ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դորտմունդի «Բորուսիա»-ն պատրաստ է բաժանվել Հենրիխ Մխիթարյանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ն պատրաստ է վաճառել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը, ով հրաժարվում է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Kicker պարբերականը:

Թիմի առաջատարներ Մաթս Հումելսի և Իլկայ Գյունդողանի տրանսֆերները վաճառելուց հետո գերմանական ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ ևս մեկ առաջատար ֆուտբոլիստ թիմից չի հեռանալու, սակայն ակումբի ղեկավարները մտափոխվել են և պատրաստ են լսել հայ կիսապաշտպանի տրանսֆերի վերաբերյալ առաջարկներ:

Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը «Բորուսիա»-ի հետ ավարտվում է 2017թ. ամռանը: Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Արսենալ»-ը, «Չելսի»-ն, «Տոտենհեմ»-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, ինչպես նաև իտալական «Յուվենթուս»-ը:

The Sun պարբերականը հաղորդել է, որ «Արսենալ»-ը Մխիթարյանի համար պայքարում առաջ է անցել և պատրաստ է նրա տրանսֆերի համար 20 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular