Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ստիպված եմ պաշտպանել Փաշինյանին՝ նա այդքան միամիտ և անկարող չէ». Լարիսա Ալավերդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ադրբեջանը և նրա մեջքին կանգնած Թուրքիան չեն թաքցնում, որ իրենց համար այն բոլոր տարածքները, որոնց մի մասը հանձնված է առանց կրակոցի, մյուս մասը ինչ-որ ձևով դեռ պահում են, դրանք բոլորը պատկանում են Ադրբեջանին: Դեռ նախորդ տարվանից համաձայնեցված էր այս ամենը, և եթե հողը ամբողջովին տալիս են, ճանապարհը տալու ի՞նչն է զարմանալին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ ոտնձգություններին:

Նա ընդգծեց, որ այն քարտեզը, որով 1919թ. Ադրբեջանը դիմել է Ազգերի լիգա, Հայաստանի Հանրապետության համար այդտեղ առանձնացված է Սևանի կեսով մինչև Երևան. «Այսինքն՝ Ադրբեջանը նոր բան չի ասում, նա իրականացնում է իր ծրագիրը՝ Հայաստանը դարձնում է Ադրբեջանի անկլավ»:

Հարցին՝ սա՞ է խաղաղության դարաշրջանը, նա պատասխանեց. «Ըստ երևույթին, 100 տարի առաջ հայրենազրկել են Արևմտյան Հայաստանը, հիմա հայրենազրկում են Հայաստանի մյուս մասերը, երրորդ քայլով էլ ծրագիր է դրված անկլավ դարձնել և ոչնչացնել մնացած մասը: Այն, ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում այս իշխանության կամոք, բայց սա չի նշանակում, որ դա տեղի է ունենում ժողովրդի կամ ազգի կամոք: Այո, այս իշխանությունը իր դաշնակից Ադրբեջանի և Թուրքիայի հետ համարում է, որ լուծել է Արցախի հարցը և հիմա պետք է Սյունիքի հարցը լուծել, բայց մենք պետք է ասենք, որ դա թույլ չենք տալու»:

Լարիսա Ալավերդյանը նաև պարզաբանեց, թե ինչու Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ գերիների հարցը օրակարգային չէր. «Նրանք այնտեղ բարձրագույն բաների մասին են խոսել, իսկ կներեք, էլի, իրենց համար գերիներ՝ 10 հոգի, 100 հոգի, ի՞նչ հաշիվ է: Այնտեղ լուծվել են մեծ խնդիրներ, և երբ ասում են՝ ճնշման տակ է Հայաստանի ներկայացուցիչը ստորագրել, ես չեմ հավատում: Դա սրտից բխած, նույն համընկնությունն է Ադրբեջանի և Թուրքիայի ծրագրերի հետ: Այդ հանդիպման ժամանակ Հայաստանը կարող էր չգնալ, որովհետև Հայաստանի դերակատարությունը զրոյացված է: Խոշոր առևտուր է գնում, և հայի ցավը, գերիների ընտանիքը նրանց չեն հետաքրքրում: Երբ մենք խոսում ենք հայկական շահերի մասին, պետք է հստակեցնենք՝ մենք խոսում ենք ազգային շահերի՞, թե՞ այս իշխանությունների շահերի մասին, որովհետև դրանք տարբեր են: Այնտեղ Հայաստան չկար, կար իշխանության ներկայացուցիչ, որը համաձայն է այդ ամենի հետ, այլ հարց է, որ մանիպուլյացիաներով փորձում են ցույց տալ, թե իբր վարչապետի աթոռը զբաղեցնող անձը տապալեց բոլորին և այլն. դա արհամարհանք է ժողովրդի հանդեպ, իրոք անմեղսունակի տեղ են դնում: Դուք նայեք քարտեզին և տեսեք՝ ինչ է տեղի ունենում»:

Մարդու իրավունքների առաջին պաշտպանն ընդգծեց. «Ես չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը այդքան միամիտ է, ես ստիպված եմ պաշտպանել Փաշինյանին բոլոր նրանցից, ովքեր ասում են, թե նա չի կարողանում, ունակ չէ, և այլն. Բացարձակապես, նա ձեռքին ունի հստակ մշակված ծրագիր, որով գնում է: Ինչ վերաբերում է նրա հայտարարած տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելուն, ապա Էրդողանը ասել է, որ այս դարը Թուրքիայի դարն է, և այս իշխանությունը գոնե նոր գործընկերների հետ պետք է իրեն համաձայնեցված պահի և չհակասի այն ամենին, ինչ ասում է Էրդողանը: Էրդողանը չարաչար սխալվում է, չարաչար սխալվում է նաև այս իշխանությունը: Նրանք այնպես են սայթաքելու, որ ես ստիպված եմ լինելու իրենց իրավունքները պաշտպանել այն տեղերում, որտեղ իրենք հայտնվել են: Նիկոլ Փաշինյանը երբևիցե չի մտածում այն, ինչ ասում է, նա ասում է այն, ինչով պետք է խաբվի և մոլորության մեջ ընկնի ժողովուրդը, այնինչ հրաշալի գիտի Փաշինյանը, որ այն, ինչ պահանջվում է իրենից, քարտեզի վրա մինիմում գինն է»:

ԿԺԴՀ-ն երբեք չի հրաժարվի միջուկային տերության կարգավիճակից․ Կիմ Չեն Ըն Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում․ Սերգեյ Լավրով Թրամփը Իրանի հետ բանակցությունների մեկնարկի մասին հայտարարել է՝ շուկաները հանգստացնելու համար. Bloomberg Ադրբեջանի տարածքով պարարտանյութ և հնդկացորեն են Հայաստան ուղարկվել ԵՄ-ն կարող է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց հակամարտությունից հետո. Եվրահանձնաժողովի նախագահ Ծիրանենու ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 27-ից ապրիլի 02-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16 կործանիչների ևս մեկ էսկադրիլիա Փաշինյանը պատգամավորներին հանձնարարել է անցնել կոշտ հարձակման ընդդիմության դեմՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջ Նարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխվեց վարչական հսկողությանՎթար-հրդեհ՝ ԱրագածոտնումԵրևանի մամուլի շենքն այլևս մամուլինը չէՍիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասին Հրեական բանակը հարձակվել է Բեյրութում «Հըզբոլլահ»-ի հետախուզական և հատուկ նշանակության ուժերի շտաբի վրա Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում Ապրիլի 3-ից 90 օրով փակվելու է Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը ՀՀ սահմանի մոտ տաքսիստն օտարերկրացի կնոջից հափշտակել է ճամպրուկ, որում եղել են ոսկյա զարդեր, «Մակբուք», գումարԻնչ եղանակ կլինիՈվ է երեկ մահացած ծննդկանըԻ՞նչ էր փնտրում Փաշինյանը Պուտինի հետ զրույցում Ամենաանարդյունավետ խորհրդարանը՝ ըստ պաշտոնական թվերի Գազ չի լինի մինչև 18։00-նԾննդկանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի կործանումը. ի՞նչ է թաքնված Փաշինյանի հակաեկեղեցական արշավի հետևումՀայաստանում լուրջ փոփոխություններ են սպասվում. Սկսվել է հատուկ գործողությունԱպրիլի 1-ից կբարձրանան խնամքի կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը. Արսեն Թորոսյան Հայաստանը պատրաստվում է անցկացնել ընտրություններ մոլդովական սցենարովԻրանը նշել է Մերձավոր Արևելքում հակամարտության դադարեցման պայմանները Փրկել ոչ շարքային Փաշինյանին. անկոտրում Կայան «ԵՄ նախընտրական դեսանտային ուժ» կուղարկի Հայաստան. «Փաստ»Հայաստանի ընտրություններում ուժերի հավասարակշռությունը «կարող է շատ կտրուկ փոխվել»Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Ամերիկացիները կփորձեն հայերի հաշվին ամրապնդել Ադրբեջանի դիրքերը. «Փաստ»3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք. պատմության այս օրը (24 մարտ) Անվտանգություն՝ տնտեսության հիմքի վրա․ «Ուժեղ Հայաստան»-ի առաջարկած ուղին Խաղաղության պատրանքը և անվտանգության ճգնաժամը Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից «Իմ որդին գերադասեց հայրենի հողն իր ընտանիքից ու իր ծնողներից». կամավոր Արման Օհանջանյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին. «Փաստ»Մանրամասներ՝ մահացած ծննդկանի երեխայի վիճակիցՏարադրամի փոխարժեքները մարտի 24-ի դրությամբԱրևելք, թե Արևմուտք. մենք պետք է որոշենք՝ ուզում ենք ունենալ պետությո՞ւն, թե՞ պարզապես դրա արտաքին տեսքը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխանությանը». «Փաստ»Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ»Դատարանն արդարացրել է օրենքով գող Շահումյանցի Ժիրոյին. «Հրապարակ» Աջակցություն հաշմանդամություն և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց աշխատանքի ընդունող գործատուներին. «Փաստ»Առողջապահական ոլորտում աճում են ընդդիմադիր տրամադրությունները. «Ժողովուրդ» ՔՊ-ն բոյկոտում է Արարատ Միրզոյանին. ի՞նչ են ուզում ցույց տալ. «Հրապարակ» «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլ յացիան. «Փաստ»Ի՞նչ է սովորել Փաշինյանն Ակադեմիայում, որ մատ է թափ տալիս քաղաքացու վրա. զրույց. «Ժողովուրդ» ՔՊ-ի նախընտրական կաշառքը պետական համակարգին. նոր պարգևավճար են բաժանել. թվեր. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի վոյաժները նյարդայնացնում են նաև «ուրախ ավտոբուսի» ուղևորներին. «Հրապարակ»
Ամենադիտված