Լոռու մարզում վթարից տուժած զինվորականներին տեղափոխում են Կենտրոնական զինվորական հոսպիտալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոռու մարզում այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթարից տուժած զինվորականներին տեղափոխում են Երեւան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Վանաձորի բժշկական կենտրոնից, որտեղ նրանք գտնվում են:
Տուժած երկու տղամարդիկ ունեն բազմաթիվ կոտրվածքներ, ուղեղի ցնցում: Նրանցից մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ միջին ծանրության :
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ժամը 18:30-ի սահմանում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի առաջին կմ-ի հատվածում BMW մակնիշի 34 NO 092 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ մոտ 50 մետր գլորվել ձորը: Մեքենայի վարորդին եւ ուղեւորին ծանր վիճակում դուրս են բերել փրկարարներն ու ոստիկաններն ու տեղափոխել շտապօգնության մեքենա: