Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերբեռնվածություն, ժամկետանց բուժպարագաներ, դեղերի պակաս, հոգեբույժների խիստ պակաս. ՄԻՊ–ը՝ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի խնդիրների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում առկա պայմաններին։ Գրառումը՝ ստորև․

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման և փորձագետների կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ մշտադիտարկման այցի ընթացքում վեր են հանվել բազմաթիվ խնդիրներ, որոնց վերաբերյալ կազմվել է մանրակրկիտ վերլուծություն:

Մասնավորապես, արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները.

· Տուն-ինտերնատը գերբեռնված է, պահպանված չէ խնամարկյալների անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը. սենյակներում իրար կիպ տեղադրված մահճակալներ են՝ խնամարկյալների մասնավոր կյանքի իրավունքի խախտմամբ,

· հայտնաբերվել են ժամկետանց բժշկական պարագաներ և լաբորատոր հետազոտությունների համար նախատեսված ժամկետանց նյութեր,

· առկա է դեղորայքի, այդ թվում՝ հոգեմետ դեղերի տեսակի և քանակի պակաս,

· դեղորայքը պահվել է անթույլատրելի պայմաններում,

· հոգեբույժների թիվը խիստ պակաս է (450 խնամարկյալին սպասարկում է մեկ հոգեբույժ): Սա բացարձակ անթույլատրելի է,

· անթույլատրելի սկզբունքով են վարվում բժշկական փաստաթղթերը,



· արձանագրվել են զսպման միջոցների կիրառման կարգի խախտումներ. մատյանները պատշաճ չեն վարվում, խնամարկյալների կամ զսպում իրականացնող անձի ստացած վնասվածքները, ինչպես նաև զսպման միջոցի արդյունավետության մասին տեղեկությունները պատշաճ չեն արձանագրվում, ֆիզիկական զսպման միջոցները տրավմատիկ են և ոչ արդյունավետ, ֆիզիկական զսպումը հաճախ իրականացվում է սենյակներում՝ մյուս խնամարկյալների ներկայությամբ և այլն,

· բաժանմունքներն ունեն վերանորոգման կարիք, սենյակների պայմաններն անբավարար են (ներքնակներն անհամապատասխան են մահճակալներին, կողապահարանների պակաս կամ բացակայություն և այլն),

· արձանագրվել են հագուստի անհատականացմանն առնչվող խնդիրներ. հոգեկան առողջության խնդիրներ ունեցող այն անձանց հագուստը, ովքեր չեն կարող այն անհատականացնել, լվացվելուց հետո բաժանվում է պատահականության սկզբունքով,

· Տուն-ինտերնատի որոշ բաժանմունքների սանհանգույցներ ունեն վերանորոգման լուրջ կարիք,

· Տուն-ինտերնատի բաժանմունքներում արձանագրվել են լոգարանների ոչ բավարար պայմաններ (ցնցուղների բացակայություն), առկա է դրանք վերանորոգելու հրատապ անհրաժեշտություն,




· Տուն-ինտերնատում բացակայում են հարմարեցումները, ներառյալ՝ բաժանմունքների մուտքերն ապահովված չեն թեքահարթակներով, ինչի արդյունքում տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեցող խնամարկյալներն ունեն սանհանգույցից և զբոսանքից օգտվելու բարդություններ,

· բաժանմունքների ճաշասրահներում լրացուցիչ գույքի անհրաժեշտություն կա (խնամարկյալը ճաշից օգտվել է ափսեն ձեռքում պահած՝ սեղանին հասանելիություն չունենալու պատճառով),

· բաժանմունքների ճաշասրահներում առկա է վերանորոգման անհրաժեշտություն,

· արձանագրվել են իրազեկված համաձայնության հետ կապված խնդիրներ. խնամարկյալները իրազեկված համաձայնություն չեն ներկայացնում և պատշաճ չեն տեղեկացվում իրենց իրավունքների վերաբերյալ,

· խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում, խնամակալների՝ ի շահ խնամարկյալների գործելու նկատմամբ պատշաճ հսկողություն չի իրականացվում,

· առկա է խնամարկյալներին զբաղվածությամբ ապահովելու անհրաժեշտություն, չնայած Տուն-ինտերնատում զբաղվածության կենտրոնի առկայությանը, բաժանմունքներում խնամարկյալների զբաղմունքի հիմնական տեսակը հանգստյան սենյակում տեղադրված հեռուստացույցն է. որոշ բաժանմունքներում տևական ժամանակ այն եղել է անսարք,




· անհատական բջջային հեռախոս չունեցող խնամարկյալները տաքսաֆոնների բացակայության պարագայում չեն կարողանում զանգահարել մերձավորներին կամ կոնֆիդենցիալ կապ հաստատել համապատասխան մարմինների հետ,

· խնամարկյալների համար առկա չեն ունեցել նամակներ, դիմումներ և բողոքներ գրելու համար անհրաժեշտ գրենական պարագաներ (թուղթ, մատիտ, գրիչ և այլն),

· դեպի Տուն-ինտերնատ չկա հասանելի հասարակական տրանսպորտ, երբ այնտեղ պահվում է մոտ 450 խնամարկյալ,

· առկա է Տուն-ինտերնատի բժշկական և ոչ բժշկական անձնակազմի վերապատրաստման անհրաժեշտություն,

· հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմաններն անթույլատրելի վիճակում են և այլն:




Նախորդ այցի համեմատ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկների հիման վրա Տուն-ինտերնատում արձանագրվել են դրական փոփոխություններ, որոնք հիմնականում հանգում են հետևյալին.


·Տուն-ինտերնատի բաժանմունքներում մետաղական մահճակալները փոխարինվել են նորերով,

· որոշակիորեն բարելավվել է սննդի որակը,

· Տուն-ինտերնատում պահվող կին խնամարկյալների նկատմամբ իրականացվել են արգանդի պարանոցի ուռուցքային հիվանդությունները հայտնաբերելու կապակցությամբ Պապ թեստի սկրինինգային հետազոտություններ,

· ողջունելի է Տուն-ինտերնատում իրականացվող նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի դեմ կանխարգելիչ պատվաստումները:






Մարդու իրավունքների պաշտպանությունը համակողմանի գործընթաց է, որը ենթադրում է այդ գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների երաշխավորում, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ապահովում և փոխադարձ հարգանք երաշխավորող հարաբերությունների հաստատում: Այս սկզբունքային մոտեցման բաղադրիչներից է այն մարմինների աշխատակիցների, իրավունքների վիճակը, որոնք իրենց գործունեությամբ կոչված են իրականացնել այլ մարդկանց իրավունքների պաշտպանությունը:

Հոգեբուժական կազմակերպությունների աշխատակիցների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը պետք է շարունակաբար բարելավվեն:

Այցի արդյունքներն արտացոլող հիմնարար փաստաթուղթն արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանն ուղարկել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ պատրաստակամություն հայտնելով քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը:

Այս հրապարակումը լուսանկարներով արվում է՝ հաշվի առնելով, որ համակարգային խնդիրները տարիներով շարունակում են մնալ չլուծված, որի գլխավոր պատճառը տարիների պետական ոչ ճիշտ ու անուշադիր քաղաքականությունն է:

 
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՎթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի ավելի մեղմ պայմաններում. մանրամասներ Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Արյունս ու կյանքս տվել եմ, բայց այլևս չեմ ցանկանում. Նեյմարը հրաժեշտ է տալիս ազգային թիմին 6 անձի մահվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը Միայն Բեքհեմի դեմ եզրափակչից հետո հասկացա, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ․ Յուրա Մովսիսյան Իրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Քննությամբ պարզվել է՝ տեղի ունեցածը uպանություն է, ոչ թե հանկարծամահnւթյուն. անձը կալանավnրվել է Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … պատի ժամացույցԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռшզմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Հայտնաբերվել են հետախnւզվողներ, ապoրինի պահվող զինшմթերք, թմրամիջnցներ (տեսանյութ) Մենք ուզում ենք դադարեցնել այս պատերազմը, Պուտինը՝ ոչ. Զելենսկի Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը հասցեներ է հրապարակել Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել «Ի՞նչ է պատահել ձեր դեմքին, պարոն Փաշինյան, շոկի մե՞ջ եք. Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին» Նավթի գներն աճել են Թրամփը հայտնել է Զելենսկու և Նեթանյահուի հետ լավ հանդիպումների մասին Գեղաշեն գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է «Opel» Չվերթի ժամանակ օդանավի շարժիչն է բռնկվել․ ՌԴ «Ցտեսություն Հայաստան, կամ Անդրկովկաս, որը մենք կորցրինք»Տարադրամի փոխարժեքները հուլիսի 29-ին Սկսվել է ռուսական բանակի և նավատորմի Պարսկական արշավանքը Պետրոս Մեծի ղեկավարությամբ. պատմության այս օրը (29 հուլիս)Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ Ռյազան քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստին Տվերի մարզում այրվել են կինոնկարահանումների դեկորացիաները
Ամենադիտված