Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Սյունիքում կանայք պարսիկ վարորդներին սպասարկելու «առաջնության» համար մոխրամանով ու շշերով իրար են ծեծել

ԻՐԱՎՈՒՆՔ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ ավարտվել է Վարդուհի Ա.-ի գործի դատական քննությունը:

27-ամյա Վարդուհին մեղադրվում էր որպես զենք գործադրած առարկայի գործածմամբ կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի նոյեմբերի 14-ին, ժամը 20-ի սահմաններում իր վարձակալած հյուրանոց հաճախորդների այցելությունները խոչընդոտած Անուշ Ս.-ից պարզաբանում ստանալու նպատակով Վարդուհին գնացել է նրա աշխատավայր՝ Սյունիք գյուղում Արաքսյա Խ.-ի կողմից վարձակալած ճաշարան:

Ճաշարանում գտնվող անձանց ներկայությամբ Վարդուհին կատարել է խուլիգանական գործողություններ, շուրջ տասնհինգ րոպե հայհոյանքներ է հնչեցրել Անուշի հասցեին, վերջինիս նկատմամբ բռնություն է գործադրել՝ քաշել է օձիքից, ճանկռել է պարանոցը՝ նրան պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող վնասվածք:

Անտեսելով խուլիգանությունը դադարեցնելու հորդորները՝ Վարդուհին շարունակել է իր գործողությունները: Անուշին վնասվածք պատճառելու ցանկությամբ սեղանից վերցրել, որպես «զենք» է գործածել մոխրամանը՝ այն նետելով Անուշի ուղղությամբ: Բայց մոխրամանը դիպել է ճաշարանի մեկ այլ աշխատողի՝ Կարինե Գ.-ի գլխին, ապա ընկել է գետնին ու ջարդվել:

Այս հարայհրոցին ներկաները կարողացել են Վարդուհուն դուրս բերել ճաշարանից, բայց նա չի հանգստացել, շարունակել է հայհոյել, ապա դրսում գտնվող սեղանի վրայից ապակե տարա է վերցրել, հարվածել ու ջարդել է ճաշարանի պատուհանի ապակին՝ ճաշարանը վարձակալած Արաքսյային պատճառելով գույքային վնաս:

Դատաքննության սկզբում Վարդուհին իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքի պահին ունեցել է վարձակալած հյուրանոց ու ավտոկանգառ:

2015 թվականի նոյեմբերի 13-ին իր վարձակալած հյուրանոցում գողություն է կատարվել: Ինքն այդ մասին հայտնել է Կարինե Գ.-ին, ով աշխատում էր Սյունիք գյուղում Արաքսյա Խ.-ի վարձակալած ճաշարանում:

Բանն այն է, որ ինչպես Վարդուհու վարձակալած հյուրանոցն ու ավտոկանգառը, այնպես էլ Արաքսյայի վարձակալած ճաշարանն ու ավտոկանգառը հիմնականում սպասարկել են պարսիկ վարորդներին:

Վարդուհին իր ցուցմունքում նշել է, թե Արաքսյայի ճաշարանում աշխատող Անուշը պարսիկ վարորդներին հորդորել է Վարդուհու հյուրանոց չգնալ՝ ասելով, թե այնտեղ գողություն է կատարվում:

Ըստ Վարդուհու՝ ինքը սկզբում հեռախոսազանգով է փորձել Անուշից ճշտել, թե ինչու է պարսիկ վարորդներին հորդորել՝ իր հյուրանոց չայցելել, բայց Անուշն իրեն հայհոյել ու անջատել է հեռախոսը:

Ինքն անմիջապես գնացել է Արաքսյայի ճաշարան: Այնտեղ էին Անուշը, Կարինեն, վերջինիս որդին ու պարսիկ 6 վարորդ: Ինքն Անուշից պահանջել է կրկնել հեռախոսով հնչեցրած հայհոյանքը, իսկ նա ասել է, թե ինչ արել է՝ լավ է արել:

Ինքը զայրացել, քաշել է Անուշի հագուստից, իսկ նա քաշել-պատռել է իր հագուստը: Անուշը ցանկացել է նույնիսկ մոխրամանով խփել իրեն, բայց պարսիկ վարորդներից մեկը չի թողել:

Ապա իր ու Անուշի միջև վիճաբանություն է սկսվել, իրենք տվել են փոխադարձ հայհոյանքներ: Ինքը վերցրել է մոխրամանն ու նետել է Անուշի ուղղությամբ, բայց մոխրամանը դիպել է պատին ու ջարդվել է, իր նետած մոխրամանը, իր կարծիքով, Կարինեին չի դիպել:

Կարինեն մոտեցել է իրեն, հանգստացրել է, իսկ Անուշը նորից է հայհոյել ու մտել է սենյակ:

Պարսիկ վարորդները կանգնել են իր դիմաց, որ ինքը Անուշին չհարվածի: Ինքը դուրս է եկել ճաշարանից, բայց քանի որ Անուշը նորից է հայհոյել, ինքը պատասխան հայհոյանքներ է տվել: Անուշը հայհոյել է իր մոր հասցեին: Ինքը ջղայնացել է, դրսի սեղանի վրայից ապակե տարա է վերցրել ու նետել է ճաշարանի պատուհանի ուղղությամբ, պատուհանի ապակին ջարդվել է:

Այդ ժամանակ ճաշարան է եկել Արաքսյան, իրեն հանգստացրել ու խնդրել է հեռանալ:

Իր ու Անուշի վեճի ժամանակ պարսիկ վարորդների մի մասը դուրս է եկել ճաշարանից: Ինքը գնացել է իր հյուրանոց, այնտեղ իմացել է, որ Կարինեին տեղափոխել են հիվանդանոց:

Հաջորդ օրը ինքը նորից գնացել է Արաքսյայի ճաշարան, տեսել է՝ Կարինեն առօրյա գործերով է զբաղված: Իր ու Անուշի միջև նորից վեճ է սկսվել, Անուշը զանգահարել է ոստիկանություն…

Դատաքննության ընթացքում Վարդուհին իրեն մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:

Տուժող ճանաչված Անուշը հայտնել է, որ Վարդուհին, ճաշարան գալով, քաշքշել է իրեն, ինքն էլ նրան է քաշքշել, որ ազատվի նրա ձեռքից: Ներկա գտնվողները, հիմնականում՝ պարսիկ վարորդները միջամտել են, փորձել են կարգի հրավիրել Վարդուհուն: Նա մոխրաման է նետել իր ուղղությամբ, մոխրամանը դիպել է Կարինեի գլխին: Միջադեպի պատճառով ճաշարանի հաճախորդների մի մասը հեռացել է:  Հաջորդ օրը Վարդուհին նորից ճաշարան է եկել, իրեն վիրավորել է, ինքը զանգել է ոստիկանություն:

Վարդուհու զայրույթի ու իրենց կռվի պատճառն այն է եղել, որ ինքը մի պարսիկ վարորդի ասել էր՝ Վարդուհու հյուրանոց չգնան, քանի որ հյուրանոցը չի գործում:

Տուժող Անուշը, ինչպես նաև գույքային վնաս կրած Արաքսյան Վարդուհուն պահանջ չեն ներկայացրել:

Դատարանը հաշվի է առել, որ Վարդուհի Ա.-ն ունի անչափահաս եղբայր, ում խնամքով ինքն է զբաղվում, մայրը չի աշխատում, տան միակ «աշխատուժը» Վարդուհին է…

Վարդուհի Ա.-ն մեղավոր է ճանաչվել որպես զենք գործադրած առարկայի գործածությամբ կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:

Նա դատապարտվել է 4 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

Ի լրումն ասվածին հավելենք, որ այս գործով տուժող Արաքսյան, ինչպես նաև գլխին մոխրամանի հարված ստացած Կարինեն նույն ընդհանուր իրավասության դատարանում քննվող մեկ այլ գործով ամբաստանյալներ են: Նրանք մեղադրվում են գույքային օգուտ ստանալով՝ երեք մարմնավաճառուհիների կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար:

Վարձակալված ճաշարան, ավտոկանգառ, հյուրանոց՝ այս ամենը հիմնականում պարսիկ վարորդների սպասարկման համար են, իսկ որպեսզի «սպասարկումը» լիարժեք լինի՝ չեն շրջանցվել նաև պարսիկների մարմնական ցանկությունները: Եվ նույն պարսիկ վարորդների ներկայությամբ, նրանց «սպասարկելու» առաջնությունը պահպանելու նկատառումներով նաև՝ հայ կանայք իրար շորեր են ճղել, մազեր են քաշել, մոխրաման ու շիշ են նետել իրար վրա և սեռական, տղամարդկային հայհոյանքներով էլ «համեմել են» խուլիգանական «ներկայացման» ամբողջ ընթացքը: Ճիշտ է, որոշ պարսիկ վարորդների զահլան գնացել է, նրանք պարզապես հեռացել են ճաշարանից…

Մինչև երեկո ջուր չի լինելուՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. ԹրամփԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnhԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀայ թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ. պատմության այս օրը (Նոյեմբերի 6)Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան ԱբրահամյանԹրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետԵԼ․ «Յուվենտուս»-ը հաղթեց «Ալկմար»-ին, «Մարսել»-ը՝ «Բայեր»-ին․ այլ արդյունքներԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնից հնարավոր հեռանալու մասին լուրը«Արարատ-Արմենիա»-ն չորրորդ անընդմեջ պարտությունն է կրել Եվրոպայի լիգայումՀայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. ՌԴ ԱԳՆԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԳեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը
Ամենադիտված