Իսրայելցի և ռուս բժիշկները քաղցկեղով հիվանդներին կոչ են արել պատվաստվել COVID-19-ի դեմ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆmednovelty.ru-ն գրում է, որ IsraelMedDay միջազգային ուռուցքաբանական կոնֆերանսում իսրայելցի և ռուս բժիշկները աջակցել են այն ընդհանուր նախաձեռնությանը, որը խորհուրդ է տալիս քաղցկեղով հիվանդներին պատվաստել COVID-19-ի դեմ:
IsraelMedDay կոնֆերանսին մասնակցել է ավելի քան 1000 բժիշկ Ռուսաստանից, Իսրայելից, Ավստրիայից, Շվեդիայից, Բելառուսից, Հայաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից և այլ երկրներից։ Իսրայելցի ուռուցքաբանները դասախոսություններ են կարդացել քաղցկեղի բուժման փորձի և նորագույն տեխնոլոգիաների, ինչպես նաև դրանց վաղ ախտորոշման վերաբերյալ: Խոսքը եղել է թոքերի քաղցկեղի իմունոթերապիայի, կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղի բուժման, պալիատիվ խնամքի մասին։ Փորձի փոխանակման ընթացքում ռուսական նորարարությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել այստեղ ներկա գործընկերների շրջանում։
«Այն փաստի արդյունքը, որ համաժողովը համախմբել էր առաջատար ուռուցքաբանների գրեթե ամբողջ աշխարհից, եղել է ուղիղ կապն ու անգնահատելի փորձի փոխանցումը։ Իսրայելցի բժիշկները կիսվել են ուռուցքաբանության բուժման իրենց լավագույն փորձով: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել թոքերի ուռուցքաբանության թեմային։ Համաժողովն անցկացվել է ռուս-իսրայելական դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 30-ամյակին»,- ասել է Իսրայելի բժշկական զբոսաշրջության ասոցիացիայի նախագահ Մարկ Կացենելսոնը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը