Մինասյանն արձագանքեց՝ ակնհայտ է՝ թուրքական նախապայմանները որոնք են եղել։

«Նախապայմանների մի մասն իրենք արդեն համարում են չեզոքացված, ոչնչացված։ Եթե այդ համաձայնությունը ՀՀ-ն տալիս, նշանակում է՝ ընդունում է այդ նախապայմանի չեզոքացումը։ Իսկ նախապայամանն Արցախի հարցի փակումը, վերացումն է»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular