ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոբերտ Քոչարյանի համար բավական բարդ խնդիր է հաղթահարել հանրության շրջանում տարածված իր ցածր ռեյտինգը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սահմանադրական դատարանի որոշումը հիմք ընդունելով՝ դատարանն ազատ արձակեց «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորի, որոնք կալանքի մեջ էին։ ՀՀ երկրորդ նախագահն էլ այս առիթով ասել է․ «․․․մենք շարունակելու ենք պայքարը, բոլոր շինծու գործերը քանդվելու են, և վստահեցնում եմ՝ ապօրինություն գործած պաշտոնյաները սեփական մաշկի վրա զգալու են իսկական արդարադատության ուժը»։

Այս թեմայի մասին զրուցել ենք քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։

Հարցին, թե քաղաքագետն ինչպե՞ս է գնահատում ՍԴ-ի կայացրած որոշումը` Անդրեաս Ղուկասյանն ասաց․ «Ըստ էության ՍԴ-ն արձանագրեց, որ նման դեպքերում որոշողը Ազգային ժողովն է, այսինքն այն մարմինը, որն իրականում իրավասու է այդ որոշումը կայացնելու՝ Ազգային ժողովն է։ Քանի որ նշված անձանց կալանավորման հետ կապված չի եղել ԱԺ-ի համապատասխան որոշում, չնայած հասկանալի է, որ իշխող ուժի համար նման որոշումն ընդունելը խնդիր է, պետք է գանք եզրակացության, որ կա քաղաքական որոշում, որի համաձայն նշված անձանց պետք է ազատ արձակել։ Եթե մոտակա օրերին դատախազը ԱԺ չբերի համապատասխան միջնորդություն, որ նշված անձանց նկատմամբ ազատազրկում կիրառվի, մենք կգանք եզրակացության, որ կա ազատազրկումը դադարեցնելու քաղաքական որոշում։ Նման քաղաքական որոշումը կարող է լինել միակողմանի քննարկման կամ ինչ-ինչ գործոնների արդյունքում։ Օրինակ՝ «Հայաստան» դաշինքը կարող էր ճնշման միջոցով հասնել այս արդյունքին՝ ասելով, որ չի մասնակցելու միջազգային պատվիրակությունների գործունեությանը, քանի դեռ իրենց պատգամավորները անազատության մեջ են, իսկ կարող է պարզվել, որ այդ մասնակցությունը Հայաստանի համար կարևոր է, ու իշխանությունը ստիպված գնացել է այդ քայլին։ Կարող են լինել նաև պայմանավորվածություններ իշխող ուժի ու ընդդիմության միջև՝ այդ մարդկանց ազատ արձակել՝ ինչ-որ քաղաքական պայմանների դիմաց»։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի հայտարարությանը` քաղաքագետն ասաց․ « Դա իշխանությանը սպառնացող հերթական հայտարարությունն էր Քոչարյանի կողմից։ Ռոբերտ Քոչարյանի համար բավական բարդ խնդիր է հաղթահարել հանրության շրջանում տարածված իր ցածր ռեյտինգը, ինչը ինքը չկարողացավ անել նաև այս ընտրությունների ժամանակ։ Քոչարյանի թիմակիցների հույսն այն է, որ իրենց կօգնի ստեղծված իրավիճակը, այսինքն՝ իրենք ասում են՝ մի՞թե դժվար է ընդունել Քոչարյանին այն պարագայում, երբ երկիրը կորցնում է տարածքներ, պետականություն։ Ըստ էության, նրանք շարժվում են շանտաժի մոդելով՝ քանի որ երկիրը վատ վիճակում է, ուրեմն հանրությունը պետք է նորից աջակցի Ռոբերտ Քոչարյանին, բայց դա չգործող բանաձև է։ Բոլորը գիտեն, որ երկիրը վտանգի մեջ է, բայց դրանից որևէ կերպ չի բխում, որ Քոչարյանը պետք է վերադառնա իշխանության, մարդկանց ընկալման մեջ նա չի դիտվում որպես լուծում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular