Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իշխանությունների կոկորդը հենց գերիների ծնողներն են կրծելու». Սոֆյա Հովսեփյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի կարծիքով՝ թեպետ նախորդ իշխանությունների ժամանակ շատ դրական բաներ են եղել, բայց նրանք սպառվել են և որպես ընդդիմություն՝ ձախողվել:

«Նախկինում մենք չենք ունեցել անվտանգության խնդիրներ, որովհետև Ադրբեջանը կազմակերպվելու և ուժեղանալու խնդիր ուներ, եթե իրենք, ինչպես հիմա են կազմակերպված եղել, այն ժամանակ լինեին, մենք դարձյալ կունենայինք այդ խնդիրները: Մեկ բանում լրիվ համաձայն եմ՝ որևէ ղեկավար ծնկաչոք և կռացած չի գնացել Ալիևի մոտ: Ես վստահ եմ՝ հաջորդներն էլ չեն լինելու: Սա խոսում է այն մասին, որ այդ մարդը (նկատի ունի Փաշինյանին.- Ռ.Մ.) եկել է ենթարկվելու, իր կերպարը պրոյեկտում է նաև ազգի վրա: Ինքը գուցե դա հենց մտածված է անում. Իր կերպարը պրոյեկտում է ազգի վրա, այսօր ազգն է կռացել արդեն, ինչի՞ մասին է խոսքը: Այսօր մեր երկրի ղեկավարը մեզ բոլորիս ստիպում է կռանալ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նախկին պատգամավորի խոսքով՝ գործող իշխանությունների համար ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանն իրենցը չէ. «Իրենք այստեղ եկել են տուրիստի նման՝ ժամանակավոր, որքան կարող են վատնեն այս երկիրը, և այս երկրից իրենք գնան: Ավելին ասեմ՝ շատ ուրախ կլինեմ, որ վերջում իրենց գերեզմանը այստեղ չլինի, կամ չէ՝ գուցե լինի, որ մեր սերունդները համապատասխան վերաբերմունք ցուցաբերեն»:

Գերիների հարցերով զբաղվող իրավապաշտպանների կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի օրերս արած հայտարարությունը, թե պետք է քննվի՝ ինչ է նշանակում՝ գերի ընկնել, ինչ հանգամանքներում, շատ վտանգավոր է, քանի որ առ այսօր որևէ մեղադրանք չի առաջադրվել այդ հատկանիշներով, այսինքն, չկա ապացուցված դեպք, իսկ Փաշինյանի հայտարարությունը ադրբեջանական կողմից կարող է օգտագործվել, և կարող են սպառնալ անգամ գերիներին, որ հրաժարվեն Հայաստան վերադառնալուց, քանի որ նրանց սպասելու է քրեական հետապնդում:

Սոֆյա Հովսեփյանից հետաքրքրվեցինք՝ իշխանություններն ինչո՞ւ նոր որոշեցին նման հետաքննություն անցկացնելու վերաբերյալ բարձրաձայնել և իրար հերթ չտալով՝ ամբողջ դաշտը լցնել այդ թեզերով, արդյո՞ք սրանով Փաշինյանն ակնարկում է, որ առհասարակ գերիների վերադարձի հարցը փակված է։

«Նիկոլ Փաշինյանը սրանով փորձում է այնպես անել, որ գերիների ծնողները չպահանջեն գերիների պարտադիր վերադարձը, բայց չի հասկանում, որ ինքը պարտավոր է գերիներին վերադարձնել, և ավելին՝ մենք էլ որպես քաղաքացիներ՝ պարտավոր ենք այդ գերիներին տեր կանգնել, որ ինքն իր ուզածը չանի: Նախ՝ ինքը շատ փոքր է քննելու համար, որովհետև եթե քննի և հասնի նրան, որ հենց իր թողտվության արդյունքում է դա, վերջում կոտրելու է այդ երեխեքի վրա, որովհետև բոլորիս է պարզ, թե ինչ սցենարով է այդ գերիների գերեվարումը կազմակերպվել:

Այստեղ երկրորդ խնդիրն այն է, որ սա ինքը հայտարարել է իրեն արդարացնելու համար, այսինքն՝ ես չեմ վախենում քննել: Այո, դու չես վախենում քննել, որովհետև դու ես քննելու և քո մարդիկ, այ, դու կվախենաս, երբ սա մի անկախ կազմակերպություն քննի և արդար քննի: Այդ ժամանակ դու ոչ միայն չես ուզենա դա լինի, այլ ուղղակի մինչև քննության ավարտը դու այս երկրում չես լինի, որովհետև պարզ կլինի՝ ինչպես 62 գերիները հայտնվեցին գերության մեջ Խծաբերդից հետո, ինչպես գերեվարվեցին Սև լճից, Վարդենիսից, մի քանի օր առաջ գերեվարվեցին: Միակ բանը, որ կարող են անել՝ գործը փակեն, որ իրենց վրայից մաքրեն և ինչ-որ անհատների վրա գործ կարեն:

Մեր ռազմական ոստիկանությունը շատ լավ դրանով է զբաղված, նրանց մեջ ոչ մի մարդկային արժեք չկա: Բայց այդպես չի լինելու՝ ոչ այդ գերիների ընտանիքներն են լռելու… իրենց կոկորդը հենց գերիների ծնողներն են կրծելու, որովհետև իրենց երեխեքին, բացի այն, որ գերեվարեցին, այլ այն ապրումներն ու նվաստացումները, որ այդ գերիներն են ապրում, իրենց ամբողջ կյանքն է հետագայում կազմակերպելու: Որևէ մեկը գնացե՞լ խոսել է գերիների հետ իրենց ապրումների մասին: Գերության մեջ գտնված մարդն ասում է՝ ես երազում էի Հայաստանում ապրեի և ապրեի իմ ամենավատ օրերը, որոնք ինձ համար ամենաերջանիկ օրերը կհամարվեին: Սրանից ավել էլ ինչի՞ մասին է խոսքը»,- ի պատասխան՝ ասաց նախկին պատգամավորը:

Սոֆյա Հովսեփյանին նախկինում թվացել է, թե ճանաչել է Նիկոլ Փաշինյանին, բայց հիմա հասկանում է, որ մինչև հիմա էլ նրան չի ճանաչում.

«Մեկ է՝ չես ճանաչում, որովհետև ամեն դիմակը հանում ես, էլի դուրս է գալիս: Անգամ երևակայությունդ թույլ չի տալիս հասկանալ՝ հետո ինչ կա»:

Ըստ նրա՝ Փաշինյանն ու իր թիմը կհեռանան այն ժամանակ, երբ բոլոր քաղաքացիները հասկանան, որ պարտված, կռացած ղեկավարն այլևս չի կարող իր ողնաշարն ուղղել՝ թշնամու հետ հանդիպելիս.

«Նա պետք է գնա, և օր առաջ գնա, և պետք է գա մարդ, որը սկսում է իրապես զրոյական կետից՝ իր արժանապատվությամբ և իր արժեքներով, և այս գաղափարի շուրջ համախմբի յուրաքանչյուր մարդ: Մարդիկ պետք է հասկանան, որ նրա ամեն մի օր ավել մնալը հայ մարդու գոյության համար վտանգ է: Բայց կա նաև երկրորդ տարբերակը, որ ինքը ոչնչացնի ամեն ինչ, ու ոչ թե հրաժարական տա, այլ փախչի, ինչը նորից հավանական տարբերակ է: Բայց այդ ժամանակ մենք ոչինչ չենք կարողանա անել, որովհետև մենք այլևս հայրենիք չենք ունենա»

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵրիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Փաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ Ֆիցոյին Ուկրաինան չպետք է կոնկրետ արդյունքներ ակնկալի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով. Կալլաս Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Այլևս դաշնակից չէ. Հայաստանը «վերափոխում» է հարաբերությունները Ռուսաստանի հետԲերքաբեր գյուղի մոտ կիրականացվեն պшյթեցման աշխատանքներ. ՊՆ ԱՄՆ-ն ունի բավարար ռшզմական ներուժ՝ աշխարհում առկա uպառնալիքներին, այդ թվում՝ Չինաստանին դիմակայելու համար. Վենս Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Թրամփը բացառել է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միջnւկային զինшմթերքի կիրառման հնարավորությունը «Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»Գիտելիքի օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 1)Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»Մեզ սպասվում է ոչ սառը և բավարար տեղումներով սեպտեմբեր․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Գերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջ
Ամենադիտված