Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Պատմության այս օրը (դեկտեմբերի 9)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Կաշառակերության դեմ պայքարի միջազգային օրը, Ցեղասպանությունների զոհերի հիշատակի համաշխարհային օր, Ռուսաստան՝ Հայրենիքի հերոսների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1883 – ծնվել է արևմտահայ հայտնի գրող, ուսուցիչ և մանկավարժ Հակոբ Օշականը։

1904 – ծնվել է թատրոնի և կինոյի մեծանուն դերասանուհի Արուս Ասրյանը։

1918 – Ախլքալակի և Բորչալուի նահանգներում սկսվել է հայ-վրացական ընդհարում, որը տևել է մինչև դեկտեմբերի 31-ը։

1942 – առաջին անգամ բեմադրվել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը:

1948 - ՄԱԿ-ի գլխավոր համաժողովը վավերացրել է ցեղասպանության մասին կոնվենցիան։

1957 – վախճանվել է թատրոնի դերասանուհի Ռուզաննա Վարդանյանը:

1958 – վախճանվել է խորհրդահայ ֆիզիոլոգ, ակադեմիկոս Լևոն Օրբելին։

1964 – վախճանվել է գրականագետ Ասատուր Ասատրյանը։

1970 – վախճանվել է խորհրդահայ ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը։

1991 – Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը վերանվանվել է Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի։

2004 - Կառավարության որոշմամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնավորեցվել է շուրջ 40 միլիոն դոլարով: Կոմբինատի բաժնետոմսերը վաճառվում են չորս մասնավոր ընկերությունների: Գերմանական «Քրոնիմեդ» ընկերությունը ստացել է ընկերության բաժնետոմսերի 60 տոկոսը, Երևանի «Մաքուր երկաթ» գործարանը՝ 15, «Արմենիան Մոլիբդենիում փրոդակշն» փակ բաժնետիրական ընկերութունը և «Զանգեզուր Մայնինգ» ընկերությունը՝ 12,5-ական տոկոսներ։

2005 - Պեկինի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ շահած հայաստանցի մարզիկները ստացել են 700 հազարական դոլար պարգևավճար: 

2013 - ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի ձևավորման մասին:

2018 - Հայաստանում տեղի են ունեցել Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ, որ արդյունքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը հաղթել է ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 70,43 տոկոսով, երկրորդ տեղում է հայտվել «Բարգավաճ Հայաստան»-ը  8,27 տոկոսով, և եռյակը եզրափակել է «Լուսավոր Հայաստան»-ը 6,37 տոկոս։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

536 - բյուզանդա-գոթական պատերազմների ժամանակ Հռոմի օսթգոթական կայազորը Պորտա-դել-Պոպոլո դարպասով լքել է քաղաքը, և նույն օրը Ավանակների դարպասով քաղաք է մտել Վելիսարիայի 5 հազարանոց բանակը, որի արդյունքում Հռոմի 60-ամյա բարբարոսական կառավարումից հետո Հռոմը կրկին դարձել է հռոմեական։

1048 - վախճանվել է միջինասիացի գիտնական-հանրագիտարանագետ Աբու Ռայհան Ալ-Բիրունին։

1437 - վախճանվել է Հունգարիայի և Խորվաթիայի թագավոր, Սուրբ Հռոմեական կայսրության կայսր Սիգիզմունդ 1-ինը։

1489 - տեղի է ունեցել Ռեկոնսկիստիայի ամենակարևոր դրվագներից մեկը, 7-տարյա պաշտպանությունից հետո Ֆերդինանդի և Իզաբելլայի բանակները մավրներից հետ են գրավել Բազան։

1608 – ծնվել է անգլիացի բանաստեղծ Ջոն Միլթոնը։

1641 — վախճանվել է ֆլամանդրիացի գեղանկարիչ Անտոն վան Դեյկը։

1717 – ծնվել է գերմանացի հնագետ Յոհան Յոախիմ Վինկելմանը:

1748 - ծնվել է ֆրանսիացի քիմիկոս Կլոդ Լուի Բերտոլլեն։

1814 - վախճանվել է անգլիացի գյուտարար, հիդրոտեխնիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ջոզեֆ Բրամը։

1824 – Այակուչոյի ճակատամարտում Իսպանիայի նկատմամբ տարած հաղթանակով Պերուն գրեթե ապահովել է իր ակախությունը:

1842 – ծնվել է ռուս մանր բուրժուական հեղափոխական, անարխիզմի տեսաբան, աշխարհագրագետ-երկրաբան Պյոտր Կրոպոտկինը։

1905 – ծնվել է ռուս աշխարհագրագետ Իննոկենտի Գերասիմովը։

1916 – ծնվել է ամերիկացի հանրահայտ դերասան, Հոլիվուդյան կենդանի լեգենդներից մեկը հանդիսացող Քըրք Դուգլասը:

1952 - ծնվել է ռուս լրագրող, քաղաքական կոնսուլտանտ, ինտելեկտուալ հեռուստախաղերի բազմակի հաղթող Անատոլի Վասերմանը։

1953 - «Ջեներալ Էլեկտրիկս» ընկերությունը հայտարարել է իր բոլոր կոմունիստ աշխատակիցների աշխատանքից ազատման մասին։

1968 – ամերիկացի գիտնական գյուտարար Դուգլաս Էնգելբարտը առաջին անգամ ցուցադրել է իր ստեղծած համակարգչային մկնիկը:

1987 – ծնվել է ճապոնական արմատներով ամերիկացի շախմատիստ, գրոսմայստեր Հիկարու Նակամուրան։

1992 — Սոմալիում սկսվել ՄԱԿ-ի մարդասիրական օպերացիան։

1996 –  թողարկվել է Օպերա դիտարկիչի առաջին տարբերակը:

2001 — Ռուսաստանի Ամուրի մարզի Գոնժա կայարանում բախվել են երեք բեռնատար գնացքներ։

2010 – վախճանվել է գերմանացի գիտնական, աստվածաբան Հերման Գոլցը։

2019 - վախճանվել է շվեդական երգչուհի, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, դաշնակահարուհի «Roxette» փոփ խմբի երգչուհի Մարի Ֆրեդրիկսոնը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
Ամենադիտված