Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունների հեռացման դեպքում, մենք հնարավորություն կունենանք կասեցնել զիջումների շարքը. Քրիստինե Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտում նոյեմբերի 18-ին ժ. 14.00 դրությամբ էական միջադեպեր չեն գրանցվել։ Օպերատիվ իրավիճակը վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի կողմից։ Նոյեմբերի 17-ին հատուկ չվերթով Բաքվից Երևան էր տեղափոխվել նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից ՀՀ ԶՈՒ զինծառայողի մարմին։ Պարզվել է զինծառայողի ինքնությունը. 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան։

Նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

ArmDaily.am-ը ահազանգ ստացավ Սյունիքի Խնձորեսկ համայնքի բնակիչներից, որ քիչ առաջ կրակոցի ձայներ են լսվել։ Խնձորեսկի համայնքապետ Երվանդ Մալունցը հաստատեց, որ լսվել են կրակոցներ, իսկ այդ պահին Մալունցի հետ գտնվող գյուղացիներն էլ պատմեցին, որ մոտ ժամուկես առաջ են լսվել կրակոցի ձայներ, որոնք տևական չեն եղել։

Երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով և այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են։ Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Դատարանը մերժել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու` Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու Քննչական կոմիտեի միջնորդությունը: Ինչպես հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը՝ Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը կլրանա նոյեմբերի 21-22-ին:

Նոյեմբերի 17-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն առաջին անգամ ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի (ԳԽ) անդամ՝ 2021-2025թթ․ժամանակահատվածի համար։

Ադրբեջանն էսկալացիայի դիմեց, որովհետեւ Հայաստանն իր 30 տարվա անկախության պատմության մեջ ամենաթույլ վիճակում է, որովհետեւ Հայաստանը չունի հայկական շահերը պաշտպանող իշխանություն, որովհետեւ նրանք իրենց իշխանությունը պահելու համար պատրաստ են տալ ամեն ինչ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Հայաստանի նկատմամբ սանձազերծված պատերազմը չի ավարտվել նոյեմբերի 9–ով եւ չի էլ սկսվել սեպտեմբերի 27–ով։ Մենք գործ ունենք թշնամական պետությունների հետ, որոնք այս տարածաշրջանում չեն ընդունում մեր գոյությունը։ Իրենց հաջողվել է նոյեմբերի 9–ին հասնել ռազմական առավելության, բայց քաղաքական նպատակն ամբողջությամբ իրականացված չէ։ Այս տարածաշրջանում հայկական պետության գոյությունը, որը հիմա կա Սյունիքով, հայկական Արցախով, իրենց համար անընդունելի է։ Գերնպատակը Սյունիքը Հայաստանից կտրելն է, Արցախը՝ հայաթափելը, եւ իրենց համար ճանապարհ բացելը։ Քանի դեռ  այս նպատակը իրագործված չի, պատերազմը շարունակվում է եւ շարունակվելու է այնքան մինչեւ իրենք կարողանան հասնել այդ նպատակին, ինչը հայկական կողմը չպետք է թույլ տա»,– ասաց Քրիստինե Վարդանյանը։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից  գաղտնի պայմանավորվածությունների գնալու մասին պնդում անել չի կարող, սակայն ըստ նրա՝ Հայաստանը իր քայլերը համաձայնեցնում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։

«Ինքը կարող էր երեկ պայմանավորվել, այսօր դրանից հետ կանգնել, մենք դրա ականատեսը եղել են՝ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական դաշտում։ Օրինակ, հայտնի ձայնագրությունում Նիկոլ Փաշինյանը ասում է, որ  հարկ եղած դեպքում ինքն ընտրում է իրեն գժի տեղ դնելու մարտավարությունը, միայն թե խուսափի ինչ–որ բաներից, որոնք կարող են խաթարել իր իշխանությանը։ Ես չեմ կարող պնդել, որ թշնամական  պետությունների հետ պայմանավորվածություններ կան, այսինքն առկա է ստորագրված փաստաթուղթ, բայց մենք տեսնում ենք թշնամական պետությունների հետ համախոհաբար գործելու քաղաքականություն։ Մենք շատ լավ տեսանք, որ Գորիս–Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական մաքսակետեր տեղադրելու վերաբերյալ լուրը եկավ հայկական կողմից եւ  հայտարարեցին, որ այլընտրանքային ճանապարհը պատրաստ է եւ միայն դրանից հետո ադրբեջանական իրենց կիրթ եւ կառուցողական ընկերների առաջ վառեցին կանաչ լույսը, եւ Ադրբեջանը տեղադրեց մաքսակետեր։ Ուրեմն կա կապ, երկխոսություն, եւ Հայաստանի հասարակության հետեւում վարվող գործընթաց, որի հետեւանքները տեսնում ենք։ Այս գործընթացները կարող են հանգեցնել պայմանավորվածության, որովհետեւ մենք դրա հիմնավոր կասկածն ունենք, նախկինում տեսել ենք, որ ազգից գաղտնի ստորագրվեց փաստաթուղթ։ Մենք տեսանք նաեւ, թե ինչպես են իրենք ասում՝ ինչ որ պետք է, դա էլ կբանակցենք, գաղտնի պայմանավորվածությունների են գնացել, երրորդ երկրի միջոցով բանակցությունների հրավեր ուղարկեցին Թուրքիային։ Կարող է արդյո՞ք  սա բերել  անակնկալի եւ հանգեցնել նոր կապիտուլյացիոն փաստաթղթի, այո, ենթադրաբար հենց դրան էլ գործընթացը գնում է»,– ասաց նա։

Հետագա զարգացումները ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ կարող են երկու սցենարով գնալ։ «Այս իշխանությունների գոյատեւման պարագայում, մենք չենք ունենալու իր բնույթով հայկական պետություն, որը կունենա ներկա սահմանները, մենք փակելու ենք Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության վերջին էջը։ Երկրորդ սցենարն այս իշխանությունների հեռացումն է, որը կարող է եւ պետք է լինի համաժողովրդական դիմադրության պարագայում։ Այդ դեպքում մենք հնարավորություն ենք ունենալու կասեցնել անընդհատ զիջումների շարքը, նախ շունչ առնել կատարվող բոլոր իրադարձություններից եւ նոր էջից սկսել պետության  ուժեղացումն ու ամրապնդումը հիմք ստեղծելով կորցրածը վերականգնելու համար։ Թե այս երկու սցենարներից որով կընթանանք, դա կընտրի մեր ժողովուրդը, մեր գործը որպես ընդդիմություն, որպես հայ մարդ, դա թույլ չտալն է»։

  •  
Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵրիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Փաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ Ֆիցոյին Ուկրաինան չպետք է կոնկրետ արդյունքներ ակնկալի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով. Կալլաս Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Այլևս դաշնակից չէ. Հայաստանը «վերափոխում» է հարաբերությունները Ռուսաստանի հետԲերքաբեր գյուղի մոտ կիրականացվեն պшյթեցման աշխատանքներ. ՊՆ ԱՄՆ-ն ունի բավարար ռшզմական ներուժ՝ աշխարհում առկա uպառնալիքներին, այդ թվում՝ Չինաստանին դիմակայելու համար. Վենս Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Թրամփը բացառել է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միջnւկային զինшմթերքի կիրառման հնարավորությունը «Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»Գիտելիքի օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 1)Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»Մեզ սպասվում է ոչ սառը և բավարար տեղումներով սեպտեմբեր․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Գերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջ
Ամենադիտված