ԱվտոՎԱԶ»-ը Հայաստանում փոխել է ներկրողին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆprocrossover.ru-ն գրում է, որ հայտնի է դարձել, որ Megna-ն է դարձել է հայրենական «ԱվտոՎԱԶ»-ի նոր ներկրողը Հայաստանում։
Նշվում է, որ այդ ընկերությունը ստեղծվել է 2004 թվականին և հենց սկզբից եղել է Renault ապրանքանիշի ներկայացուցիչը Հայաստանում։ Այժմ Երևանում բացվել է Lada-ի նրա առաջին ներկայացուցչությունը, որը տրամադրում է ծառայությունների ամբողջական շարք Lada մոդելների վաճառքի և վաճառքից հետո սպասարկման: Ներկայացուցչությունը ունի 1080 քմ ընդհանուր մակերես, ինչպես նաև 7 ավտոմեքենային սրահ։
Հիշեցնենք, որ Հայաստանում նախկին ներկրող «Գլոբալ Մոթորս»-ը «ԱվտոՎԱԶ»-ի հետ աշխատում էր 2007 թվականից։ Այժմ նա կզբաղվի բացառապես արդեն վաճառված Lada-ների վաճառքից հետո սպասարկմամբ։ Այս պահին հայկական շուկայում ներկայացված են Lada-ի բոլոր մոդելները, թերևս միայն նորացված Largus-ը դեռ չի հասել այնտեղ։
Հայաստանում Lada-ների վաճառքի ծավալը համեստ է. «ԱվտոՎԱԶ»-ի տվյալներով անցյալ տարի վաճառվել է 108 ավտոմեքենա, իսկ 2021 թվականի առաջին կիսամյակում՝ 154-ը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը