Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ավելի մեծ երջանկություն եմ ուզում. Դավիթ Մարդյան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Դավիթ Մարդյանը, ում բոլորովին վերջերս հեռուստադիտողը տեսնում էր «Աբելի քույրը» հեռուստասերիալում:

Դավիթն այս ընթացքում վայելում է հանգիստը ու նոր լիցքեր հավաքում, քանի որ շուտով կրկին կներկայանա նախագծերից մեկում.

«Արդեն նոր հրավերներ ունեմ, ուստի հաջորդ աշխատանքս իրեն երկար սպասեցնել չի տա: Իհարկե, դեռեւս վաղ է մանրամասներ հայտնել, անգամ չեմ ուզում նշել հեռուստաընկերությունը, սակայն մի բան հաստատ է` իմ ու հեռուստադիտողի հանդիպումը գալիք տարում կրկին կկայանա»,- պատմեց դերասանը:

Մեր նկատառմանը, թե Դավիթը ամիսներ առաջ չէր ցանկանում նկարահանվել ու մտադրություն ուներ աշխատել դերասանական արվեստից հեռու ոլորտում, ու հիմա ի՞նչն է նրան մտափոխել, պատասխանեց.

«Իրականում, ոչ թե ցանկություն չունեի նկարահանվել, այլ միջավայրն էր ինձ մտածելու առիթ տալիս: Սակայն ժամանակի հետ հասկացա, որ առողջ ու խաղաղ աշխատանքային կազմում հաճելի է աշխատել, պարզապես պետք է ընտրել ճիշտ գործընկերներ: Ի դեպ` խնդիրը միայն ինձ հետ չի, ես ինձ հարմարավետ չեմ զգում անգամ այն ժամանակ, երբ նկարահանման հրապարակում անհաշտություն ունեն դերասանները, կամ ստեղծագործական կազմից որեւէ մեկը»:

Ի դեպ` Դավիթ Մարդյանը մեծ ցանկություն ունի նկարահանվել պատմական ֆիլմում.

«Չգիտեմ, թե ինչի հետ է կապված, որ ինձ գրեթե միշտ նույնատիպ կամ համարյա թե նույն բնավորությամբ դերեր են առաջարկում: Գուցե արտաքինս է այդ հարցում մեծ դեր ունենում, բայց ես շատ կցանկանայի մի օր պատմական ֆիլմում նկարահանվել, կարծում եմ` կստացվի ինձ մոտ շատ հետաքրքիր կերպար մարմնավորել»,- մասնագիտական մտքերով կիսվեց դերասանը:

Դավիթ Մարդյանը Ամանորը կանցկացնի տանը` ընտանիքի հետ միասին.

«Այնպես չէ, որ ինձ համար պարտադիր օրենք է միայն տանը նշել Նոր տարին, սակայն այս տարի որոշել եմ տոները անցկացնել տանը»,- նշեց նա:

Հարցին, թե ի՞նչ է աքաղաղից ցանկանում դերասանը, նկատեց.

«Ուզում եմ այս տարի մի օր աքաղաղը կանչի ու ես շատ ուրախ արթնանամ նրա ձայնից: Իհարկե, հիմա էլ եմ ուրախ, սակայն էլ ավելի մեծ երջանկություն եմ ուզում գալիք տարուց»:

Իսկ վերջում Դավիթ Մարդյանը հղեց իր շնորհավորանքը.«Շնորհավորում եմ բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մեր ժողովրդին համար ցանկությունս նույնն է, ինչ նախորդ տարի` թող առողջ լինեն, հաճախ ժպտան ու շատ փող ունենան, որ ստիպված չլինեն մեկնել արտագնա աշխատանքի»:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

Հնդկաստանում շուրջ 400,000 մարդ մասնակցել է տեղի Օրենսդիր ժողովի պատգամավորի դստեր հարսանեկան արարողությանը. ANIԵրևանում չինացուց 8 մլն դրամ են գողացելՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԹուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը մինչև 2032 թվականըՄահացել է Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահըՏուլիպան մեկնաբանել է «Արարատ-Արմենիա»-ի՝ «Զալցբուրգ»-ից 2:0 հաշվով կրած պարտությունըԳետիկ գետ է բաց թողնվել շուրջ 20,000 կարմրախայտի մանրաձուկԱրդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի դատավորների միության՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ դիրքորոշման վերաբերյալԶինծառայnղների աշխատավարձերի բարձրացումը և կենսաթոշակային համակարգի բարեփոխումը պահանջում են միջոցներ, որոնք բյուջեում այժմ չկան. Ուկրաինայի վարչապետՀայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարումը խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր իրավական պայմանն է. ադրբեջանցի պատգամավորՄեկնարկել է նոյեմբեր ամսվա անապահովության նպաստների վճարումըԷրդողանն աջակցել է «Բեշիքթաշին» Վրաստանում տեղի ունեցած բախումներից հետոՀայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է. WorldometerԾանոթ ու միարժամանակ անհայտ …Քու–քլաքս–քլան գաղտնի կազմակերպությունBloomberg. Մեծ Բրիտանիային ցրտերի պատճառով էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է սպառնում15 ժամ տևած բանակցություններից հետո Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովն ավարտվեց կեսգիշերից քիչ անց՝ առանց որևէ արդյունքի. ՄադյարԿասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունըԵրևանում բախվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը«Եվրոպացի քաղաքական գործիչները մտահոգված են Հայաստանում քաղաքական հետապնդումների պատճառով»Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պետերբուրգին, Կրասնոդարի երկրամասին, Լենինգրադի և Տուլայի մարզերին. կան տnւժածներԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով գրեթե 840,000 սպառող մնացել է առանց էլեկտրականությանԿոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՍիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավարի պաշտոնըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՌուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. ԿոպիրկինՀՀ զինանշանի մասին օրենքում փոփոխություն է առաջարկվում․ ի՞նչ կփոխվի«Փաշինյանը փորձում է հայերի ձայները շահել խոստանալով հրաժարական տալ, բայց նրանք նրան չեն հավատում»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումՍահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ«Յուվենտուս»-ը հաղթանակ է տարել «Օմոնիա»-ի նկատմամբ․ ԵԼ-ի և ԿԼ-ի խաղային օրվա արդյունքներըՀանրաքվեի միջոցով փոփոխվել է Հայաստանի Սահմանադրությունը. պատմության այս օրը (Նոյեմբերի 27)ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները Ուկրաինային աջակցելու հարցում. PoliticoՎթար է․ ջուր չի լինելուԲաքվի բռնшպետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան. Վարդան ՈսկանյանՄեքսիկայում զինվшծ հարձակամն հետևանքով 26-ամյա ֆուտբոլիստ է մահացելՄենք փորձում ենք իրանցիներին հնարավորություն տալ ողջամիտ լինելու. ԹրամփԻշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրnւթյունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. «տուն է՝ թող լինի» սկզբունքով. Տիգրան ԱբրահամյանԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՋուր հավաքեք․ ջուր չի լինելու36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձել
Ամենադիտված