Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Պատմության այս օրը (նոյեմբերի 15)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բրազիլիա՝ Հանրապետության հռչակման օր, Պաղեստին՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Նորակոչիկների համառուսաստանյան օր, Ճապոնիա՝ Սիտի-գո-սան փառատոնի օր, Ղազախստան՝ Ազգային արժույթի՝ թենգեի և երկրի ֆինանսիստների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1256 - Հայոց Արքա Հեթումը ասպետացրել է («ձիավորեցրել») իր որդի Լևոն արքայազնին և այդ օրը դարձրել  Հայ Ասպետության տոն օր:

1910 - ծնվել է խորհրդային թիֆլիսահայ ճարտարապետ Արդվարդ Կանայանը:

1917 - Անդրկովկասի ամենաազդեցիկ երեք կուսակցությունները՝ վրաց մենշևիկները, հայ դաշնակցականները և ադրբեջանական մուսաֆաթականները , հեղինակազրկված ՕԶաԿոմ-ի փոխարեն ստեղծել են իշխանության նոր մարմին՝ Անդրկովկասյան կոմիսարիատ, որը ստանձնել է  Անդրկովկասյան կառավարումը։

 1920 - հայ-թուրքական պատերազմի ժամանակ հուսալքված հայկական ուժերը առանց դիմադրության թողել են Շարուրը, իսկ Հայաստանի կառավարությունը դիմել է Թուրքիային առաջարկելով կնքել հաշտության պայմանագիր:

- վախճանվել է բժիշկ Գերասիմ Ղազանչյանը (Կարո Ղազանչյան)։

1931 - ծնվել է վնասվածքաբան-օրթոպեդ Հովհաննես Հովհաննիսյանը:

1934 - ծնվել է դրամատուրգ, ռեժիսոր, արձակագիր Ռուբեն Մարուխյանը:

1939 - ծնվել է խորհրդային հայ թատերական ռեժիսոր Արտաշես Հովհաննիսյանը:

1955 - ծնվել է նկարիչ Մինաս Զաքարյանը:

- վախճանվել է բանասեր, բանաստեղծ, խմբագիր և հասարակական գործիչ Թորոս Ազատյանը (Ազատունի):

1986 - ծնվել է բրազիլահայ շախմատիստ, Բրազիլիայի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Գրիգոր Մխիթարյանը:

1997 - վախճանվել է կենսաքիմիկոս Գալուստ Ադոնցը:

2005-վախճանվել է բանաստեղծ, մանկագիր, մանկավարժ, ղարաբաղյան շարժման կազմակերպիչներից մեկը հանդիսացող Գուրգեն  Գաբրիելյանը:

2006 - Բեռլինում  կայացել է Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությանը:

2008 - վրաց հոգևորական Տարիել Սիկինչելաշվիլիի կողմից Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգությունն է իրականացվել, նա իր կողմնակիցներըի հետ կիրառելով շինարարական ծանր տեխնիկա, տեղահանել է եկեղեցու բակում գտնվող` Միքայել եւ Lիդիա Թամամշևների շիրմաքարերը:

2011 - Տարոն Մարգարյանը ավագանու կողմից միաձայն ընտրվել է Երևանի քաղաքապետ ։

2012 - տեղի ունեցած համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղը հանգանակել է 1 միլիոն 400 հազար եվրո։

2013 - «Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» շարժման մասնակիցները առավոտյան հավաքվել էին Ազգային ժողովի մուտքի մոտ և խորհրդարան մտնող պատգամավորներին բաժանել 25 կետից բաղկացած մտահոգությունների ցանկ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

63 մ.թ.ա. - Ցիցերոնը Կատալինային հայտարարել է պետականության թշնամի:

687 – վախճանվել է վեստգոթերի թագավոր Էրվինգը:

1315 – տեղի է ունեցել Մորգարտենի ճակատամարտը շվեյցարական երեք կանտոնների միության և Գաբսբուրգների ավստրիական զորքի միջև: Այդ ճակատամարտը հայտնի է նրանով, որ ցույց է տվել ասպետական հեծելազորի ոչ էֆեկտիվությունը հետևակի նկատմամբ լեռնային պայմաններում:

1492 – Կոլոմբոսը իր օրագրում առաջին անգամ նկարագրել է հնդկացիների կողմից օգտագործվող ծխախոտը:

1630 – վախճանվել է գերմանացի նշանավոր աստղագետ Յոհան Կեպլերը, որը համարվում է տեսական աստղագիտության հիմնադիր և որը հայտնագործել է մոլորակների շարժումները բնութագրող 3 հիմնական օրենքները:

1741 – Վիտուս Բերինգը Երկրորդ Կամչատկյան արշավախմբի ժամանակ հայտնաբերել է կղզի, որը հետագայում կոչվել է նրա անունով:

1864 – ֆրանսիացի կոլեկցիոներ Ժորժ Էրպենը իր «Փոստային նամականիշերի կոլեկցիոներ» (Le Collectionneur de timbres-postes) ամսագրում առաջին անգամ օգտագործել է ֆիլատելիա տերմինը:

1887 – ծնվել է ամերիկացի նկարչուհի, խեցեգործուհի Ջորջիա Օ’Քիֆը:

1887 - Կարլ Հասսերը արտոնագրել է իր ստեղծած ցինկե հոսանքի կուտակիչը:

1904 - ամերիկացի Քինգ Կեմպ Ժիլլետը արտոնագրել է իր ստեղծած փոխվող լեզվակով ածելին:

1905 - Սևաստոպոլում գնդակահարել են ապստամբած նավաստիներին:

 1916 – վախճանվել է լեհ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Հենրիկ Սենկևիչը:

1933 – Մոսկվայում երթուղի են մտել տրոլեյբուսները:

1955 – բացվել է Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենը, որի շահագործվող երկարությունը կազմում է 112,54 կմ:

1960 - ջուր է իջեցվել  «Ջորջ Վաշինգտոն» տիպի բալիստիկ միջուկային հրթիռներով զինված առաջին ատոմային սուզանավը:

1971 – Ինտել ընկերությունը թողարկել է առաջին միկրոպրոցեսորը՝ 4004 մոդելը:

1976 – վախճանվել է թատրոնի և կինոյի ֆրանսիացի հայտնի դերասան Ժան Գաբենը:

1982 – Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Լեոնիդ Բրեժնևի թաղումը:

1984 - իսպանական ոստիկանությունը ձերբակալել է Մեդելինյան կորտելի պարագլուխ Լուիս Օչոային և կնոջը:

2003 – Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչական գործողության՝ ռումբի պայթյուն, որի հետևանքով զոհվել է 25 մարդ, վիրավորվել են ևս 300-ը:

2019 - Ջրահարսերի քաղաք Վենետիկը հայտնվել է ջրի մեջ։ Հեղեղվել է նաև Վենետիկի Սուրբ Ղազար կղզին։ Ջրի մակարդակը Վենետիկում բարձրացել է նորմից 187 սանտիմետրով։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
Ամենադիտված