ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ համար են ազատում Երևանի քաղաքապետի աթոռը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երևանի քաղաքապետի պաշտոնից Հայկ Մարությանի ազատումը դարձել է գործող իշխանությունների թիվ մեկ նպատակը։ Երեք փուլով անցկացված ՏԻՄ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս պարապ է մնացել և որոշել է գրոհով վերցնել Երևանի քաղաքապետարանը։ Մեր տեղեկությունների համաձայն՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը բավական երկար է աշխատել այս ուղղությամբ։ Հայկ Մարությանի դեմ փաշինյանական քարոզչամեքենայի և սպասարկուների սկսած արշավն ինքնաբուխ և միանգամից չի սկսվել, «Քաղաքացիական պայմանագիրը» ամիսներ շարունակ տարբեր միջոցներ է մշակել, թե ինչպես ազատվեն միակ աշխատող պաշտոնյայից։
 
Դեռևս պատերազմից հետո, երբ Մարությանը հրաժարվեց ՔՊ անդամությունից, չմասնակցեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին, ավագանու «Իմ քայլը» խմբակցության՝ Փաշինյանին նվիրված անդամները, որոնց թիվն այնքան էլ մեծ չէ, զրույցներ են ունեցել ավագանու մյուս անդամների հետ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ շատ ավելի հեշտ է եղել լեզու գտնել ընդդիմադիր խմբակցությունների անդամների, քան «Իմ քայլի» ներկայացուցիչների հետ։ ԲՀԿ խմբակցության դեպքում Փաշինյանն ակնկալում է «դաբռոն» ստանալ անմիջապես Գագիկ Ծառուկյանից, «Լույս» խմբակցությունից էլ միայն Թեհմինե Վարդանյանի հետ հույսեր չեն կապում։ «Իմ քայլում» լուրջ խմորումներ են, փաշինայանական թևին դեռ չի հաջողվում, ու թերևս, չհաջողվի լեզու գտնել խմբակիցների հետ։ Ամեն դեպքում, Փաշինյանն արդեն որոշումը կայացրել է, հստակ հրահանգներ է իջեցրել բոլոր կուսակիցներին, քարոզչական թիմին, ֆեյքերի ֆաբրիկային և․․․ սեփական ընտանիքին, որին պատկանող թերթն էլ դարձել է Մարությանի դեմ կեղտոտ բամբասանքներ տարածելու առաջամարտիկը։ Իդեալական տարբերակը, ըստ Փաշինյանի, Հայկ Մարությանին հրաժարական պարտադրելն է։ Այդ դեպքում ավագանու կազմից որևէ մեկին ժամանակավոր քաղաքապետ կնշանակեն, մինչև ընտրությունների համար հարմար ժամանակ լինի։ Իշխանությունն այս տարբերակի համար մի քանի հերթապահ թեկնածուներ ունի՝ առաջին փոխքաղաքապետ, «Առաքելություն» կուսակցության նախկին անդամ Հրաչյա Սարգսյան, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյան։
 
Այդուհանդերձ, Երևանի քաղաքապետի պաշտոնը Փաշինյանը նախատեսում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համար։ Չնայած Ավինյանը ՏԻՄ ընտրություններում ձախողել է հնարավոր բոլոր առաջադրանքները, սակայն կարողացել է կրկին դառնալ Փաշինյանի աչքի լույսը։ Երևանում նոր քաղաքապետ ունենալու խնդիրը, սակայն, բարդ լուծելի է Նիկոլ Փաշինյանի համար։ ՔՊ-ականներն իրենք էլ կասկածներ ունեն, որ Հայկ Մարությանը կարող է սկզբունքային և ամուր դիրքորոշում ունենալ, մինչև վերջ կռիվ տալ՝ իրեն «գծերից գցելու» օպերացիայի դեմ։ Իսկ արտահերթ ընտրությունների դեպքում «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է պարզապես կորցնել իշխանությունը Երևանում։ Դա աղետալի հետևանքներ կունենա Նիկոլ Փաշինյանի և նրա ապիկար թիմի հետագա ճակատագրի համար:
 
Արթուր Ոսկանյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular