Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերեվարված 13 զինծառայողներից մեկը վիրավոր է, եւս երկու զինծառայողի աճյուն Բաքվում է. Բորիս Ավագյան. «Փաստինֆո»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բաքվում գտնվում է մեկ վիրավոր հայ զինծառայող, որը վիրահատության կարիք ունի»,- այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է գնդապետ Բորիս Ավագյանը։

ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր 13 գերիների մասին, նրանից մեկը վիրավոր է՝ Բաքվում։ Ընդ որում, նրա առողջական վիճակն այնպիսին է, որ տեղափոխումն իրականացնել հնարավոր չէ այս պահին, ու, ըստ ամենայնի, նա կվիրահատվի Ադրբեջանում։

«Որքան գիտեմ, պայմանավորվածություն է ձեռք բերվել զինվորին վիրահատել, առողջական վիճակը կայունացնել, որպեսզի թույլատրելի լինի նրա տեղափոխումը։

Ադրբեջանական կողմը խոստացել է ռուսական կողմին վերադարձնել զինծառայողին»,- ասաց Ավագյանը։

ՌԴ հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը նախօրեին բանակցել է ՀՀ-ի և Ադրբեջանի հետ։

Հրադադարը մինչև այժմ պահպանվում է։ Ավագյանը նշեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ լուրջ աշխատանքներ են գնում, հույս ունի, որ դրական ավարտ կունենա։

«Հաստատված 13 ռազմագերիների վերադարձի վերաբերյալ գնում է բանակցություն, որ նրանց տուն վերադարձնեն և աշխատանք է գնում՝ 24 անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ, որ հայտնաբերվեն և տուն վերադարձվեն»։

Նոյեմբերի 17-ին Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան էր տեղափոխել նոյեմբերի 16-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ծավալված մարտերի մասնակից ՀՀ ԶՈՒ զինծառայողի մարմին։ Փորձեցինք տեղեկանալ, արդյոք նահատակված զինծառայողը գերիների, թե անհետ կորածների ցուցակում էր, Ավագյանը նշեց.

«Մինչև նրան վերադարձնելը ցուցակը դեռևս կազմված չէր։ Մուրադովը վերադարձել Բաքվից և նոր է կազմել այդ ցուցակը»։ Դիտարկմանը, թե ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ էր հաղորդել անհետ կորածների և գերիների թիվը, Ավագյանը նշեց, որ կարծում է՝ ՀՀ ՊՆ-ն ավելի շատ տեղեկատվություն ստանում է գեներալից, քան տեղեկատվություն տրամադրում։

«Հաստատված 13 գերի կա։ 12-ը վիրավոր չեն, մեկը վիրավոր է։ Նրան բուժօգնություն է տրամադրվել Բաքվում։ Մեկ զինծառայողի դիակը վերադարձրել է գեներալ Մուրադովը։ Մեկը հայտնաբերել է գնդապետ Գորինը, որը այնտեղ աշխատում է և երկուսն էլ ադրբեջանական կողմը հաստատել է, որ նրանց աճյուններն իրենց մոտ է և խոստացել են տրամադրել»,- ասաց Բորիս Ավագյանը։

Վանդալիզմ՝ Վեդու մանկապարտեզումԱյս իշխանությունների գերնպատակը հանրային պառակտումն է, ատելության սերմանումը․ Գառնիկ Դանիելյան Հորմուզի նեղուցում երեք նավեր կրակnցների տակ են հայտնվել, անձնակազմն անվտանգ է․ Reuters Իսրայելի ԱԳ նախարարը կոչ է արել Լիբանանին համագործակցել «Հըզբոլլահ»-ի դեմ պայքարում Ավելի քան 30 երկրների ռազմական փորձագետներ կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Արտակարգ իրավիճակ՝ ԲյուրեղավանումՏաճարի ոչնչացման առթիվ «Արցախ Միություն»-ը պահանջում է կառավարությունից վերանայել իր անգործությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … վիսկու տեսակները Վթար՝ Լոռիում․ վիրավnրներ կանՀերթական ապտակը Փաշինյանին` միջազգային կազմակերպություններից Դիտորդականի փոխարեն հիբրիդային առաքելություն կլինի Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Մայր տաճարը, իսկ ՀՀ իշխանությունները լուռ են Գազ չի լինի մի շարք հասցեներում Երկար ժամանակով ջուր չի լինելու «Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտի ապագան հարցականի տակ է»Ռուբլին թանկացել է«Ուրվագծվել են ԱՄՆ-ի առաջնահերթությունները Հայաստանում. ռեսուրսների պաշարներ և Իրանի նկատմամբ հյուսիսից վերահսկողություն»Իրանը չի ճանաչում Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան Արտաքին ցուցադրությո՞ւն, թե ընտրական հաշվարկ․ երևանյան գագաթնաժողովի քաղաքական գինը Ավստրիայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը․ պատմության այս օրը (22 ապրիլ)Քաղաքական դաշտի նոր բևեռը․ «Ուժեղ Հայաստան»-ի արագ աճն ու վերաձևվող ընտրական տրամաբանությունը Պլանային անջատումներ Երևանում և մարզերում Նիկոլ Փաշինյանը շարունակում է արշավը Եկեղեցու և նրա սպասավորների դեմ. «Հրապարակ» Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. մտահոգիչ թվեր. Ժողովուրդ Նիկոլ Փաշինյանը որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը. «Հրապարակ» Սպասվում է անձրև և ամպրոպՀայաստանը պատրաստ է ընդլայնել Իսրայելի հետ կապերը. ՀՀ ԱԳՆ Կրակոցներ Թեոթիուականի բուրգերի մոտ. զբոսաշրջիկ է մահացել, կան վիրավորներ Իսրայելը վերացրել է Իրանի կողմից uպառնացnղ միջnւկային Հոլnքnuտի վտանգը. ՆեթանյահուԱդրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում nչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին․ հայտարարությունԻրանում ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով վնաuվել է 138 հազար քաղաքացիական օբյեկտՔրիստինա Ագիլերան ցնցել է համարձակ կաշվե զգեստով նոր կերպարով Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած Արտաշ Ասատրյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար. ԿալասԵրևանում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն և «Hyundai»-ն Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Laureus World Sports Awards. Լամին Յամալը՝ աշխարհի լավագույն երիտասարդ մարզիկ Թիմ Կուկը հեռանում է ամերիկյան Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնից․ ինչ է անելու, ով է փոխարինելու Փաշինյանը վերջնականապես խաչ է քաշում ՀԱՊԿ-ի վրա Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է Լիբանանին և «Հըզբոլլահի» առաջնորդին Գեներալ Գասպարյանը՝ «խաչաձև կրակի» տակ Արևմուտքը մտահոգ է Փաշինյանի հնարավոր պարտությունիցՏասնյակ իրանական նավեր ճեղքել են Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմածովային շրջափակումը Ոստիկանները քաղաքացու նշած վայրում ինքնաձիգեր, նռնականետի արկեր և փամփուշտներ են հայտնաբերելՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իսրայելի կառավարությանը և ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ«Սիլ-մաազային»-ին պատկանող երկու արտադրատեսակի արտադրությունը կասեցվել էԸմբշամարտի ԵԱ․ Այսօր գորգ դուրս կգան Հայաստանի 5 ներկայացուցիչներԿճանաչի՞ Թրամփը Հայոց ցեղասպանությունը. «Վաշինգտոն Թայմսը» կոչ է անում Սպիտակ տանը ցուցաբերել «բարոյական հստակություն» «Եվրաքվեն» փլուզվեց՝ անձնական ամբիցիաների պատճառով
Ամենադիտված