Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում միշտ էլ ներքաղաքական լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ներքաղաքական կյանքը վերջին երկու օրերին բավականին լարված է։ Վերջերս էլ համացանցում տարածվեց Ալեն Սիմոնյանի աղմկահարույց տեսանյութը, որից հետո բազմաթիվ հասարակական գործիչներ ասացին, որ Ալեն Սիմոնյանը պետք է պաշտոնանկ արվի ու նաև զրկվի պատգամավորական մանդատից ու այդ գործընթացը պետք է սկսի հենց իշխող քաղաքական ուժը։

Այս ամենի մասին զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

Անդրադառնալով ներքաղաքական լարվածությանը` քաղաքագետն ասաց․ «Ներքաղաքական իրավիճակը շատ վաղուց է լարված, այն սկսվել է 44-օրյա պատերազմի ավարտից հետո ու շարունակվում է մինչ օրս, պարզապես ինչ-որ իրադարձությունների հետ կապված՝ քարոզչական դաշտում այդ լարվածությունը ուժեղանում կամ թուլանում է։ Իրականում այդ ներքին լարվածությունը միշտ կա, ու Հայաստանում միշտ էլ ներքաղաքական լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է, այս առումով ոչինչ չի փոխվել: Ընդհանուր տպավորությունս այնպիսին է, որ իշխանությունները տարբեր գործողություններով, հայտարարություններով փորձում են հասարակության ուշադրությունը շեղել շատ ավելի կարևոր արտաքին քաղաքական մարտահրավերներից»։

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի տեսանյութին` Արմեն Բաղդասարյանը ասաց․«Այս ամենում գլխավոր խնդիրն այն է, որ իշխանության բարձրագույն ներկայացուցիչը այդպիսի բան է հայտարարում, իսկ այդ պաշտոնյան պետք է հասկանար, որ իր այդ հայտարարությունը կարող է ցանկացած ուժի կողմից օգտագործվել։ Նա պետք է իրեն թույլ չտար նման հայտարարություն անել, էլ չեմ խոսում հարցի բարոյական կողմի մասին։ Իսկ եթե այդ հայտարարությունից հետո Ալեն Սիմոնյանը պետք է հրաժարական ներկայացներ, ապա առաջին հերթին պետք է հրաժարական տար վարչապետը, որովհետև Ալեն Սիմոնյանը, մեծ հաշվով, կրկնել է այն, ինչ ասել է Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն, եթե այդ արտահայտությունը հրաժարականի լեգիտիմ պատճառ է, իսկ իմ համոզմամբ՝ այդպիսին է, ուրեմն առաջին հրաժարական տվողը պետք է լինի վարչապետը և ոչ թե քավության նոխազ փնտրի ու փորձի ներքաղաքական լարվածությունը թուլացնել այս քայլերով»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Խոշոր վթար՝ ԵրևանումՀակահայկական պատվեր. ո՞վ է վճարում հայերի դեմ քարոզչության համար, և ովքե՞ր են միանում այս արշավին. «Փաստ»Խոշոր վթար-հրդեհ՝ ԵրևանումՀետիոտնին վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է Ուզում են մոռացնել Արցախն ու Անկախության հռչակագիրը. «Փաստ»Օգնություն, որից հրաժարվեցին. Ռուսաստանը ցանկանում էր շարունակել փրկել հայ ընտանիքներին, բայց Երևանն ասաց «ոչ»Տարադրամն՝ այսօր«Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր». սերժանտ Կարեն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մեղվաձոր գյուղում. «Փաստ»Զատիկին հաջորդող մեռելոցը կլինի աշխատանքային, թե՝ ոչ Եվրոպական խորհրդարանը ծափահարություններով է ընդունել Փաշինյանին Ղարաբաղը հանձնելու և քրիստոնեական եկեղեցու վրա հարձակվելու համար Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ»«Միջանցքները պատով են ավարտվում». Արդյո՞ք երկրորդ Սարաևոն է սպասվում, և ի՞նչ կապ ունի Դոնալդ Թրամփը դրա հետ «Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Հայտնի է՝ քանի օր տանը կլինեն աշակերտները գարնանային արձակուրդներին Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կողմերի միջև կնքվել է ժամանակավոր մեկ շաբաթյա հրադադար․ պատմության այս օրը (21 մարտ) Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ»Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ»Բախվել են «Tesla»-ն և «BMW»-ն. 3 վիրավոր կա Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ»Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ»Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ»ԶԼՄ-ների համար հերթական «զպաշապիկն» են կարում․ նոր նախագիծ են մշակել․ «Հրապարակ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ»Երևանում «ուրախ ավտոբուսը» չի պտտվի. «Հրապարակ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ»Որսն ավարտված է. որոշ ՔՊ-ականներ պլստացին․ «Հրապարակ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ»Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետոԻրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավՎախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով «Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Աշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Եվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի. Օրբան BALENCIAGA-ն և մեմային շքեղությունը. ինչպես ապրանքանիշը «ոչնչից» ստեղծեց luxury աքսեսուարներիՀայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտությունը. Լևոն ԱրոնյանՃապոնիան 73 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայի ոլորտում Սիդնի Սուինին հիացնում է երկրպագուներին գայթակղիչ ժանյակով Եվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաների 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումների արդյունքները | Հայտնի դարձան 1/4-ի մասնակից զույգերը ԵՄ-ն Ուկրաինային կհատկացնի 90 միլիարդ դոլար վարկ՝ չնայած Հունգարիայի կողմից արգելափակմանը. դեր Լայեն Երևանի քաղաքապետարանը դարձել է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկերԹրամփի կողմից նշանակված հանձնաժողովը միաձայն հաստատել է նրա պատկերով հուշադրամի թողարկումը Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանին, Իրանը հարվածել է Թել Ավիվին (տեսանյութ) Մահվան ելքով վթար՝ ԵրևանումԵվրոպան շարունակում է «կրակել իր ընտրողների ոտքին»․ հայտարարություններ Կրեմլից Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ստոունհենջ
Ամենադիտված