Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսությունը կանգնած է «թթվածնային քաղցի» առաջ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տնտեսական իրավիճակը մեր երկրում շարունակում է լարված մնալ։ Թվում էր, թե անցած տարվա տնտեսական անկման ֆոնին, այս տարի հնարավոր կլինի բարձր աճ ապահովել։ Սակայն դա էլ այս կառավարությանը չի հաջողվում։ Վերջին ամիսներին տնտեսական զարգացումների տեմպը վերստին սկսել է նվազել ինչի հետևանքով հայտնվել ենք տնտեսական զարգացումների համար ոչ նպաստավոր իրավիճակում։ Տարվա սկզբից Հայաստանը գտնվում է գնաճի ուժեղ ճնշման տակ։ Կենտրոնական բանկն էլ իր հերթին թանկացումների ալիքը մեղմելու համար որոշ քայլեր ձեռնարկեց։

Քանի որ գների կայունության ապահովումը Կենտրոնական բանկի տիրույթում է ԿԲ-ն գնաճը մեղմելու համար անցած տարվա վերջից պարբերաբար սկսեց թանկացնել փողը։ Փողի գինը 1 տարում ավելացել է 3 տոկոսային կետով։ Նախկին 4,25-ից վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասել է 7,25 տոկոսի։ Սա շատ մեծ քայլ է, որը Կենտրոնական բանկն արել է՝ գնաճը մեղմելու համար։ Սակայն անգամ այդպիսի կտրուկ տեղաշարժերից հետո գնաճը Հայաստանում չի թուլանում։ Դրա փոխարեն՝ փողի թանկացումն ի վնաս տնտեսության է։ Որքան բարձր է փողի գինը, այնքան պահանջարկը նվազում է։ Փողի թանկացումը կրճատում է ֆինանսական միջոցները կլանելու տնտեսության հնարավորությունները՝ հանգեցնելով տնտեսական գործընթացների դանդաղման։

Բայց դա արդեն ոչ թե Կենտրոնական բանկի, այլ կառավարության խնդիրն է։ Կենտրոնական բանկը չի կարող և՛ գների կայունություն ապահովել, և՛ տնտեսության զարգացում։ Տնտեսության զարգացումների համար պատասխանատուն կառավարությունն է։ Իսկ թե ինչքանո՞վ է կառավարությանը հաջողվում զարգացնել տնտեսությունը, տեսնում ենք։ Տնտեսական ակտիվության տեմպը սկսել է իջնել։ Դրան, անշուշտ, «նպաստել է» նաև փողի թանկացումը, ինչը բերել է տնտեսության մեջ մտնող ֆինանսական հոսքերի կրճատման։

Այն, որ այսօր տնտեսությունը հայտնվել է թթվածնային քաղցի մեջ ակնհայտ երևում է վարկային շուկայից։ Այսօր վարկային շուկան, կարելի է ասել, սառած վիճակում է։ Բանկերի վարկային ներարկումները պակասել են։ Մի կողմից՝ սպառողների ցածր եկամուտներն և վճարունակության անկումը, մյուս կողմից՝ տնտեսության անմխիթար վիճակն ու բանկային համակարգի «վախերը», հանգեցրել են տնտեսության մեջ մտնող վարկային կապիտալի կրճատման։ Դրանց ավելացել է նաև փողի թանկացումը։ Փողի թանկացումով Կենտրոնական բանկը զսպում է կապիտալի շրջանառությունը։ Բայց դա այն է, ինչ գների կայունության համար պատասխանատու կառույցը ուզում է՝ գնաճը մեղմելու ակնկալիքով։ Այս բոլոր գործոնները բերել են տնտեսության մեջ մտնող ֆինանսական հոսքերի կրճատման։ Դա առաջին հերթին վերաբերում է բանկային կապիտալին։

Տարվա առաջին 9 ամիսներին ունենք բանկերի վարկային պորտֆելի ծանրակշիռ նվազում։ Պաշտոնական տվյալներով, անկումը տարեսկզբից հասնում է 235 մլրդ դրամի։ Սա ծանր հարված է տնտեսությանը։ Որքան էլ համարենք, որ վարկերը թանկ ու դժվարամարս փողեր են, վերջին տարիներին դրանք են եղել տնտեսությանը թթվածին մատակարարող հիմնական աղբյուրը կամ ամենակարևորներից մեկը։ Ու հիմա ունենք այսպիսի պատկեր, ինչը նշանակում է, որ վարկային կապիտալը ևս սկսել է դուրս մնալ տնտեսությունից։ Վարկերի կրճատում ունենք ոչ միայն տարվա ընթացքում, այլև անցած տարվա նկատմամբ։ Անցած տարվա սեպտեմբերին բանկերի վարկային պորտֆելը 3 տրիլիոն 617 մլրդ դրամ էր, այս տարվա սեպտեմբերին եղել է 3 տրիլիոն 499 միլիարդ։ Մեկ տարվա ընթացքում վարկային պորտֆելը պակասել է 118 միլիարդով։ Ոչ միայն վերջին մի քանի տարիներին, այլև դրանից առաջ, գուցե ավելի դանդաղ, բայց վարկային շուկան գրեթե մշտապես ընդլայնվել է։ Հիմա հակառակն է։ Ունենք վարկային ներարկումների նվազում՝ ինչպես տարվա ընթացքում, այնպես էլ՝ նախորդ տարվա համեմատ։ Դա այն տնտեսական միջավայրի հետևանքն է, որում գտնվում է Հայաստանը։ Ֆինանսական հոսքերը կրճատվել են տնտեսության գրեթե բոլոր առանցքային հատվածներում՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, առևտուր, սպառում և այլն։ Առևտրի ոլորտում ևս վարկավորման աշխուժություն չկա։ Ինն ամսում 53 մլրդ դրամով պորտֆելի կրճատում ունենք։ Սպառողական վարկերի շուկայում անկումն արդեն վաղուց խրոնիկ բնույթ ունի։ Անցած տարվանից սկսած նվազումն այսօր էլ շարունակվում է։ Բանկերի սպառողական վարկերի պորտֆելը, որը մի ժամանակ դարձել էր շուկայի ամենաակտիվ ավելացող հատվածը, հիմա ամեն ամիս նվազում է։ Մեկ տարվա ընթացքում 960 մլրդ դրամից այն իջել է 833 միլիարդի կամ կրճատվել է 127 միլիարդով։ Ակնհայտ է, որ վարկային շուկայում ամենաշատը տուժել են արդյունաբերական ու սպառողական վարկերը. մեկը ցույց է տալիս տնտեսության՝ իրական, մյուսը՝ սպառողական հատվածի վիճակը։ Այս ամենին զուգահեռ էլ տնտեսության վրա մեծ ազդեցություն ունի արտաքին պարտքը։ Ներկայումս Հայաստանի պետական պարտքը շուրջ 8 մլրդ 953 մլն դոլար է։ Այս տարվա 8 ամսում պարտքն ավելացել է 985 մլն դոլարով։ Հաճախ չի լինում, որ պարտքը, նման կարճ ժամանակահատվածի կտրվածքով, այդքան մեծ թռիչք է արձանագրում։

Կառավարության պարտքերը սպասարկելու համար միայն հաջորդ տարի անհրաժեշտ կլինի ավելի քան 518 մլրդ դրամ։

«2022 թվականին կառավարության պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 518,2 մլրդ դրամ, որից 303,6 մլրդ դրամը կկազմեն պարտքի գծով մարումները, իսկ 214,6 մլրդ դրամը՝ տոկոսավճարները»,- արձանագրել է կառավարությունը՝ հաջորդ տարվա պետական բյուջեի ուղերձում: Այլ կերպ, 435-440 միլիոն դոլար գնալու է պարտքի տոկոսավճարների կատարմանը։ Եվս 600 միլիոն, նույնիսկ ավել, ուղղվելու է մարմանը։ Այսինքն՝ մայր գումարների վերադարձմանը։ Սա լուրջ ծանրություն է մեր երկրի համար։ Հատկապես որ, պետական պարտքի սպասարկման բեռը նստած է հիմնականում բյուջեի վրա։ Բայց դա, իհարկե, չի կարող անվերջ շարունակվել։ Գալու է մի պահ, որ մեզ այլևս պարտք տվող չի լինելու։ Այսօր արդեն պետական պարտքն ահռելի չափերի է հասել։ Սեպտեմբերին այն անցավ 9 մլրդ դոլարի սահմանագիծը։ Մինչև տարեվերջ էլ դեռ կշարունակի ավելանալ։ Ակնկալվում է, որ կհասնի 9,2 միլիարդի։ Ընդամենը 12,5-13 մլրդ դոլար ՀՆԱ ունեցող երկրի համար սա փոքր գումար չէ։ Որքան էլ այս պահին պարտքերը սպասարկելու հետ կապված խնդիրներ արտաքուստ չունենք, այնուհանդերձ դա նաև նոր պարտքեր վերցնելու և եղածները փակելու արդյունք է։ Մեր պարտքի ռիսկայնությունը վերջին 2 տարիներին, Նիկոլ Փաշինյանի կառավարության ջանքերով, էապես ավելացել է։ Ներգրավվել են մեծ ծավալի նոր պարտքեր։ Անցած տարի պարտքը համալրվեց 647 մլն դոլարով։ Աճը կազմեց գրեթե 9 տոկոս։ Այս տարվա 9 ամսում էլ ավելացել է 1 մլրդ 70 մլն դոլարով։ Աճն անցնում է 13 տոկոսից։ Գործ ունենք պարտքի ագրեսիվ աճի հետ։ Այն շատ ավելի բարձր է, քան տնտեսության մեջ ստեղծվող հավելյալ արդյունքը։ Մի բան, ինչը տանում է պարտքի բեռի վատացման։ Ոչ մի նշանակություն չունի, թե Հայաստանի պարտքունակության վերաբերյալ ինչ կասեն միջազգային կազմակերպությունները։

Ներդրումները քիչ են, իսկ տնտեսության զարգացման տեմպերն այնպիսին չեն, որ հնարավորություն տան ներքին ռեսուրսների հաշվին բավարարել երկրի ֆինանսական պահանջարկը։ Ստիպված գնում, նոր պարտքեր ենք վերցնում։ Սակայն դրանք էլ չենք կարողանում նորմալ օգտագործել։ Ինչի՞ նման է, երբ կառավարությունը եվրոբոնդեր է թողարկել, պարտքեր է վերցրել, այն էլ՝ թանկ պարտքեր, բերել գումարները դրել է ինչ-որ հաշվի վրա, ինչ է թե տոկոսային եկամուտներ է ստանում։ Այն դեպքում, երբ այդ գումարները կարող էր ներարկել տնտեսության մեջ, տնտեսական ծրագրեր իրականացնել ու շատ ավելի մեծ արդյունք ստանալ, քան այն չնչին տոկոսներն են, որոնք ստացվում են դրսից բերած պարտքերը՝ մեր Կենտրոնական բանկում ավանդ դնելու արդյունքում։ Պարտքն ավելացրել են, բայց փողը չեն կարողանում աշխատացնել կամ շատ վատ են աշխատացնում. ամենացածր արդյունավետությամբ, որը կարող էր լինել։ Պատճառն էլ այն է, որ մի կողմից՝ չկան ծրագրեր, մյուս կողմից՝ եղած ծրագրերն են դանդաղ տեղից շարժվում։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետի աթոռին հայտնվելուց հետո Հայաստանում ոչ միայն առկա խնդիրները լուծում չեն ստանում, այլ երկիրը հայտնվում է մի շարք նոր ու ավելի լուրջ խնդիրների առաջ։ Եթե նախկինում տնտեսությունը մանր քայլերով առաջ էր գնում, այսօր արդեն շատ լուրջ վտանգի առաջ է, անվտանգության որևէ երաշխիք այս իշխանությունները չեն կարողանում ապահովել, իսկ թանկացումները, առողջապահական և կրթական համակարգի խնդիրները բնակչությանը ստիպում են արտագաղթել։

Սոնա Գիշյան

www.1or.am

Վեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար
Ամենադիտված