Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գոհունակություն են հայտնել նոյեմբերի 12-ին կայացած Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների հանդիպման կապակցությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև տեղի է ունեցել երկարատև հեռախոսազրույց: Գոհունակություն է հայտնվել նոյեմբերի 12-ին Փարիզում երկու երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մասնակցությամբ Անվտանգության համագործակցության ռուս-ֆրանսիական խորհրդի հերթական նիստի կապակցությամբ։ Նախագահները հանդես են եկել ռազմաքաղաքական հարցերի, ինչպես նաև այլ կարևոր թեմաների շուրջ երկխոսությունը շարունակելու օգտին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, կողմերը քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը։
Ռուսաստանի նախագահը Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում ուշադրություն է հրավիրել ԱՄՆ-ի և նրա մի շարք դաշնակիցների կողմից Սև ծովում անցկացվող զորավարժությունների սադրիչ բնույթի վրա, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Երկու կողմերն էլ դժգոհություն են հայտնել ներքին ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայության կապակցությամբ։ Նշվել է, որ Դոնբասի շուրջ իրավիճակը նույնիսկ վատթարանում է։ Այս համատեքստում Վլադիմիր Պուտինն ուշադրություն է հրավիրել Սև ծովում ԱՄՆ-ի և նրա մի շարք դաշնակիցների կողմից անցկացվող լայնածավալ զորավարժությունների սադրիչ բնույթի վրա, ինչը մեծացնում է լարվածությունը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում»,- ասվում է հայտարարության մեջ։

Պուտինն ու Մակրոնը նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվան շարունակելու է քայլեր ձեռնարկել՝ օգնելու կայունացնել իրավիճակը և հետևողականորեն իրականացնել Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները։

Հունիսի 1-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ի՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համարԱրևմուտքն ակտիվացնում է իր հիբրիդային հարձակումները ՀՀ դեմ «Սուրբ Զիարաթ» կոչվող տարածքում վնասազերծվել է ինքնավնասում կատարած տղամարդը․ նա հիվանդանոցում էԱնբարյացակամ Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում մինչև վերջ Փորձագետ. Արևմուտքը սպասում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանը կխզի կապերը Ռուսաստանի հետԻ՞նչ է սպասվում Հայաստանին Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումից հետո. «Փաստ»Փաստերի լեզվով. տնտեսական կայունություն, սոցիալական պաշտպանություն, անվտանգություն. «Փաստ»«18 տարեկանների հետ պետք է լինենք, ավելի լավ է պատվով մեռնես, քան անպատիվ ապրես». կրտսեր սերժանտ Կարեն Ասատրյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Քարվաճառում. «Փաստ»Նոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը. «Փաստ»Ծաղիկներով չենք հանգստանա. ռուսներին խորհուրդ է տրվել չթռչել ՀայաստանԵԱՏՄ-ի վերջնագիրը․ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ Հայաստան և Թուրքիա. Սահմանը փակ է, հնարավո՞ր է ուղիղ առևտուրը Ովքեր կունենան կրթաթոշակի իրավունք, և ովքեր՝ այլ արտոնություններ. «Փաստ»Արտաշավան գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանը անվանակոչվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի անունով. պատմության այս օրը (30 մայիս)Հայտնի է, թե երբ կնշվի Խաղողօրհնեքն այս տարի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին«Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ»«Փակված թեմա՞», թե՞ ժողովրդի բաց վերք. Արցախի հարցի էութաբանական չափումը. «Փաստ»Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ»Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ»Ինչ տարբերություն կար նախկին զինվորական շքերթների և այս տարվա շքերթի միջև. «Ժողովուրդ»Հերոսները դարձել են «խաղաղության նվիրյալներ»․ «Հրապարակ»Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ»300 հազար ադրբեջանցիների «բնակեցում»․ կեղծ քարոզչությո՞ւն, թե՞ պետականորեն առաջ մղվող իրական օրակարգ Եկվորներին պարգևատրելը լավ չեն ընդունել․ «Հրապարակ»Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ»Թբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցի փողոցի խաչմերուկում բшխվել են «Volkswagen»-ն ու «BMW»-նԵվրասիական սերտ ինտեգրումը օգուտ է բերում ԵԱՏՄ յուրաքանչյուր մասնակցի. Պուտին 44-ամյա տղամարդու մոտ ապօրինի հրազեն են հայտնաբերել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Ford»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին Սենսացիա Արարատի վրա. իտալացի ազնվականի կողմից կազմված հին քարտեզը բացահայտել է Նոյյան տապանի ճշգրիտ հանգրվանըՍաուդյան Արաբիայի չեմպիոն դառնալուց հետո «Ալ-Նասրը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի հեռանալու մասինՌուսաստանի ագրեuիվ պшտերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ռումինիայում բնակելի շենքին ռուսական ԱԹՍ-ի hարվածի մասինՄարջան Ավետիսյանը կիսվել է նոր լուսանկարներով Բելառուսը պատրաստ է Կուբայի համար անել այն ամենը, ինչ կարող է. Լուկաշենկո Արագածոտնում բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. կա 5 վիրավnր Ռումինիայում ռուսական ԱԹՍ-ն ընկել է բնակելի շենքի վրա. կան վիրավnրներ Ռուսաստանում կարգելվի հայկական «Ջերմուկի» ևս 64,5 միլիոն շշի վաճառքը Ուկրաինան մնում է ԱՊՀ անդամ, քանի որ պաշտոնապես չի դուրս եկել միությունից․ Լեբեդեւ «Ռենշին»-ի աջակցությամբ ընթացող «Վիրտուոզների բանաձև» նախագծի 6-ամսյա հաջող համագործակցությունը «Գրանդ Քենդիի» անունից ստացվող հաղորդագրությունը կեղծիք է. Սամվել ՄարտիրոսյանՅուրաքանչյուր ընտրող տեղամասում պետք է ստանա 18 քվեաթերթիկ. ԿԸՀ Երևան քաղաքի պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել Զորահանդես՝ գեղեցիկ, բայց անիմաստ Հայաստանը պետք է իր հաշվին շարժվի ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ․ ՊեսկովՌԴ սահմանափակումների վերաբերյալ ՍԱՏՄ-ն ծանուցում է ստացել «Չայնիի» ոլորաններում բախվել են միրգ-բանջարեղենով բարձված «Iveco»-ն և «ԶԻԼ»-ը. կա տուժածՌուսաստանի պատժամիջոցներն ուղիղ ազդելու են շարքային քաղաքացու վրա
Ամենադիտված