Թուրքիայում 3 օրում 2-րդ երկրաշարժն է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆոյեմբերի 22-ի առավոտյան Ռիխտերի սանդղակով 4,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող Էրզրում նահանգում։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին նույն վայրում ցնցում էր տեղի ունեցել 5,1 բալ ուժգնությամբ։
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:31-ին, հայտնել է Արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման սեյսմոլոգիական վարչությունը: