ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեք նախագահների օրոք երբեք 7 շրջանները հանձնելու բանակցություններ չեն եղել, սա սուտ և կեղծ տեսակետ է. Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն տեսակետը, որ ասում են մշտապես բանակցել են 7 շրջանները տալու մասին, ակնհայտ սուտ է և կեղծիք։ Երեք նախագահների օրոք երբեք տարածքները հանձնելու բանակցություններ չեն եղել։ Այս մասին «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Եղել են լայն բանակցություններ, որտեղ, այո, եղել է խոսք տարածքները զիջելու մասին, բայց ինչի՞ դիմաց։ Երբեք Արցախի կարգավիճակի հարցը երկրորդական չի եղել։ Այս մարդիկ իրենց դավաճանությունը և անկարողությունը արդարացնելու համար այս օրերին իրենց արած հայտարարություններով վտանգի տակ են դնում նաև Արցախի հետագա կարգավիճակի հարցը»,- ասաց Սաղաթելյանը։

Վերջինիս խոսքով` պատահական չէր, որ Ադրբեջանը պատերազմ սկսեց այս իշխանությունների օրոք։

«Ադրբեջանը համարձակվեց պատերազմ սկսել այն ժամանակ, երբ հասկացավ, որ Հայաստանի իշխանության ղեկին կանգնած են պատեհապաշտ, անկարող մարդիկ, ում իշխանության օրոք ինքը կարող է հասնել առավելության»,-նշեց նա։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ 2016 թ-ին Ադրբեջանը մեկ փորձ արեց պատերազմով խնդիրը լուծելու, բայց չկարողացավ իր առջև դրված խնդիրը լուծել, որովհետև Հայաստանում կար  ռազմաքաղաքական ղեկավարություն, ով կարողացավ ճիշտ գործողություններով դիմադրություն ցույց տալ և հետ շպրտել թշնամուն։

Անդրադառնալով խորհրդարանում ընդդիմության գործողություններին և պարբերաբար տեղի ունեցող միջադեպերին՝ Սաղաթելյանը նշեց, որ այդ պատկերը հաճելի չէ ոչ միայն քաղաքացիների, այլ նաև ընդդիմության համար։

«Մենք գտնվում ենք ոչ ստանդարտ իրավիճակում։ Ձախողված իշխանությունը իրեն պահում է սանձարձակ, լկտի և հաճախ նման իրավիճակների պատճառը դառնում է հենց դա։ Երբ քննադատության ես ենթարկում իշխանությունը, վերջինս իր մեղքերը ընդունելու և շտկելու փոխարեն, լկտի կերպով հակադարձում է»,-ասաց նա։

ԱԺ փոխնախագահը նշեց, որ այս ընթացքում բազմիցս հանդես են եկել օրենսդրական նախաձեռնություններով, սակայն իշխանությունը դրանց չի ընդառաջել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular