Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 10)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր, ֆուտբոլի միջազգային օր, Ռուսաստան՝ Մարին էլյան գրերի օր, Թաիլանդ՝ Սահմանադրության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1827 - Երևանի Սարդարի պալատում, ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվում է Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը:

1864 - Ռուսական սենատի դատավճռով Միքայել Նալբանդյանը աքսորվել է Կամիշին:

1888 - ծնվել է մատենագետ Արմենակ Սալմասլյանը:

1901 - Ռիգայում տեղի ունենում է Ռուսաստանի հայ ուսանողների համագումար, որտեղ Ստեփան Շահումյանը ղեկավարել է հեղափոխական սոցիալ-դեմոկրատական խումբը:

1917 - Թիֆլիսում բացվել է կովկասյան բանակի երկրորդ համագումարը, որը որոշում է ընդունել Կովկասում անհապաղ խորհրդային իշխանություն ստեղծելու մասին:

1918 - հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում գնդապետ Դոլուխանովի ղեկավարած հայկական ուժերը Ուլուխանլու և Քամառլու գյուղերը գրավելուց հետո սկսել են հարձակումը Շարուրի ուղղությամբ և գրավել Դավալու խոշոր բնակավայրը:  

1920 - ՀԽՍՀ Հեղկոմը որոշում է ընդունել բանկերը ազգայնացնելու մասին:

1937 – վախճանվել է  ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտում հրետանու հրամանատար, Հայաստանի առաջին Հանրապետության երկրորդ պաշտպանության նախարար Քրիստափոր Արարատյանը:

1957 - ծնվել է բանաստեղծ, գրականագետ, մամուլի տեսաբան Դավիթ Պետրոսյանը:

1988 - Հայաստանում ձերբակալվել են Ղարաբաղ կոմիտեի (հետագայում Հայոց Համազգային Շարժում) անդամների մեծ մասին:

1991 – Արցախում անց է կացվել անկախության հանրաքվե։ Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 82%-ը, որոնց 98%-ը կողմ է արտահայտվել Արցախի անկախությանը։

1998 - վախճանվել է գյուտարար, ինժեներ Մանուկ Աթոյանը:

2004 - վախճանվել է դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը:

2005 - Նախիջևանի տարածքում գտնվող Ջուղայի գերեզմանատանը ադրբեջանցիները սկսել են ջարդել խաչքարերը և նետել Արաքս գետը, որը շարունակվել է 4 օր:

2006 - ձերբակալվել են «Ազատագրված տարածքների պաշտպանության» հասարակական նախաձեռնության ղեկավարներից Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանը և Հայաստանի քաղաքացի Վարդան Մալխասյանը:

2007 - Ստամբուլի «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքը Մամուլի միջազգային ինստիտուտի կողմից արժանացել է Աշխարհում մամուլի ազատության հերոսի կոչման:

2010 - ազգային ժողովում Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագիծը տապալվել է, քանի որ  կոալիցիոն ուժերը չեն մասնակցել քվեարկությանը:

2010 – վախճանվել է ամերիկահայ ռեժիսոր և գրող, Հայոց ցեղասպանությունը վերապրած Մայքլ Հակոբ Հակոբյանը:

2016 - վախճանվել է հայ խորհրդային թատրոնի և կինոյի ռեժիսոր Սերգեյ Միքաելյանը:

2020 - Բաքվում կայացել է այսպես կոչված հաղթանակի զորահանդեսը, որին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Ալիևը շքերթի ժամանակ չի թաքցրել Հայաստանի պատմական տարածքների նկատմամբ իր հավակնությունները և  հայտարարել է, որ «Զանգեզուրի, Գյոքչայի, Իրևանի մահալները իրենց պատմական հողերն» են:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 59 - Կլոդ Պուբլիոս Պլուտարքոսը, հրաժարվելով պատրիկությունից, ընտրվել է ժողովրդական տրիբուն:

մ.թ.ա. 36 - ստեղծվել է մայա ցեղի օրացույցի մեզ հասած ստելլան (պեղումներ Մեքսիկայի Չայապս-դե-Կորսայում):

1198 – վախճանվել է արաբ բժիշկ և փիլիսոփա Ավերրոեսը (Իբն-Ռուշդ):

1520 - Մարտին Լյութերը հրապարակայնորեն այրել է իրեն եկեղեցուց վտարելու պապի  Exsurge Domine բուլլան:

1610 – ծնվել է հոլանդացի գեղանկարիչ և գրաֆիկ Ադրիան վան Օստադեն:

1798 – ծնվել է ռուս նկարիչ և ճարտարապետ Ալեքսանդր Բրյուլովը:

1817 – Միսսիսիպին դարձել է ԱՄՆ-ի 20-րդ նահանգը։

1821 – ծնվել է ռուս բանաստեղծ Նիկոլայ Նեկրասովը:

1822 - ծնվել է ռուս սոցիոլոգ, մշակույթաբան, հրապարակախոս, պանսլավիզմի իդեոլոգ Նիկոլայ Դանիլևսկին:

1828 - Պետրոս Մեծի հրամանով Սանկտ Պետերբուրգում հիմնադրվել է Տեխնոլոգիական ինստիտուտը:

1830 – ծնվել է ամերիկացի բանաստեղծուհի Էմիլի Դիքինսոնը։

1848 – Լուի Նապոլեոն Բոնապարտը ընտրվել է Ֆրանսիական Հանրապետության առաջին նախագահ:

1851 – վախճանվել է գերմանացի գյուտարար Կարլ Դրեզը, որի անունով է կոչվում դրեզինան՝ ձեռքի ուժով ռելսի վրայով տեղաշարժվող փոխադրամիջոցը:

1877 – Բուլղարիայի հյուսիսային մասում գտնվող Պլևնա քաղաքը, որը կարևոր երկաթուղային և ճանապարհային խաչմերուկ է, ընկել է ռուսների կողմից իրականացրած 5-ամսյա շրջափակումից հետո, իսկ 40 000-ոց թուրքական կայազորը հանձնվել է:

1896 – վախճանվել է շվեդ քիմիկոս, ինժիներ, գյուտարար, նոբելյան մրցանակը սահմանած Ալֆրեդ Նոբելը:

1901 – հանձվել են առաջին Նոբելյան մրցանակները։

1941 - երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հարավ-Չինական ծովում ճապոնական ափային ավիացիայի կողմից խորտակվել է բրիտանական «Թագաժառանգ Ուելսի» լինկորնը և «Ռիպալիս» կրեյսերը:.

1948 – ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։

1954 – UNESCO-ի կողմից ընդունվել է Մոնտեվիդեոյի բանաձևը, որով օժանդակվել է էսպերանտոյի միջազգային լեզվու դառնալու թեկնածությունը։

2006 – վախճանվել է Չիլիի դիկտատոր, գեներալ Աուգուստո Պինոչետը:

2009 – թողարկվել է Angry Birds համակարգչային խաղը։

– կայացել է «Ավատար» ֆիլմի պրեմիերան։

2019 - վախճանվել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ղազախստանում Կասպից ծովի ափ են նետվել 97 փոկերի անկենդան մարմինները «Տարվա լավագույն դերասան» է ճանաչվել Խորեն Լևոնյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի համարԱմերիկացի ռեփեր Future-ն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի տեսանյութըՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանշային աղյուսակը նոր առաջատար ունի Եվա Զոհրաբյանը բացում է դերասանական դպրոց Սիրիան անվտանգ միջանցք է և այլընտրանքային երթուղի էներգակիրների մատակարարման համար. Սիրիայի նախագահՀացիկ գյուղում «Ford» է այրվել Իրանը պատրաստ է Միացյալ Նահանգներին հանձնել հարuտացված nւրանը. Թրամփ Իսրայելի կողմից հրադադարի խախտման հետևանքով Լիբանանում զոհեր ու վիրավորներ կան Արման Ծառուկյանին իջեցրել են ԱՄՆ մեկնող ինքնաթիռից հեռախոս օգտագործելու պատճառով Բելգիայի հայտնի հայերը. հայ մարզիչը մեծ պատիվ կհամարի ՀՀ-ի հավաքականը մարզելու հնարավորությունը Չարենցավան-Հրազդան ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն. կա վիրավոր Մոսկվան դեմ է Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության շուրջ գագաթնաժողովի կազմակերպմանը Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Զելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի արտգործնախարար Մուշի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդներին Հորմուզի նեղուցով անցնելու համար տուրքեր սահմանելու իրավական հիմքեր չկան. ՄԱԿ ՖԻԴԵ-ն Սերգեյ Սկլոկին-Բագիյանին շնորհել է միջազգային վարպետի կոչում ՀՀ-ն տվյալներ է հրապարակել Ադրբեջանի տարածքով և հենց Ադրբեջանից ներկրումների ծավալների վերաբերյալ 7 մեքենայի մասնակցությամբ վթար՝ ԵրևանումՋերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՀայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Սիրիային անկախության 80-ամյակի առթիվ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անդամներից 12-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Խորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը Փաշինյանի սիրտը վիրահատական միջամտություն է ցանկանում Տարօրինակ արտահանում Հայաստանից ԱդրբեջանՓրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Երկար ժամանակ գազ չի լինիԾանոթ ու միաժամանակ անհայտ … պիջակ«Մարկեդոնով. Ռուսաստանը հետաքրքրված է բարեկամական Հայաստանով»«Ինչպես է Փաշինյանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի փախստականներին վերածում քաղաքական վտարանդիների» «Ստվեր անձնագրի վրա․ Ինչպես Ֆրանսիան ու օլիգարխիկ կլանը գրավեցին Հայաստանի թվային ինքնությունը» Ծնվել է հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Սերոբի Դեմիրճյանը․ պատմության այս օրը (17 ապրիլ)Հայտնի է դերասան Լևոն Տեր-Պետրոսյանի մահվան պատճառըԵվրոպան քննարկում է Երևանում Փաշինյանի կողմից անցկացվելիք գագաթնաժողովին մասնակցելու հարցը Ռուբլին սկսեց արժևորվելԵվրոպայի ընտրությունը և Երևանի գագաթնաժողովի քաղաքական գինը Մինչև 20:00-ն ջուր չի լինելու․ ջուր հավաքեքՁերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում Հիբրիդային պատերազմ մղող ՌԴ-ի հետ երկխոսությունը բարձրամակարդակ է եղել. հատված զեկույցից. Ժողովուրդ Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ» Նոր Սահմանադրության տեքստում անհավանական անակնկալներ են սպասվում. «Հրապարակ» Կյանքից անժամանակ հեռացել է դերասան Լևոն Տեր-ՊետրոսյանըՄեծ Բրիտանիան պատրաստվում է սննդի պակասի ռիսկին՝ Իրանի շուրջ հակամարտության ձգձգման դեպքում. BBCApple-ը պատրաստում է մատչելի Mac Neo. նոր կոմպակտ համակարգիչ՝ 299 դոլարով Վինիսիուսը գերազանցեց Մեսիի ռեկորդը Թուրքիայում 83 մարդ է ձերբակшլվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյունների գործերովՇաբաթվա վերջին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-8 աստիճանով Ուկրաինայում միջազգային հաքերային խմբավորումը ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքացիներից 100 միլիոն դոլար է հափշտակել«Tesla»-ն Էրեբունի-Աթոյան խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը
Ամենադիտված