Ես աջակցում եմ Հայաստանի ժողովրդին, ով ենթարկվել է ևս մեկ չհրահրված հարձակման. Քեթրին Քլարք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի նախագահի օգնական, կոնգրեսական Քեթրին Քլարքը Twitter-ի իր էջում գրել է.
«Ես աջակցում եմ Հայաստանի ժողովրդին, ով ենթարկվել է ևս մեկ չհրահրված հարձակման: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը: Ես դատապարտում եմ ագրեսիայի այս վերջին ակտը և կոչ եմ անում կառավարությանը միանալ անցյալ տարվա խաղաղության համաձայնագրին»: