Ինչո՞ւ են ավելորդ քաշ ունեցող մարդիկ ավելի հաճախ մահանում СOVID-19-ից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃարպակալում ունեցող մարդիկ ավելի հաճախ են հիվանդանում ու մահանում СOVID-19-ի ծանր ձեւից։ Գիտնականները դա բացատրում են տարբեր կերպ. հիվանդության ծանր ընթացքի եւ բարձր մահացության վրա կարող են ազդել այն խնդիրները, որոնք կապված են ուղեկցող հիվանդությունների (շաքարային դիաբետ, հիպերտոնիա, սիրտ-անոթային անբավարարություն), ինչպես նաեւ թոքերի վատ աշխատանքի հետ՝ ստոծանու վրա որովայնի ճարպի չափից ավելի ինտենսիվ ճնշման պատճառով։
Ինչպես տեղեկացնում է Medportal.ru-ն, նոր հետազոտության հեղինակները պարզել են, թե ինչպես է SARS-CoV-2-ը փոխգործակցում ճարպային բջիջների հետ։ Հետազոտողներն ուսումնասիրել են СOVID-19-ից մահացած որոշ պացիենտների ճարպային հյուսվածքները եւ հայտնաբերել, որ նոր կորոնավիրուսի մասնիկները գտնվում են ներքին օրգանները պատող ճարպերում։
Գիտնականները նաեւ հավաքել են ճարպային հյուսվածքները բարիատրիկ վիրահատություններից (քաշի նվազեցման վիրահատություններ) հետո եւ փորձարկել, թե ինչպես են այդ հյուսվածքները փոխգործակցում կորոնավիրուսի հետ։ Պարզվել է, որ ճարպաբջիջները կարող են վարակվել այդ վիրուսով, դրանցում կարող է առաջանալ նաեւ թույլ բորբոքում։
Ճարպային հյուսվածքներում հայտնաբերված իմունային բջիջները նույնպես խոցելի են SARS-CoV-2-ի համար, դրանք անգամ առաջ են բերել ավելի ինտենսիվ իմունային ռեակցիա։ Հնարավոր է, որ կորոնավիրուսը ճարպաբջիջները դարձնում է մի ինչ-որ պահեստարան, որտեղ այն թաքնվում է իմունային համակարգից, կարծում են նոր հետազատության հեղինակները, որը դեռ չի գրախոսվել։