ՀՖՖ-ն ներկայացուցիչներ ունի Չեմպիոնների լիգայի և Երիտասարդական լիգայի խաղերում
ՍՊՈՐՏՀայաստանը ներկայացնող մասնագետները պաշտոններ են ստացել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի և Երիտասարդական լիգայի խաղերում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Դեկտեմբերի 8-ին Սանկտ Պետերբուրգում, կկայանա ՈՒԵՖԱ երիտասարդական լիգայի «Զենիթ»-«Չելսի» հանդիպումը:
ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Դավիթ Ավանեսյանը նշանակվել է ՈՒԵՖԱ-ի հանդիպման պատվիրակ:
Դեկտեմբերի 8-ին՝ Սանկտ-Պետերբուրգում, կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վեցերորդ մրցափուլի «Զենիթ» (Ռուսաստան)-«Չելսի» (Անգլիա) պատասխան հանդիպումը։ ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է հանդիպման մրցավարների տեսուչ։