Սի Ծինպինը պլանավորում է Պուտինի հետ հանդիպում անցկացնել դեկտեմբերի 15-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 15-ին, պլանավորում է տեսախորհրդաժողովի ձևաչափով հանդիպում անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Դեկտեմբերի 13-ին հաղորդել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը:
«ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը դեկտեմբերի 15-ին տեսախորհրդաժողովի ձևաչափով Պեկինից հանդիպում կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,-ասվում է դիվանագետի տարածած հայտարարության մեջ:
Մյուս մանրամասների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: