Գիտնականները գնահատել են դիմակների արդյունավետությունը COVID-19-ի դեմ պայքարում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrbc.ru-ն գրում է, որ գիտնականները վերլուծել են մի շարք հետազոտություններ և գնահատել, թե որքան են արդյունավետ այնպիսի միջոցները, ինչպիսիք են դիմակ կրելը, ձեռքերը լվանալը և սոցիալական հեռավորություն պահպանելը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։
Դիմակ կրելը նվազեցնում է կորոնավիրուսի տարածումը 53%-ով, պարզել են Ավստրալիայի Մոնաշ համալսարանի և Էդինբուրգի համալսարանի հետազոտողները։ Հետազոտությունը հրապարակված է The BMJ-ում։ Հեղինակները վերլուծել են ավելի քան 30 այլ գիտական աշխատություններ նվիրված կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությանը։ Մասնավորապես, դրանք վեց ուսումնասիրություններ են, որոնք պարզել են կապը դիմակ կրելու և COVID-19-ով հիվանդացության նվազեցման միջև: Դրանց ընդհանուր առմամբ մասնակցել է գրեթե 390 հազար մարդ, որոնցից 2,6 հազարի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Այդ ուսումնասիրությունների համաձայն դիմակ կրելը 53%-ով նվազեցնում է COVID-19-ով հիվանդացությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը