Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Պատմության այս օրը (նոյեմբերի 11)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Անգոլա՝  Անկախության օր, Լեհաստան՝ Անկախության օր, Լատվիա՝ Լաչփլեսիսի օր, ԱՄՆ՝ Վետերանների օր, Բելգիա և Ֆրանսիա՝ Հաշտեցման օր, Չինաստան՝ Ամուրիների օր, Բելգիա՝ Կանանց օր, Գերմանիա և Նիդերլանդներ՝ 
Փառատոնի առաջին օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1762 – ծնվել է աստվածաբան, լեզվաբան-բառարանագիր, թարգմանիչ, Մխիթարյան միաբանության խորհրդական Մկրտիչ Ավգերյանը:
1797 – ծնվել է թարգմանիչ, եկեղեցական և մշակութային գործիչ Գևորգ Հյուրմյուզյանը։
1920 - հայ-թուրքական պատերազմի ժամանակ թուրքական զորքերը վերսկսել են ռազմական գործողությունները Քալթաղչայի և Ագինի ուղղությամբ և ստիպել հայկական զորքերին նահանջել դեպի Ալեքսանդրապոլ-Ղարաքիլիսա երկաթուղին, պատերազմի ավարտը փաստացի որոշվել է, հայկական բանակը ցանկություն չի ունեցել կռվել, դասալքությունը հասել է հսկայական չափերի։
1920 – վախճանվել է բուսաբան Գևորգ Ազնավուրը։
1923 – ծնվել է տեսաբան ֆիզիկոս Միքայել Տեր-Միքայելյանը։
1933 – ծնվել է ջութակահար և դիրիժոր Զարեհ Սահակյանցը։
1949 – ծնվել է խորհրդային և ռուսաստանյան քաղաքագետ և վերլուծաբան Սերգեյ Կուրղինյանը։
1959 – ծնվել է ֆրանսահայ ճարտարապետ Միշել Մոսեսյանը։
1961 - ծնվել է հաղորդավար և մեկնաբան Արթուր Կիրակոսյանը։
1981 – վախճանվել է հայազգի խորհրդային երաժշտագետ Գեորգի Խուբովը։
1983 – վախճանվել է կոմպոզիտոր և դաշնակահար, հայ մեծագույն երաժիշտներից մեկը հանդիսացող Առնո Բաբաջանյանը:    
1999 - Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոս է դարձել Գարեգին 2-րդը։
2003 - Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում անցկացված «Ազգային գրականությանը ազգային պաշտպանություն» խորագրով հեռուստամարաթոնի ընթացքում է հանգանակվել է ավելի քան 100 հազար դոլար: 
2008 - Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մեկ տարվա ազատազրկման է  դատապարտել Վարդգես Գասպարիին:
2015 – վախճանվել է թատերագետ, թատերագիր Լևոն Մութաֆյանը։
2019 - Սիրիայում ահաբեկիչներն սպանել են Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Աբրահամ քահանա Պետոյանին:
2020 - Արցախի հողերը հանձնելու դեմ հանդես եկող բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են Ազգային ժողովի շենքի մոտ, փակվել է Բաղրամյան պողոտան: ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների պատգամավորները մուտք են գործել Ազգային ժողովի շենք, մտադիր լինելով արտահերթ նիստ հրավիրել, որի օրկարգում պետք է լինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը: Սակայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ոչ մեկը չի եկել Ազգային ժողովի շենք: 
- Ազգային ժողովի դարպասները, որոնք թավշյա հեղափոխությունից հետո բացվել էին քաղաքացիների համար, զոդելով փակել են:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1312 - վախճանվել է պարսիկ բանաստեղծ-սուֆիստ, Մավլեվի սուֆիստական օրդենի հիմնադիր Սուլթան Վալադը։
1493 - ծնվել է ֆիզիկոս, բուսաբան, ալքիմիկոս և աստղագետ Պարացելսը։
1579 – ծնվել է ֆլամանդացի նկարիչ Ֆրանս Սնայդերսը։
1821 – ծնվել է ռուս մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա Ֆեոդոր Դոստոևսկին:
1831 - մահապատժի է ենթարկվել ամերիկացի ստրուկ, 1831 թվականին Վիրջինիայում տեղի ունեցած ստրուկների ապստամբության ղեկավար Նաթ Տերները։
1837 - Ռուսաստանում սկսել է գործել առաջին երկաթուղին, որը կապել է Սանկտ-Պետերբուրգը Ցարսկոյե Սելոյի հետ։ 
1842 - Պիլզենում առաջին անգամ ստեղծել են նոր գարեջրի տեսակ՝ Պիլզեները։
1843 - Դանիայում առաջին անգամ հրատարակվել է Հանս Քրիստիան Անդերսենի «Անճոռնի ճուտիկը» հեքիաթը։
1889 – Վաշինգտոնը դարձել է ԱՄՆ-ի 42-րդ նահանգը։
1917 – Ռուսաստանում վերացվել են կոմս և բարոն ազնվական տիտղոսները:
1918 – Անտանտի երկրների և Գերմանիայի միջև կնքված հրադադարի պայմանագրով ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմը:
1936 - Անգլիայում աշխարհում առաջին անգամ հեռուստատեսությամբ ցուցադրվել է եղանակի տեսությունը։
1937 - ճապոնա-չինական պատերազմի ժամանակ ճապոնական բանակը գրավել է Շանհայը։
1942 – ավարտվել է «Անտոն» օպերացիան, նացիստական Գերմանիայի և Իտալիայի բանակները առանց լուրջ դիմադրության օկուպացրել են դեռևս չօկուպացված Վիշինյան Ֆրանսիայի տարածքը, ավարտվել է Ֆրանսիայի օկուպացումը։
1962 – ծնվել է  ամերիկացի դերասանուհի, նախկին մոդել Դեմի Մուրը։
1974 – ծնվել է ամերիկացի կինոդերասան Լեոնարդո ԴիԿապրիոն («Տիտանիկ», «Նյու Յորքի ավազակախմբերը», «Հանգուցյալները»):
1974 - նույն օրը իրարից անկախ աշխատող երկու ամերիկյան փորձարարների խմբեր հայտարարել են նոր էլեմենտար մասնիկի հայտնագործման մասին, որը հետագայում ստացել է  մեզոն անվանումը։
1975 – Անգոլան անկախացել է Պորտուգալիայից:
1983 - համացանցում հայտնվել է համակարգչային վիրուսի առաջին նախատիպը, կալիֆորնիացի ուսանող Ֆրեդ Կոենը հաջողությամբ ավարտել է իր կուրսային աշխատանքը՝ համակարգչային այնպիսի ծրագրի՝ վիրուսի ստեղծումը, որը ունակ է ինքնաբազմանալ և տարածվել համացանցով։
2004 – վախճանվել է Պաղեստինի նախագահ Յասեր Արաֆաթը։
2016 - վախճանվել է խորհրդային և ռուսական ֆիզիկոս-տեսաբան, ակադեմիկոս Լեոնիդ Կելդիշը։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
Ամենադիտված