Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Իշխանությունը մոռացել է իր պարտականությունները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ամբողջ աշխարհում հետճգնաժամային իրավիճակ է, որը համաշխարհային տնտեսությանը կանգնեցրել է թանկացումների ալիքի տակ։ Թանկացումները չեն շրջանցել նաև Հայաստանը։ Կարծես թե նորմալ է, որ Հայաստանը չի խուսափել թանկացումներից և նորմալ է հետճգնաժամային իրավիճակում հայտնվել նման գնաճի առաջ։ Սակայն կարևոր է նշել այն, որ ի տարբերություն այլ երկրների Հայաստանում գնաճին զուգահեռ չեն ավելանում եկամուտները։ Եթե այլ երկրներում բարձր գնաճն ուղեկցվում է մարդկանց եկամուտների ավելացմամբ, ապա Հայաստանում այդպես չէ։ Հայաստանում գները բարձրանում են, իսկ եկամուտները չեն ավելանում, կամ լավագույն դեպքում՝ շատ ավելի քիչ են ավելանում, քան գնաճն է։ Այստեղից էլ ի հայտ են գալիս այն խնդիրները, որոնք առկա են սոցիալական ոլորտում։ Հայաստանյան իրականության մեջ այսօր աղքատների թիվը օրեցօր ավելանում է, միջին խավը դառնում է աղքատ, իսկ աղքատները դասվում են ծայրահեղ աղքատների շարքին։ Մարդիկ աղքատանում են, որովհետև գնաճին համարժեք փոխհատուցում չեն ստանում։ Որ դրսից թելադրված գնաճը կանխելու մեր հնարավորությունները խիստ սահմանափակ են, այդպես էլ կա։

Հիմնական գործիքը վերաֆինանսավորման տոկոսադրույքն է, որով Կենտրոնական բանկը թանկացնում է փողը՝ փորձելով ինչ-որ չափով մեղմել գների բարձրացումը։ Բայց սա գործիք է, որը ազդում է ոչ թե կոնկրետ ապրանքի, այլ ապրանքային ընդհանուր շուկայի վրա։ Գնաճի վրա ազդող մյուս գործիքն էլ փոխարժեքն է։ Եթե գնաճին զուգահեռ՝ թուլանում է նաև ազգային արժույթը, թանկացումների տեմպն ավելի բարձր է լինում։ Այս 2 գործիքն էլ հիմա Հայաստանում գնաճի թուլացման օգտին են։

Փողը վերջին մեկ տարում թանկացել է 3 տոկոսային կետով։ Իսկ փոխարժեքներն իջել են նույնիսկ ավելի ցածր, քան գտնվում էին մինչև տնտեսական ճգնաժամը։ Բայց, ինչպես տեսնում ենք, 2 գործիքն էլ գնաճի վրա էական ազդեցություն չեն թողնում։ Ընդհակառակը՝ գնաճը գտնվում է բավական բարձր դիրքում։ Սա նշանակում է, որ սպառողների վրա թանկացումների ազդեցությունը թուլացնելու համար այլ միջոցներ է անհրաժեշտ կիրառել։ Վաղուց ամբողջ աշխարհը գտել է այդ խնդրի լուծման պարզ բանալին. պետք է ավելացնել մարդկանց եկամուտներն այնքան, որպեսզի ծածկի գնաճի ազդեցությունը։ Շատերն այդպես էլ վարվում են՝ ավելացնում են եկամուտները։ Իսկ Հայաստանում ամեն ինչ օդում կախված է, մարդկանց եկամուտները կամ չեն բարձրանում կամ այնքան քիչ են բարձրանում, որ որևէ էական ազդեցություն չկա։

Արտաքուստ Հայաստանում ևս տեղի է ունեցել աշխատավարձերի բարձրացում կամ միջին աշխատավարձի աճ։ Ճիշտ է, ոչ այնքան, ինչքան գնաճն է։ Բայց նույնիսկ դա է խաբուսիկ։ Միջին աշխատավարձը պաշտոնապես այս տարի ավելացել է 6,7 տոկոսով։ Տարեկան գնաճը կամ սպառողական գների ինդեքսն այդ նույն ժամանակահատվածում կազմել է 6,9 տոկոս։ 0,2 տոկոսային կետով ավելի բարձր։ Գուցե տարբերությունը մեծ չէ, բայց խնդիրը դա չէ։ Աշխատավարձերի երևացող բարձրացումները շատ դեպքերում չեն բերում մարդկանց եկամուտների ավելացման, որովհետև գործ ունենք ոչ թե իրական, այլ վիճակագրական աճերի հետ։ Մեզ մոտ աշխատավարձերը միշտ էլ իրականից ցածր են ներկայացված եղել։ Մարդիկ ստացել են մի աշխատավարձ, հարկային մարմնին ներկայացվել է մեկ այլ աշխատավարձ։ Հիմա մեծամասամբ բարձրանում է հենց այն աշխատավարձը, որը ներկայացվում է հարկային մարմնին։ Իսկ փաստացի վճարվող աշխատավարձը հիմնականում մնում է նույնը։ Սրանից աշխատողների իրական եկամուտների աճ տեղի չի ունենում, թեև արձանագրում ենք հայտարարագրվող աշխատավարձերի բարձրացում։

Ի տարբերություն բազմաթիվ այլ երկրների, այս խնդիրը Հայաստանում կա, ու էական չէ, որ մեզ մոտ ևս վիճակագրորեն ունենք աշխատավարձերի որոշակի բարձրացում։ Մյուս խնդիրն էլ այն է, որ Հայաստանում շատերը պարզապես դուրս են աշխատաշուկայից։ Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր չեն աշխատում, գործազուրկ են։ Վերջին տվյալներով՝ գործազուրկ է աշխատունակ բնակչության գրեթե 17-18 տոկոսը։ Խոսքը 235-240 հազար մարդու մասին է։ Նրանց եկամուտների վրա աշխատավարձի նույնիսկ ձևական բարձրացումները որևէ ազդեցություն չեն ունենում։ Փոխարենը՝ գնաճի ազդեցությունը միշտ կա ու կա։ Այս մարդիկ կրում են գնաճի ազդեցությունը ու հայտնվում սոցիալապես ավելի ծանր վիճակում։ Նույնը նաև բնակչության մեկ այլ՝ խոցելի խմբին է վերաբերում. Հայաստանում կա մի հսկայական զանգված, որը ո՛չ աշխատում է, և ո՛չ էլ գործազուրկ է։ Այդ մարդկանց եկամուտները կախված են պետությունից։ Բարձր գնաճի հետևանքով նրանք մեծ վնասներ են կրում, բայց եկամտային ավելացում չունեն։ Արդյունքում՝ ստիպված են համակերպվել եղածով, ինչն ավելի է ծանրացնում նրանց սոցիալական վիճակը։ Սրանք այն խմբերն են, որոնց վրա բարձր գնաճի հետևանքները մեղմելու հարցում պետք է աջակցի պետությունը՝ հանձին իշխանության։ Դրա համար կան տարբեր միջոցներ, ինչը կարող է լինել թե՛ եկամուտների ուղղակի ավելացման, և թե՛ ծախսերի թուլացման տեսքով։ Բայց ինչպես տեսնում ենք, չի արվում ինչպես մեկը, այնպես էլ՝ մյուսը։ Այս մարդկանց համար ցանկացած գնաճ արդեն վատ է։

Շատ ավելի վատ է, երբ գնաճը առաջին անհրաժեշտության ապրանքների ու հատկապես սննդամթերքի դեպքում է։ Սննդամթերքի թանկացումը մեկ տարվա կտրվածքով Հայաստանում հասել է 16 տոկոսի։ Փոխարենը՝ այդ ընթացքում սոցիալական հատվածում եկամուտների ոչ մի ավելացում և ծախսերի ոչ մի կրճատում տեղի չի ունեցել։ Այս մարդիկ դեռ չնչին սոցիալական ու այլ կարգի վճարներից օգտվում են, աշխատանք չունեցողները կամ գործազուրկները դրանից էլ են զրկված։ Միայն այս երկու խմբերը կազմում են բնակչության առնվազն 30-35 տոկոսը։ Սա է պատճառը, որ թանկացումների սոցիալական ազդեցությունը Հայաստանում անհամեմատ ավելի մեծ է, քան բազմաթիվ այլ երկրներում, որտեղ գնաճն ուղեկցվում է մարդկանց եկամուտների ավելացմամբ կամ ծախսերի կրճատմամբ։ Երբ չի լինում և՛ մեկը, և՛ մյուսը, բախվում ենք աղքատության խորացման սինդրոմի հետ։ Ճիշտ է, այս տարին արդեն ավարտվում է, և անիմաստ է այլևս ակնկալել քայլեր այս խմբերի մեջ մտնող մարդկանց սոցիալական վիճակի բարելավման առումով։ Բայց վատն այն է, որ դա հաջորդ տարի էլ չի սպասվում՝ չնայած թանկացումները շարունակվելու են։ Այս մեկ տարվա ընթացքում կարելի է ասել ունենք 9 տոկոսին մոտ գնաճ՝ իր սոցիալական տխուր հետևանքներով։ Իշխանությունը, իհարկե, ցանկության դեպքում կարող էր իրենց պարգևավճարների, բյուջեի հաշվին իրենց նվերներ գնելու փոխարեն աղքատների և ծայրահեղ աղքատների սոցիալական իրավիճակի մասին մտածել, քայլեր ձեռնարկել մարդկանց իրական եկամուտների ավելացման ուղղությամբ սակայն նրանք մոռացել են իրենց իրական պարտականությունների և խոստումների մասին։

Սոնա Գիշյան

www.1or.am

Եկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամ
Ամենադիտված