Ավտովթար Էջմիածնում. բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «ՎԱԶ 2114»-ը. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրամավիրի մարզում, նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 9:20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մարգարայի խճուղի 12/1 հասցեի դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 22-ամյա Միհրան Ղ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի և 35-ամյա Վիգեն Վ.-ի վարած ВАЗ 2114 մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Միհրան Ղ.-ն և նրա ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 14-ամյա Տիգրան Ա.-ն և 07-ի վարորդ Վիգեն Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և օպերատիվ են գործել «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
