Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինվորականներ առևանգել է Ճարտարի բնակչին, սպանել նրան․ հայտնի է սպանողի ինքնությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության դատախազությունը հայտնում է․

«Սույն թվականի դեկտեմբերի 03-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինվորականներ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածք հանդիսացող «Ղուրուսու» կոչվող տեղամասից կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են նշված տեղանքում հայտնված՝ անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ Սեյրան Սմբատի Սարգսյանին և տեղափոխել «Կոհակ» կոչվող բարձունքի վրա տեղակայված մարտական դիրք, որտեղ ազգային ատելության շարժառիթով հրազենից կրակոց արձակելով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են նրան:

03.12.2021թ. ԱՀ ոստիկանությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով (սպանությունը), ինչպես նաև 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (մարդուն առևանգելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով:

Քրեական գործը դատախազության կողմից փոխանցվել է ԱՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու համար:

Դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության և Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված դատախազների հետ փոխգործակցության շրջանակում պարզվել է, որ ԱՀ քաղաքացու սպանությունը կատարել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, շարքային Ռահիմզադե Դավիդ Գաբիլ օղլըն: Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում ՌԴ խաղաղապահ զորակազմի դատախազը ներկայացել է դեպքի վայր, լսել ադրբեջանական կողմի վկաներին, սպանություն կատարած անձին, հետազոտել ադրբեջանցիների վկայակոչած ենթադրյալ դեպքի վայրը: Այս պահին խաղաղապահները բանակցում են Սեյրան Սարգսյանի դիակը արցախյան կողմին հանձնելու շուրջ:

Ադրբեջանական կողմը հերթական անգամ աղավաղել է հանցավոր դեպքի հանգամանքները և դիտավորյալ սպանությունը ներկայացրել որպես Արցախի Հանրապետության քաղաքացու կողմից իրենց մարտական դիրքի ուղղությամբ հարձակման կասեցում: Արցախյան կողմը ունի համոզիչ ու անհերքելի բավարար ապացույցներ, այդ թվում ամբողջական տեսագրություն, որը փաստում է ադրբեջանական մի խումբ զինվորականների կողմից Արցախի քաղաքացուն այս պահին որպես չեզոք գոտի դիտարկվող «Ղուրուսու» կոչվող տեղամասից հարկադրաբար և բռնություն գործադրելով առևանգելու, ոտքերից ու ձեռքերից բռնած վիճակում ադրբեջանական հենակետ տեղափոխելու գործողությունները: Տեսանյութը և մյուս ապացույցները առաջիկայում կտրամադրվեն նաև ռուսական կողմին՝ դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ ճշգրիտ ու լիարժեք պատկերացում ձևավորելու համար:

Դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին պաշտոնական տեղեկություն ադրբեջանական կողմը դեռևս չի հրապարակել»։

Մադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՎթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի ավելի մեղմ պայմաններում. մանրամասներ Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Արյունս ու կյանքս տվել եմ, բայց այլևս չեմ ցանկանում. Նեյմարը հրաժեշտ է տալիս ազգային թիմին 6 անձի մահվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը Միայն Բեքհեմի դեմ եզրափակչից հետո հասկացա, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ․ Յուրա Մովսիսյան Իրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Քննությամբ պարզվել է՝ տեղի ունեցածը uպանություն է, ոչ թե հանկարծամահnւթյուն. անձը կալանավnրվել է Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … պատի ժամացույցԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռшզմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Հայտնաբերվել են հետախnւզվողներ, ապoրինի պահվող զինшմթերք, թմրամիջnցներ (տեսանյութ) Մենք ուզում ենք դադարեցնել այս պատերազմը, Պուտինը՝ ոչ. Զելենսկի Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը հասցեներ է հրապարակել Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել «Ի՞նչ է պատահել ձեր դեմքին, պարոն Փաշինյան, շոկի մե՞ջ եք. Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին» Նավթի գներն աճել են Թրամփը հայտնել է Զելենսկու և Նեթանյահուի հետ լավ հանդիպումների մասին Գեղաշեն գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է «Opel» Չվերթի ժամանակ օդանավի շարժիչն է բռնկվել․ ՌԴ «Ցտեսություն Հայաստան, կամ Անդրկովկաս, որը մենք կորցրինք»Տարադրամի փոխարժեքները հուլիսի 29-ին Սկսվել է ռուսական բանակի և նավատորմի Պարսկական արշավանքը Պետրոս Մեծի ղեկավարությամբ. պատմության այս օրը (29 հուլիս)Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ Ռյազան քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստին Տվերի մարզում այրվել են կինոնկարահանումների դեկորացիաները Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն հարձակվել է երեք նավթատար նավերի վրա ՉԼ․ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ որակավորման երրորդ փուլ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ամենադիտված