Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Արմավիրում քեռին իր դեմ տված ցուցմունքը չփոխելու համար իր տղաներին գլխատել է տվել քրոջ որդու աղավնիները, լինգով և դանակով խփել է նրան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Կարապետ Գրիգորյանի գործի դատական քննությունը:

43-ամյա Կարապետը մեղադրվում էր սուտ ցուցմունք տալուն հարկադրելու և որպես զենք գործադրված առարկաների գործածությամբ կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 258 հոդվածի 4-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ Կարապետ Գրիգորյանն իր քրոջ որդի Մարատին հարկադրել է Արմավիրի մարզային քննչական վարչությունում իր կատարած գողության վերաբերյալ գործով սուտ ցուցմունք տալ:

2016 թվականի հունիսի 25-ի գիշերը՝ ժամը 1-ն անց 30-ի սահմաններում Կարապետը քրոջ տան բակում վիճաբանել է քրոջ որդու՝ Մարատի հետ, քանի որ վերջինս հրաժարվել է Կարապետի կատարած գողության վերաբերյալ քննվող գործով սուտ ցուցմունք տալ:

Կարապետը խոհանոցային դանակով թույլ հարվածներ է հասցրել Մարատի կրծքավանդակի ու պարանոցի շրջաններին, պատճառել է քերծվածքներ:

Երբ բակ է դուրս եկել Կարապետի քրոջ դուստրը ու փորձել է հեռացնել քեռի Կարապետին, վերջինս իր ձեռքին եղած մետաղե լինգը նետել է քրոջ աղջկա ուղղությամբ: Լինգը դիպել է տուժողի որովայնին, նրա առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Իր «ելույթը» քրոջ տան բակում Կարապետը եզրափակել է սպառնալիքներով, թե վերադառնալու և հրկիզելու է տունը:

Դատարանում Կարապետ Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունել, իրեն մեղավոր չի ճանաչել:  Նա պնդել է, թե ինքը որևէ մեկին չի հարվածել, մարմնական վնասվածքներ չի պատճառել:
Դեպքի օրը հանդիպել է քրոջ որդի Մարատին ու որպես քեռի՝ նրան ամոթանք է տվել՝ իր դեմ սուտ ցուցմունք տալու համար: Դեպքի օրը ինքը վիճել է միայն քրոջ ամուսնու հետ, նա հայհոյել է իրեն, ինքը մեկ անգամ հարվածել է նրան, ինչից հետո քրոջ դուստր Մարիաննան բաժանել է իրենց: Ինքը գնացել է տուն:

Ինքը հարբած չի եղել: Իմացել է, թե Մարատը երբ է տանը լինելու, գնացել է նրա տուն: Դուռը փակ է եղել, ինքը թակել է, բայց բացող չի եղել:

Ինքը դուրս է եկել փողոց, Մարատը եկել է իր հետևից: Ինքը որպես քեռի՝ մեկ անգամ ապտակել է նրան ու վիճել է իր դեմ սուտ  ցուցմունք տալու համար: Հետո գնացել է տուն: Ինքն իր քրոջ երեխաներին լինգով չի հարվածել, իր ձեռքին առհասարակ լինգ չի եղել: Թե ինչպես է Մարիաննան լյարդի վնասվածք ստացել՝ չի կարող ասել:

Տուժող Մարատը հայտնել է, որ 2016 թվականի հունիսի 24-ին, ժամը 22-ի սահմաններում ինքն աշխատանքից տուն է գնացել ու իմացել է, որ քեռին՝ Կարապետը, վիճել է հոր հետ՝ իր կողմից նրա կատարած գողության վերաբերյալ ցուցմունք տալու պատճառով. Կարապետը աղավնիներ էր գողացել, դրա վերաբերյալ քրեական գործ էր քննվում: Կարապետը վիճելու ժամանակ մեկ անգամ հարվածել է իր հորը:

Հետո գնացել է, քիչ անց վերադարձել է իր անչափահաս տղաների հետ, բացել է իրենց աղավնիների բնի դուռը և պահանջել է, որ երեխաները… գլխատեն բնում եղած բոլոր աղավնիներին: Երեխաները վախից կատարել են հոր պահանջը՝ գլխատել են իրենց աղավնիներին՝ իրենց պատճառելով  200 հազար դրամի վնաս:

Կարապետի արարքից զայրացած՝ ինքը գնացել է նրա տուն, բայց նա իրեն տեսնելով՝ փախել է: Ինքն էլ… նրա աղվնիներին է գլխատել ու գնացել է տուն:

Հունիսի լույս 25-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, Կարապետը եկել է իրենց բակ, իրեն դուրս է կանչել, հայհոյել է իր հասցեին:

Ինքը բարկացած դուրս է եկել, վեճի է բռնվել քեռու հետ: Նա դարձյալ պահանջել է, որ ինքը սուտ ցուցմունք տա աղավնիների գողության վերաբերյալ քննվող գործով: Ինքն ասել է, թե չի կարող սուտ ցուցմունք տալ:

Կարապետը վիճել է, իր հասցեին տվել է բազմաթիվ հայհոյանքներ, ապա մոտը եղած դանակի շեղբով ու լինգով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին:

Բակ է դուրս եկել իր քույր Մարիաննան, ցանկացել է բաժանել իրենց: Կարապետը հայհոյանքներ է տվել նաև Մարիաննայի հասցեին, ձեռքի մետաղե լինգը նետել է Մարիաննայի ուղղությամբ ու հարվածել է Մարիաննայի որովայնին՝ մոտ երեք մետր հեռավորությունից: Մարիաննան ուշագնաց է եղել:

Կարապետը դա տեսնելով՝ հեռացել է: Ինքը շտապօգնություն է կանչել, քրոջը տարել են հիվանդանոց:

Տուժող Մարիաննան պնդել է, որ քեռի Կարապետը լինգն իր ուղղությամբ նետելու պահին ուղիղ նայել է իր աչքերի մեջ, հայհոյել է իրեն ու նետել է լինգը հենց իր ուղղությամբ: Քեռու հետ առերես հարցաքննության ժամանակ վերջինս իրեն ագրեսիվ է պահել, ինքը ճնշվել ու վախեցել է նրանից: Լինգի հարվածի հետևանքով ինքը ստացել է լյարդի անոթային վնասվածք…

Տուժողները քեռի Կարապետի դեմ բողոք, պահանջ չեն ներկայացրել, խնդրել են նրան հնարավորինս մեղմ պատժել:

Դատարանը հաստատված է գնահատել Կարապետ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքները, հաշվի է առել, որ Կարապետի խնամքին… վեց անձ կա, որոնցից չորսը անչափահաս երեխաներ են: Կարապետը բազմանդամ ընտանիքի միակ կերակրողն է… Մասնակցել է Արցախյան պատերազմին, ինչպես նաև 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողություններին, ՊՆ-ի կողմից ստացել է շնորհակալագիր…

Տուժողները հաշտվել են իրենց քեռու հետ, մեղմ պատիժ են խնդրել նրա համար:

Որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է դիտվել Կարապետի կողմից հանցագործությունների կատարման վտանգավոր ռեցիդիվը:

Այս գործի քննության ընթացքում՝ 2016 թվականի հուլիսի 27-ին,  Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նախորդ գործով՝աղավնիների գողության ու գողության փորձի համար, մեղավոր է ճանաչել Կարապետ Գրիգորյանին ու դատապարտել է 4 տարի 6 ամիս ազատազրկման:

Այս գործով Կարապետ Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել սուտ ցուցմունք տալուն հարկադրելու և որպես զենք գործադրված առարկայի գործածությամբ կատարած խուլիգանության համար, որը կատարել է իր քրոջ երեխաների նկատմամբ:

Կարապետ Գրիգորյանը վերջին հաշվով դատապարտվել է 6 տարի ազատազրկման: Այս պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ դատավճռով սահմանված 4 տարի 6 ամիս ազատազրկումից՝ 1 տարի ազատազրկումը:

Կարապետ Գրիգորյանը վերջնականապես դատապարտվել է 7 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հուլիսի 16-ից:

Հայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)
Ամենադիտված