ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկան ​​ որոշել է իր միջոցներով ճանապարհներ կառուցել Հայաստանում և Վրաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

argumenti.ru–ն գրում է, որ ԱՄՆ-ը մտադիր է գումար ծախսել Կովկասում տրանսպորտային և ճանապարհային ցանցի բարելավման համար։ Կոնկրետ դա վերաբերում է Վրաստանին և Հայաստանին։ Առաջարկվող մայրուղու բարեկարգման ծրագրի արժեքը ներկայումս գնահատվում է 45 միլիոն դոլլար: Այդ ակցիան ամենևին էլ բարեգործություն կամ օգնություն չէ վերոնշյալ հանրապետություններին։ Դա թելադրված է ռազմական անհրաժեշտությամբ։ Կարծես թե այդ պետությունները որոշել են լրջորեն իրական սպառնալիք ստեղծել Ռուսաստանի համար կովկասյան ռազմավարական ուղղությամբ։ Նշվում է, որ ներդրումներ չեն կատարվի մասնավոր կոմերցիոն կառույցների կողմից, Վաշինգտոնը մտադիր է իր դաշնային բյուջեի հաշվին ճանապարհներ կառուցել Վրաստանում և Հայաստանում։ Կասկած կա, որ թաքնված ռազմական ֆինանսական հատվածից են գումար  վերցնելու, իսկ կապալառուների դերում կարող են ներգրավել ամերիկյան ռազմաինժեներական ստորաբաժանումներին։

Դե, Վրաստանի հետ ամեն ինչ քիչ թե շատ պարզ է։ ԱՄՆ-ն այդ երկիրը համարում է իր հուսալի արբանյակը։ Բացի այդ Թբիլիսին կաշվից դուրս է գալիս ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, և իմաստ ունի, որ ԱՄՆ-ն իր շահերից ելնելով ստեղծի տրանսպորտային համակարգ այնտեղ, որտեղ ամերիկյան բանակը ստիպված կլինեն կռվել։

Իսկ ահա Հայաստանի դեպքում արժե շատ լուրջ մտածել։ Այդ երկիրը ՀԱՊԿ անդամ է, այսինքն՝ Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է և նրա տարածքում կա ռուսական ռազմաբազա։ Այնուամենայնիվ, վերջին մի քանի տարիներին երկրում աճել են հակառուսական տրամադրությունները, և, այսպես կոչված, օտարերկրյա տեղեկատվական գործակալներ են շատացել, որոնք քարոզչություն են իրականացնում ժողովրդի մեջ ուղղված Արևմուտքի ազդեցության ուժեղացմանը և Մոսկվայի դիրքերի թուլացմանը։ Երկրի ճանապարհային համակարգում ներդրումներ կատարելու ԱՄՆ–ի որոշումը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնն ակնկալում է այդ երկիրև ևս դարձնել նույն հավատարիմ գործընկերը, ինչպիսին այժմ Վրաստանն է: Այլ տարբերակ պարզապես չկա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular