Հենց այդ հայտարարությունից պարզ է, որ ձևաչափն ամենևին էլ «3+3» չէ․ Ոսկանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Երեկ խորհրդարանի բարձր ամբիոնից Հայաստանում իշխող վարչախմբի առաջին դեմքը իբր իմիջիայլոց խոսեց «3+3» կամ արդեն իսկ «3+2» (առանց Վրաստանի) հորջորջվող ձևաչափով դեկտեմբերի 10-ին կայանալիք հանդիպման մասին։
Այսօր Թուրքիայի արտգործնախարարությունը նույնաբովանդակ հայտարարություն տարածեց։ Հասկանո՞ւմ եք՝ ոչ թե Ռուսաստանի կամ Իրանի, այլ հենց էրդողանական վարչախմբի արտաքին քաղաքական գերատեսչությունը, ինչը ևս մեկ կողմնակի ցուցիչ է, որ մեր երկրում գործ ունենք, ըստ էության, կոլաբորացիոնիստական վարչախմբի առկայության հետ։
Ի դեպ, նաև հենց այդ հայտարարությունից պարզ է, որ ձևաչափն ամենևին էլ «3+3» չէ, որովհետև Վրաստանը նշված հանդիպմանը չի մասնակցելու»։